Category: Aravot

  • «Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում մարդկանց ասել՝ դրսից եկած»․ Նարեկ Կարապետյան«Ուժե…

    🚨 «Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում մարդկանց ասել՝ դրսից եկած»․ Նարեկ Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Մարտունիում հայտարարել է, որ 90-ականներին գործարանների փակման պատճառով մարդիկ ստիպված են եղել լքել Հայաստանը և արտերկրում աշխատելով պահել իրենց ընտանիքներն ու երկիրը։
    Նրա խոսքով՝ այսօր այդ մարդկանց «դրսից եկած» անվանելը անընդունելի է․
    «Մեր հայրենիքը մեր աշխատանքի ու ուղարկված գումարների հաշվին է պահվել»։
    Կարապետյանը նաև նշել է, որ արտագաղթած հազարավոր հայեր վերադառնալու են Հայաստան ու մասնակցելու երկրի զարգացմանը։
    aravot.am | @aravot
  • Արման Թաթոյանը հրապարակել է ձայնագրություն՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտ…

    🔥 Արման Թաթոյանը հրապարակել է ձայնագրություն՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտադրելու մասին
    Արման Թաթոյանը հայտարարել է, որ իրենց «թեժ գծին» ստացված ահազանգերից մեկը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային քոլեջին, որտեղ, ըստ հրապարակված ձայնագրության, ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին։
    Թաթոյանի խոսքով՝ ձայնագրությունում հնչող դասախոսը նաև ՔՊ-ական ավագանու անդամ է։
    Aravot.am-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը հայտարարել է, որ տեղյակ չէ թեմայից և հրաժարվել է մեկնաբանություն տալ։
    aravot.am | @aravot
  • Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտ…

    Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտադրելու մասին
    Արման Թաթոյանը հայտարարել է, որ ստացել են ձայնագրություն, որտեղ, իր խոսքով, Արմավիրում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։
    Նրա պնդմամբ՝ ձայնագրությունում խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլ նաև ՔՊ խմբակցության ավագանու անդամ։
    Թաթոյանը հայտարարել է, որ ձայնագրությունը փոխանցելու է իրավապահներին՝ ընդգծելով, որ գործում է «պետական ռեսուրսի չարաշահման հանցավոր սխեմա»։
    aravot.am | @aravot
  • Ապարանի հանրահավաքից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրելԱրագածոտնի մարզի…

    Ապարանի հանրահավաքից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել
    Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մասնակցել են ՔՊ-ի ապարանյան քարոզարշավին՝ կիսատ թողնելով դասերը։
    Աղմուկից հետո 4 դպրոցի տնօրեններ ազատման դիմումներ են գրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծառայողական քննություն է նշանակվելու՝ պարզելու համար՝ եղել են ապօրինի հրահանգներ, թե ոչ։
    Միաժամանակ հիշեցվում է, որ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետին աջակցելու համար մանկապարտեզների տնօրենների նկատմամբ քրեական վարույթներ էին հարուցվել։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Յունիբանկը սկսել է հատուկ ակցիա․ շաբաթ և կիրակի օրերին Visa և Mastercar…

    💼 #Բիզնես
    💳 Յունիբանկը սկսել է հատուկ ակցիա․ շաբաթ և կիրակի օրերին Visa և Mastercard քարտերը կարելի է ձևակերպել 50% զեղչով։
    🛍️ Առաջարկը գործում է «Դալմա» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում՝ Dalma Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Նարեկ Կարապետյան․ «Վարդենիսն ամենաշատ տուժած մարզերից է վերջին 8 տարիներին»Վարդ…

    Նարեկ Կարապետյան․ «Վարդենիսն ամենաշատ տուժած մարզերից է վերջին 8 տարիներին»
    Վարդենիսում Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սոթքի հանքում աշխատակիցների թիվը 950-ից դարձել է 450, իսկ Արցախ տանող ճանապարհի փակմամբ քաղաքը կորցրել է տնտեսական ակտիվությունը։
    Նրա խոսքով՝ «2018-ին Վարդենիսը նորմալ ենթակառուցվածքներով ամբողջական քաղաք էր, 2026-ին՝ չկա»։
    Կարապետյանը նաև նշել է, որ այսօր հակառակորդը տարածքային հավակնություններ է ներկայացնում Վարդենիսի նկատմամբ՝ հավելելով․ «Վարդենիսը պետք է պատասխանի, որ այստեղ ապրել են միայն հայերը»։
    aravot.am | @aravot
  • Ես պիտի իմ տնօրինության երեսը պարզերես անեմ, դուք էլ՝ իմը. Արմավիրում ՔՊ-ականներ…

    Ես պիտի իմ տնօրինության երեսը պարզերես անեմ, դուք էլ՝ իմը. Արմավիրում ՔՊ-ականների «տոնը» ձայնագրությամբ փչացնեմ
    Ու հանկարծ չփորձեք ճնշել կամ նեղել ուսանողներին, ձեզ չի հաջողվելու նրանց դարձնել ձեր հանցավոր սխեմաների մաս: Մենք մեր երիտասարդներին պաշտպանելու ենք։
    Արման Թաթոյան

  • Մայիսի 16-ին՝ 18:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կլինի Նոր Նորքում՝ Գայի…

    Մայիսի 16-ին՝ 18:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կլինի Նոր Նորքում՝ Գայի արձանի շրջակայքում

    https://cdn4.telesco.pe/file/53068af218.mp4?token=Y9nHcY0RF2ZNCBHXcrsF8g80AuaPZrj1aEti5BlVkCJuy73PSw6R87T3R3PnlUr8MGtYMx4MDVSv6tVCcN1hiiE-BYaMyvlIdmwsgsWphbYQ91BmjwCc9YI5JnlV6jmv_Y7FRlayL86vJ69cdpU4Z1NumRrvBTBPki0zNGcjaNMkhyjNZdZYenVz_YTyJ-QNWuoJXoB1j4mKclzZX_1XaBmgxo4FyDFe7sWyegkjZoJvW8iFtqNXuCact0nOuWhCLawpGYO_9a0M4plRVSdHUNlL2Yj16EqAWr1QeTpG6rcAP5yQDncWynbl4ZE2w92KWpQkXt6NXWJWrkSFVT1wKw

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 500 հազար դոլարի մրցանակ և 37.7 մլն դրամ եկամու…

    Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 500 հազար դոլարի մրցանակ և 37.7 մլն դրամ եկամուտ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի հայտարարագրում նշել է, որ նախորդ մեկ տարում ստացել է 37.7 մլն դրամ եկամուտ։
    Դրանց թվում են՝ 31.9 մլն դրամ աշխատավարձ, 4.8 մլն դրամ եկամտային հարկի վերադարձ, ինչպես նաև «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը։
    Փաշինյանը նաև 500 հազար դրամ ռոյալթի է ստացել «Իրական Հայաստան` Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծության համար, որի օգտագործման բացառիկ իրավունքը փոխանցվել է ՔՊ-ին։
    aravot.am | @aravot
  • Վաղարշակ Հարությունյան․ «Արցախի ղեկավարները մնացել են մինչև վերջ»Պաշտպանության …

    Վաղարշակ Հարությունյան․ «Արցախի ղեկավարները մնացել են մինչև վերջ»
    Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին մեղադրելն անարդար է։
    Նրա խոսքով՝ նրանք «մինչև վերջին ղարաբաղցին դուրս չի եկել՝ մնացել են տեղում», որպեսզի չստացվի, թե ղեկավարությունը լքել է ժողովրդին։
    Հարությունյանը նաև արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ նշելով․ «Իրենք տեռորիստ չեն եղել, եղել են ինքնորոշման պայքարի մարտիկներ»։
    Նա ընդգծել է, որ Հայաստանի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի գերեվարված ղեկավարները ազատ արձակվեն։
    aravot.am | @aravot