Category: Aravot

  • #հարցազրույց «Զորահանդեսից հետո այս «էյֆորիան» կանցնի»․ Շիրազ Խաչատրյան«Հենակետ»…

    #հարցազրույց
    🛡️ «Զորահանդեսից հետո այս «էյֆորիան» կանցնի»․ Շիրազ Խաչատրյան
    «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանը կարծում է, որ Ֆրանսիայի հետ ռազմավարական համագործակցության շուրջ ստեղծված աղմուկը ավելի շատ սիմվոլիկ և քաղաքական բնույթ ունի, քան իրական ռազմական ազդեցություն։
    Նրա խոսքով՝ նույնիսկ ժամանակակից զենքը առանց մատակարարման, սպասարկման և կիրառման համակարգի մնում է պարզապես ցուցանմուշ, իսկ զորահանդեսում ցուցադրվող տեխնիկան դեռ չի նշանակում անվտանգային «որակական թռիչք»։
    Խաչատրյանը նաև նշել է, որ Եվրոպան շարունակում է Ադրբեջանին դիտարկել որպես «հուսալի էներգետիկ գործընկեր», ինչը, ըստ նրա, ցույց է տալիս տարածաշրջանում իրական շահերի բալանսը։
    aravot.am | @aravot
  • Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․ Փաշինյանը…

    Վարորդական իրավունքից զրկվածները կրկին մեքենա կվարեն՝ առանց քննության․
    Փաշինյանը խոստացավ քարոզարշավի ընթացքում
  • Ո՞վքեր են ձայն փոշիացնողները․ ո՞վ քանի մանդատ կստանաԱրփինե Հովհաննիսյան…

    Ո՞վքեր են ձայն փոշիացնողները․ ո՞վ քանի մանդատ կստանա
    Արփինե Հովհաննիսյան

  • «Դուք ուզում եք ասել, որ ամբողջ կյանքում դուստր եմ ունեցել»Հայ դետեկտիվները 35 …

    🔎 «Դուք ուզում եք ասել, որ ամբողջ կյանքում դուստր եմ ունեցել»
    Հայ դետեկտիվները 35 տարի անց գտել են ուկրաինացի կնոջ կենսաբանական հորը, որը նույնիսկ չգիտեր դստեր գոյության մասին։
    Պարզվել է, որ 1988-ի երկրաշարժից հետո ուղարկված հեռագիրը երբեք չի հասել հասցեատիրոջը, և հայրը տարիներ շարունակ ապրել է՝ չիմանալով, որ երեխա ունի։
    Հոր և դստեր առաջին հանդիպումը կազմակերպվել է Հայաստանում․ օդանավակայանում նրանք երկար լուռ գրկախառնված լաց էին լինում։
    aravot.am | @aravot
  • ԶՊՄԿ-ում վթարային ուսումնական վարժանք է անցկացվելՍցենարի համաձայն՝ պայմանական վ…

    🚨 ԶՊՄԿ-ում վթարային ուսումնական վարժանք է անցկացվել
    Սցենարի համաձայն՝ պայմանական վթար էր տեղի ունեցել հիմնական պոչատարի վրա, ինչից հետո աշխատակիցներն իրականացրել են պոչերի հոսքի ուղղորդում և վնասված հատվածի վերականգնում։
    Ընկերությունում նշում են, որ նման վարժանքներ անցկացվում են առնվազն տարին մեկ անգամ՝ գործողությունների պլանը կատարելագործելու համար։
    aravot.am | @aravot
  • Տաշիրում ՔՊ–ականներն ու «Ուժեղ Հայաստանի» համակիրներն իրար հանդիպեցին…

    Տաշիրում ՔՊ–ականներն ու «Ուժեղ Հայաստանի» համակիրներն իրար հանդիպեցին

    https://cdn4.telesco.pe/file/b3af407b15.mp4?token=c7de-6gjS0VoQk4Aqz1B5oBzyniTh6B-xOQjmVQxluZFv0iyX1H2myPiGIomJhVLPmLEw0v-qVDdOkE5L0jYFXCuC2viAjrW3VBW6a4UJKe6sfx2G8F3ByxwPHP-3aFN6zC98kIO-LBWGEOc4gTKn6K086MemYiV_KQKvGzpUJN1rn6MarGraQVilL9giXnBRiU9KRtS0uK-6V_W0h-RqpxwY4Cj4q0RIZPSD70k10A1PhmByHsRWZWPFpzxWmd8laILoKECtPCd—yJls8HEzZS6nA93RXUg-kj0k5Vs047Oy9vjv30axSVHrYBxFvoOcfyL2H6C_bMCXr4sjPqWzvLGkTeUEPdiDg56H6VgJ2CJiez6ujayiwBtFfOBDqG2WQ9soTfyBEpeYRvJ6CKMIg4C_dAvJjZBpGf84GPUTMm7FeyUCLhMdGyzeEknrnm_EAHFFO4xOCEfmuMWyqSSjXYZUt1wh5WaGWxW9ccVBjTiAEtInaxhk_PB-eyofCnnHiBPKwAL5E6xDwGUjtml4HuJf5hmzn5SJegWKIALfxG2mipP2y0IeKeEJ742qDFcze-esG4dhwBBbVPNBgegEscI4k4AmBdXt78SuRAm8rWsKUJ2jBGlBkplz9z9SaL8Xd6LzWkKDYue9R0Mdg67h5poUYMIJ1LLi7HOBOfefE

  • Մամուլը գրում է Արագածոտնի մարզպետ. Ապարան համայնքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ …

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Արագածոտնի մարզպետ. Ապարան համայնքում Նիկոլ Փաշինյանի նկատմամբ սերը շատ մեծ է, դրա համար ուսուցիչները, աշակերտները եկել են վարչապետին տեսնելու․ «Ժողովուրդ»
    🔺Ընդդիմադիր «խուլիգանը» պոլիկլինիկայի մաքրուհին էր՝ 60-ին մոտ տարեց մի կնոջ․ «Հրապարակ»
    🔺Փոխարենը՝ մարդկանց աչքերի մեջ ուղիղ նայելով ասում է «մենք այդքան զոհ չենք ունեցել». «Չորրորդ իշխանություն»
    🔺Հայաստանի իշխանությունը պետք է դադարեցնի երկիմաստությունը և հստակ հայտարարի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Արևմտյան Ադրբեջան» գոյություն չունի․ «Փաստ»
    🔺Հավասար մրցակցային պայմանների կարևորագույն սկզբունքը խախտված է ի սկզբանե․ «Փաստ»
    🔺Րաֆֆի Ասլանյան. Նիկոլի արարքներին պետք է պատասխանել քվեախցում. «Հրապարակ»
    🔺Արթուր Խաչատրյան․ Հռոմի ստատուտի վավերացման թիրախն Ալիեւը չէ, այլ հերթական հակառուսական քայլը․ «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «Վերացրել ենք աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկին»․ Դոնալդ ԹրամփԱՄՆ նախագահ…

    🇺🇸 «Վերացրել ենք աշխարհի ամենահայտնի ահաբեկիչներից մեկին»․ Դոնալդ Թրամփ
    ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ամերիկացի զինվորներն ու Նիգերիայի ԶՈՒ-ն համատեղ գործողությամբ ոչնչացրել են ԻՊ-ի առաջնորդներից Աբու-Բիլալ ալ-Մինուկին։
    Թրամփի խոսքով՝ նա համարվում էր ԻՊ-ի համաշխարհային կառույցի երկրորդ դեմքը և թաքնվում էր Աֆրիկայում։
    aravot.am | @aravot
  • #խմբագրական «Random» քրեական գործերի երկիրը Ես կարծում եմ՝ այսօր Հայաստանում ոչ…

    #խմբագրական
    📰 «Random» քրեական գործերի երկիրը
    ⚠️ Ես կարծում եմ՝ այսօր Հայաստանում ոչ ոք ապահովագրված չէ՝ հատկապես իշխանությանը քննադատող մարդիկ։ Գաղտնալսումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, «պատահական» հոդվածներով գործեր․ այս ամենը դարձել է քաղաքական մթնոլորտի մաս։
    📌 Արտակ Ավետիսյանի բառապաշարը կարող է շատերի համար անընդունելի լինել, բայց նրա դեմ հարուցված գործը, իմ կարծիքով, որևէ կապ չունի «ատելություն հրահրելու» իրական չափանիշների հետ։ Եթե նույն չափանիշը հավասար կիրառվեր բոլորի նկատմամբ, ապա իշխանության ներկայացուցիչներից շատերը վաղուց պիտի պատասխանատվության ենթարկված լինեին։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • ՔՊ-ի պաստառի վրա «X» դնելու համար կանադահայ կնոջը բերման են ենթարկել․ Ռուբեն Մե…

    🚔 ՔՊ-ի պաստառի վրա «X» դնելու համար կանադահայ կնոջը բերման են ենթարկել․ Ռուբեն Մելիքյան
    Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ մետրոպոլիտենում ՔՊ-ի քարոզչական պաստառի վրա «X» նշան դնելու համար բերման է ենթարկվել կանադահայ Շողիկ Շահբազյանը։
    Մելիքյանի խոսքով՝ կնոջ նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ «քարոզչությունը խոչընդոտելու» հոդվածով, իսկ հեռախոսը վերցվել է իրավապահների կողմից։
    «Ասացի, որ արարքը առավելագույնը կարող է վարչական իրավախախտում համարվել, բայց հետո դարձավ անհասանելի»,– նշել է փաստաբանը։
    aravot.am | @aravot