Category: Aravot

  • Մամուլը գրում էԴավիթ Առաքելյանի հայտարարագրած կարողությունը տարեցտարի շեշտակի ա…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Դավիթ Առաքելյանի հայտարարագրած կարողությունը տարեցտարի շեշտակի աճ է արձանագրել. «Ժողովուրդ»
    🔺«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ». «Հրապարակ»
    🔺Վահագն Ալեքսանյանը եւ մյուսները եթե դադարեն նախկինների վրա ցեխ շպրտել, մեղադրել բոլորին եւ այլն, ապա մարդիկ հանկարծ կնկատեն, որ նրանց խոսքում չկա բացարձակապես որեւէ միտք. նախկին ՔՊ-ական. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • ՍԴ-ն անվավեր կճանաչի՞ ընտրությունների արդյունքները. բարձր դատարանն այսօր կհեռան…

    🔵 ՍԴ-ն անվավեր կճանաչի՞ ընտրությունների արդյունքները. բարձր դատարանն այսօր կհեռանա խորհրդակցական սենյակ
    Այսօր Սահմանադրական դատարանում կհնչեն ընտրությունների արդյունքները վիճարկող գործով կողմերի ամփոփիչ ելույթները, որից հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու համար։
    «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով՝ ՔՊ-ի քննադատությունը սպասելի էր, իսկ ընտրությունների արդյունքները վիճարկելու հիմքերը շարունակում են ուժի մեջ մնալ։
    🔗 aravot.am | @aravot
  • Մակրոնը չի փոխում Ալիեւի համար սահմանած կարմիր գծերըՖրանսիան հերթական անգամ վեր…

    🎯 Մակրոնը չի փոխում Ալիեւի համար սահմանած կարմիր գծերը
    Ֆրանսիան հերթական անգամ վերահաստատել է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ՝ հիշեցնելով արցախահայության բռնի տեղահանության, Լաչինի միջանցքի շրջափակման, հայ գերիների և հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցերը։ Փարիզը, շարունակելով երկխոսությունը Բաքվի հետ, չի հրաժարվում իր սկզբունքային գնահատականներից։
    Ադրբեջանի կոշտ արձագանքը վկայում է, որ Ֆրանսիայի պաշտոնական դիրքորոշումները շարունակում են զգալի քաղաքական ազդեցություն ունենալ։
    ✍️ Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • «Զանգեք Արարատ Միրզոյանին». Արթուր Խաչատրյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մա…

    🔵 «Զանգեք Արարատ Միրզոյանին». Արթուր Խաչատրյանը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
    Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին, նշել է, որ Հայաստանի շահերից է բխում, որպեսզի հնարավորինս շատ երկրներ ճանաչեն և դատապարտեն Ցեղասպանությունը։
    Նա նաև հայտարարել է, որ Քնեսեթի հաստատումից հետո ՀՀ-ն պետք է շնորհակալություն հայտնի և շարունակի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը պահել արտաքին քաղաքականության օրակարգում։
    🔗 aravot.am | @aravot
  • Բջջային վերահսկողությունն ու ինքնապաշտպանության քարացած բջիջներըԲջջային հեռախոս…

    🎯 Բջջային վերահսկողությունն ու ինքնապաշտպանության քարացած բջիջները
    Բջջային հեռախոսների պետական գրանցման նախաձեռնության շուրջ առաջացած լայն արձագանք կա։ Ինչո՞ւ նույնքան ուժեղ հանրային հակազդեցություն չի եղել անձնական տվյալների, գաղտնալսումների և քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հրապարակման դեպքերում։
    Խնդիրը միայն նոր վերահսկողական մեխանիզմները չեն, այլ նաև հասարակության ընտրողական արձագանքը։ Իրական ինքնապաշտպանությունը պետք է դրսևորվի բոլոր այն դեպքերում, երբ վտանգվում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, այլ ոչ միայն առավել տեսանելի նախաձեռնությունների ժամանակ։
    ✍️ Հակոբ Բադալյանի մեկնաբանությունը
  • Արտակ Զաքարյան․ Պուտինի ուղերձը նախազգուշացում չէ, այլ՝ «սպասեք պատասխանի»ՀՀԿ Գ…

    🌍 Արտակ Զաքարյան․ Պուտինի ուղերձը նախազգուշացում չէ, այլ՝ «սպասեք պատասխանի»
    ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի գնահատմամբ՝ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությունները վկայում են, որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ, իսկ Արևմուտքի նկատմամբ ուղերձն արդեն ոչ թե նախազգուշացում է, այլ՝ «սպասեք պատասխանի»։
    Նրա խոսքով՝ Ռուսաստանը հարմարվել է պատժամիջոցներին, մինչդեռ Եվրոպան բախվում է էներգետիկ, տնտեսական և գնաճային խնդիրների, իսկ ՆԱՏՕ-ի գործողությունները Մոսկվան շարունակում է դիտարկել որպես անվտանգության սպառնալիք։
    aravot.am⁠ | @aravot
  • Ավետիս Առաքելյանը՝ պատգամավորական մանդատի հարցի մասինԳյումրու քաղաքապետի պաշտոն…

    🏛️ Ավետիս Առաքելյանը՝ պատգամավորական մանդատի հարցի մասին
    Գյումրու քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը հայտարարել է, որ դեռ որոշում չկա՝ կվերցնի՞ արդյոք ԱԺ պատգամավորի մանդատը, եթե ընդդիմությունն ընդունի մանդատները։
    Aravot.am-ի հետ զրույցում քաղաքային նախկին պաշտոնյան նշել է, որ Առաքելյանի պատգամավոր դառնալու դեպքում Գյումրիում իշխանափոխություն ինքնաբերաբար չի տեղի ունենա, քանի որ ավագանին կարող է իր կազմից ընտրել քաղաքապետի առաջին տեղակալ, որը կկատարի քաղաքապետի պարտականությունները։
    aravot.am⁠ | @aravot
  • Ձյունիկ Աղաջանյան․ ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվելԱրտակարգ և լիազոր դես…

    🗳️ Ձյունիկ Աղաջանյան․ ընտրական գործընթացները դեռ չեն ավարտվել
    Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանի խոսքով՝ ընտրություններից հետո գործընթացները շարունակվում են Սահմանադրական դատարանում, որտեղ քննվում են խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերաբերյալ դիմումները։
    Նա պնդել է, որ ընտրական և հետընտրական փուլերում եղել են լուրջ խախտումներ ու ճնշումներ, իսկ ՍԴ-ից մեծ ակնկալիքներ չունի՝ նշելով, որ հետագայում հնարավոր են նոր բարդացումներ։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ում փորձարկել են ընտրություններին օգտագործված ծրարներըՍահմանադրական դատարանո…

    🗳️ ՍԴ-ում փորձարկել են ընտրություններին օգտագործված ծրարները
    Սահմանադրական դատարանում փորձարկվել են հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին օգտագործված ծրարները, որոնց թափանցիկության հարցը բարձրացրել են ընտրությունների արդյունքները վիճարկող քաղաքական ուժերը։
    ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը նշել է, որ ծրարների թափանցիկության դեպքեր արձանագրվել են նաև 2017, 2018 և 2021 թվականների ընտրություններին, միաժամանակ ընդգծելով, որ վերահսկված քվեարկության փաստերի առկայության դեպքում դրանք պետք է իրավական գնահատական ստանան։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես Մեկնարկել է Mantashyants Global Business Forum 2026-ըՀայաստանում անցկացվ…

    #Բիզնես
    🌍 Մեկնարկել է Mantashyants Global Business Forum 2026-ը
    Հայաստանում անցկացվող միջազգային բիզնես ֆորումը համախմբել է ավելի քան 1400 գործարարի՝ աշխարհի շուրջ 30 երկրներից։
    aravot.am⁠ | @aravot