«Հայ-թուրքական սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասներ»․ Էդմոն Մա…

🛂 «Հայ-թուրքական սահմանը պետք չէ դարձնել երկնային Երուսաղեմի դարպասներ»․ Էդմոն Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավ է անցկացրել Մարգարա գյուղում։ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է պատրաստ լինի հայ-թուրքական սահմանի բացմանը, սակայն միաժամանակ պետք է պաշտպանվեն երկրի ռազմավարական ու տնտեսական շահերը։
Նրա խոսքով՝ պատրաստվում են ԱԺ ներկայացնել օրենսդրական փաթեթ, որը կպաշտպանի Հայաստանի տնտեսությունը, անշարժ գույքի շուկան և ռազմավարական օբյեկտները։
Կարպիս Փաշոյանն էլ նշել է, որ հայ-թուրքական սահմանի թեման չափազանց դրամատիզացվել է․
«Եթե սահմանը չբացվի՝ Հայաստանը կկործանվի» թեզը հիմա արդեն ծիծաղելի է»։
aravot.am | @aravot

Comments

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով