Category: Aravot

  • «Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի»․ Սամվել Կարապետյան«Ու…

    🔥 «Չտես մարդուց ավելի ագահ մարդ աշխարհում գոյություն չունի»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իր հայտնի «Մեր ձևով» արտահայտությունը ընդվզում էր՝ իշխանություններին ցույց տալու, որ «սխալ ճանապարհի վրա են»։
    Կարապետյանի խոսքով՝ իշխանությունները «չեն պատկերացնում կյանքը առանց աթոռների ու իշխանության», իսկ «ագահությունը խեղդում է իրենց»։
    Նա նաև նշել է, որ դեռ 2020-ից պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, սակայն շարունակել է ներդրումներն ու օգնությունները՝ «օժանդակելու Հայաստանի կյանքին»։
    aravot.am | @aravot
  • ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»։Իսկ Ա…

    ՔՊ -ի քարոզարշավի ժամանակ քաղաքացիները վանկարկում են․ «Սամվե՛լ, վարչապե՛տ»։
    Իսկ Արաբկիրի թաղապետ Սուրեն Վարոսյանը ՔՊ-ի նախընտրական բուկլետները տաբատի հտնամասի գրպանում` հետևում է այդ տեսարանին։

    https://cdn4.telesco.pe/file/5186d5996a.mp4?token=fcDgpjlsG5lYHNu9_ouiCsqwWLvjaDgMet95LLuFMu-blqcXxSGpjzvHDZzmvVx_EaVKUbP2CXKo8uhcwa9zGe-OfXS6hfG_0OrX31ue07xUPd77pdrVVndlg4Qt89wvT7tPtjJxYSmTh3Tva6cfdaWdlYzr83q0A2yCYVaFEJHr4JUSsLOSByWm0Jv7Mo-CzedtBjYlvRaImtdM0sjlFmoX_2GWKYbhtwK37l5D5-pjSM7GO2IDfn36-37xBtx-nMUzU6aSZAws2pKz5nSgGJeVZtcM63LB0auNS1Cn4RT0BRljqLOO9Y5JhzvmmHppAwlxoLzC5zYFt4tWNUoViA

  • «Տրամադրությունս վատ է, որովհետև ձեզ տեսա»․ քաղաքացու արձագանքը ՓաշինյանինՔարոզ…

    😶 «Տրամադրությունս վատ է, որովհետև ձեզ տեսա»․ քաղաքացու արձագանքը Փաշինյանին
    Քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մտել է քաղաքացիներից մեկի խանութ և հետաքրքրվել նրա տրամադրությունից։
    Քաղաքացին պատասխանել է․
    «Ոչ, վատ է», ապա հավելել՝ «Որովհետև ձեզ տեսա»։
    Փաշինյանն ի պատասխան ասել է․
    «Հույս ունենք հաջորդիվ կտեսնեք նրան, ում ուզում եք», ինչին քաղաքացին արձագանքել է՝ «Ես էլ ձեզ անհաջողություն եմ մաղթում»։
    aravot.am | @aravot
  • Ուժեղ Մասիվ, իրական փոփոխություններ. քաղաքացիները ջերմորեն ողջունում են Նարեկ Կա…

    Ուժեղ Մասիվ, իրական փոփոխություններ. քաղաքացիները ջերմորեն ողջունում են Նարեկ Կարապետյանին

  • «78 տղաների գրել են ոչ թե զոհված, այլ մահացած զինծառայող»․ Վեդիում դիմել են Ռոբ…

    🕯️ «78 տղաների գրել են ոչ թե զոհված, այլ մահացած զինծառայող»․ Վեդիում դիմել են Ռոբերտ Քոչարյանին
    Վեդիում «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում զոհված զինծառայողի մայրը Ռոբերտ Քոչարյանին հայտնել է, որ ուժային կառույցների 78 տղաների վերաբերյալ մինչ օրս լուծում չկա․ նրանց փաստաթղթերում նշվել է ոչ թե «զոհված», այլ «մահացած զինծառայող»։
    Կնոջ խոսքով՝ այդ տղաները կարգավիճակ չունեն, և նրանց ընտանիքները ցանկանում են, որ հետագայում երեխաները ճանաչեն իրենց ծնողների անցած ճանապարհը։
    Քրիստինե Վարդանյանն էլ հայտարարել է, որ ՔՊ-ի պահվածքը ցույց է տալիս, որ իշխանությունը վախենում է հունիսի 7-ի ընտրություններից։
    aravot.am | @aravot
  • «Հայ-թուրքական սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասներ»․ Էդմոն Մա…

    🛂 «Հայ-թուրքական սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասներ»․ Էդմոն Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Մարգարա գյուղում։ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն միաժամանակ պետք է պաշտպանվեն երկրի ռազմավարական ու տնտեսական շահերը։
    Նրա խոսքով՝ պատրաստվում են ԱԺ ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կպաշտպանի Հայաստանի տնտեսությունը, անշարժ գույքի շուկան և ռազմավարական օբյեկտները։
    Կարպիս Փաշոյանն էլ նշել է, որ հայ-թուրքական սահմանի թեման չափազանց դրամատիզացվել է․
    «Եթե սահմանը չբացվի՝ Հայաստանը կկործանվի» թեզը հիմա արդեն ծիծաղելի է»։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ այցելել է Ճամբարակ…

    Նարեկ Կարապետյանը թիմակիցների հետ այցելել է Ճամբարակ

  • «Հայաստանում մարդկանց իրար դեմ են հանում»․ Սամվել Կարապետյան«Ուժեղ Հայաստան» քա…

    🗣️ «Հայաստանում մարդկանց իրար դեմ են հանում»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժի առաջնորդ Սամվել Կարապետյանը «Կամուրջներ» հաղորդաշարի շրջանակներում պատասխանել է Նազենի Հովհաննիսյանի հարցերին՝ խոսելով ներքաղաքական իրավիճակի և հասարակական բաժանման մասին։
    Նրա խոսքով՝ իշխանությունները ստեղծել են ներքին ագրեսիայի և քաոսի մթնոլորտ, որպեսզի կարողանան կառավարել հասարակությանը։
    Կարապետյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը կանգնած է արտաքին լուրջ վտանգների առաջ, և անհրաժեշտ է «կանգնեցնել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան»։
    aravot.am | @aravot
  • Ես կարամ ասեմ, որ իրանք տառերն էլ չգիտեն, էդ անգիր արած խոսում են, և հիմնական նա…

    Ես կարամ ասեմ, որ իրանք տառերն էլ չգիտեն, էդ անգիր արած խոսում են, և հիմնական նախադասությունները չեն տիրապետում, որ տիրապետեին, իրանք էսքան փաստաթղթեր չէին ստորագրի։
    Գագիկ Ծառուկյան

    https://cdn4.telesco.pe/file/9df6cf5d52.mp4?token=hsGMYWYkfFOdng7Q_eQAgmBPqjWQ1h7H_nBbDcJNXkxAzEdwcgF-R1daC4X7YMp4Ucjpx2hAv84Q3uUCQd1Rqfpp-2MNq2775oTbp6ZLWAGcVTs7ccLPhCmWmkwxe4ZgVUUdZFl1dL9XkURsIjENV03tysEv2iiW0GkPViMkpMPBGP-kxg52c1K5bCun9Dsp82nQ9ZhuDJEetPJ0FpcZA1AobbgMVYzl8MeE9Wo73rgwg20BOT3pqeGIPFADlET71oz_k_cIxxIhi1tP2q2H1JtqAlPS4H1Z9qtyGY2sp6fVh280Wds7gDNno15dMTzW0IGEABj-j-o35rr-PTRH3g

  • «Կառավարությունը չի՞ ուզում իմանալ՝ ԵՄ-ի 12 միլիոն եվրոն ում է տրվել»․ Արթուր Խ…

    💶 «Կառավարությունը չի՞ ուզում իմանալ՝ ԵՄ-ի 12 միլիոն եվրոն ում է տրվել»․ Արթուր Խաչատրյան
    ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հայտարարել է, որ ԱԳՆ-ից պատասխան է ստացել՝ կառավարությունը տեղեկություն չունի, թե «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի» համար ԵՄ-ի տրամադրած 12 միլիոն եվրոն կոնկրետ ում և ինչ նպատակով է հատկացվել։
    Նրա խոսքով՝ գումարի մի մասը տրամադրվել է ԿԸՀ-ին, մնացածը՝ ՀԿ-ների ու անկախ լրագրողների։
    «Կառավարությունը չգիտի, իրենց չի հետաքրքրում»,– գրել է Խաչատրյանը։
    aravot.am | @aravot