Category: Aravot

  • Հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ հարցա…

    Հնագետ, ուրարտագետ, պատմական գիտությունների թեկնածու ՄԻՔԱՅԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետերը.
    Հայաստանում կան տարրեր, որոնք փորձում են նսեմացնել մեր ժառանգականությունն ու ինքնությունը:
    Մենք պետք է դողանք մեր հուշարձանների վրա. դա նաեւ մեր երկրի բրենդավորման միջոց է:
    Մենք իրավունք ունենք հիշելու, թե որտեղ են մեր արմատները, ովքեր են մեր նախնիները:
    Երբ պաշտոնյան գիտնականին ասում է, թե ինչ է պետք գրել, դա հիշեցնում է 1930-ական թվականների Խորհրդային Միությունը:
    Պատկերացնում եք Դավիթ բեն Գուրիոնին ասեին՝ «սա իրական Իսրայելն է»:

    Ժառանգությունը դառնում է քոնը, երբ դրան տեր ես կանգնում.Միքայել Բադալյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Ինչո՞ւ Ջրափի գյուղի ընտրատեղամասում չկար 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակըՍոցիա…

    🗳️ Ինչո՞ւ Ջրափի գյուղի ընտրատեղամասում չկար 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը
    Սոցիալական ցանցերում տարածված տեսանյութից հետո պարզվել է, որ Շիրակի մարզի Ջրափի գյուղի թիվ 33/50 ընտրատեղամասում 3-րդ համարի քաղաքական ուժի քվեաթերթիկների տրցակի բացակայությունը տեխնիկական սխալի հետևանք է եղել։
    Թիվ 33 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Թադևոսյանի խոսքով՝ տրցակը սխալմամբ ուղարկվել էր մեկ այլ ընտրատեղամաս։ Խնդիրն արդեն կարգավորվել է, և քվեաթերթիկները տեղ են հասցվել։
    aravot.am | @aravot
  • ՔԿՀ-ներում քվեարկությունը կմեկնարկի տարբեր ժամերի՝ ընտրողների թվից կախվածՀունիս…

    🗳️ ՔԿՀ-ներում քվեարկությունը կմեկնարկի տարբեր ժամերի՝ ընտրողների թվից կախված
    Հունիսի 7-ին կայանալիք ԱԺ ընտրություններին կմասնակցեն նաև ընտրելու իրավունք ունեցող կալանավորված անձինք և ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար ազատազրկված դատապարտյալները։
    ԿԸՀ որոշմամբ՝ քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը չի սկսվելու առավոտյան ժամը 08։00-ին։ «Նուբարաշեն», «Արմավիր» և «Սևան» ՔԿՀ-ներում քվեարկությունը կմեկնարկի ժամը 11։00-ին, «Արթիկ»-ում՝ 12։00-ին, «Վարդաշեն» և «Վանաձոր» ՔԿՀ-ներում՝ 14։00-ին, «Գորիս» և «Աբովյան» ՔԿՀ-ներում՝ 15։00-ին, իսկ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում՝ 17։00-ին։
    Անկախ ընտրողների թվից՝ բոլոր քրեակատարողական հիմնարկներում քվեարկության արդյունքների ամփոփումը կսկսվի ժամը 20։00-ին։
    aravot.am | @aravot
  • Աննախադեպ կարկուտից հետո Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմԱյսօր Ստեփանավ…

    🌨️ Աննախադեպ կարկուտից հետո Ստեփանավանում սահմանվել է արտակարգ ռեժիմ
    Այսօր Ստեփանավանում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով համայնքապետարանն անցել է արտակարգ աշխատանքային ռեժիմի։ Հերթապահությունը կշարունակվի մինչև ուշ երեկո՝ վնասների վերացման և իրավիճակի գնահատման նպատակով։
    Համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հանձնարարությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ և վնասների գույքագրման հանձնաժողով։ Համայնքապետարանը հայտնում է, որ կառավարությունը պատրաստակամություն է հայտնել աջակցել և փոխհատուցել հասցված վնասները։
    aravot.am | @aravot
  • Շիրակի 33/50 տեղամասային կենտրոնում՝ Ջրափի գյուղում, բացակայում է 3-րդ քվեաթերթի…

    ⚡️⚡️Շիրակի 33/50 տեղամասային կենտրոնում՝ Ջրափի գյուղում, բացակայում է 3-րդ քվեաթերթիկների տրցակը։

  • «Մեր գործողությունը վաղը պետք է լինի ընտրական տեղամաս գնալն ու հստակ ընտրությու…

    🗳️ «Մեր գործողությունը վաղը պետք է լինի ընտրական տեղամաս գնալն ու հստակ ընտրություն կատարելը»․ վերլուծություն
    Ընտրություններին չմասնակցելը պետք է դիտարկվի որպես «դասալքություն», երկրի ապագան կախված է քաղաքացիների «գործնական հավատքից» ու պատասխանատվությունից։
    Ընտրությունների միջոցով պետք է ձևավորվի ուժեղ և ազգային առաջնորդություն, որը կկարողանա հաղթահարել երկրի առջև ծառացած խնդիրները։
    Գենադի Մնացականյանի վերլուծականը՝ Առավոտում
  • #Բիզնես Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ…

    #Բիզնես
    🏦 Ամերիաբանկը և FMO-ն կնքել են 120 միլիոն եվրոյի վարկային պայմանագիր՝ ՄՓՄՁ-ներին աջակցելու և Հայաստանում կանաչ ֆինանսավորումը զարգացնելու համար
    120 մլն եվրոյի պայմանագրով նախատեսվում է ընդլայնել ՄՓՄՁ-ների ֆինանսավորումը և զարգացնել կանաչ նախագծերը Հայաստանում։
    Ֆինանսավորման մի մասը կուղղվի կայուն զարգացման և ներառական տնտեսական աճի խթանմանը։
    aravot.am | @aravot
  • Բացառիկ վկայություններ՝ զավթված Արցախից վերջինը հեռացած Սերգեյ Օգոլցովի գրքումԵ…

    📚 Բացառիկ վկայություններ՝ զավթված Արցախից վերջինը հեռացած Սերգեյ Օգոլցովի գրքում
    Երևանում ներկայացվել է 72-ամյա գրող Սերգեյ Օգոլցովի «Реквием по Корневой Системе» գեղարվեստավավերագրական գիրքը, որտեղ նա նկարագրում է Արցախում ապրած իր 37 տարիների փորձը և 2023 թվականի իրադարձություններից հետո ստեղծված իրավիճակը։
    Հեղինակը, ըստ ներկայացվածի, Արցախում եղել է բազմաթիվ իրադարձությունների անմիջական ականատես՝ պատերազմից մինչև բնակչության արտահոսք, իսկ գիրքը համարվում է նրա անձնական վկայությունը այդ շրջանի մասին։ Տպագրությունը իրականացվել է Հայոց աշխարհաժողով հայրենատիրական շարժման նախաձեռնությամբ։
    aravot.am | @aravot
  • «Գեղեցիկն ու վեհը վերականգնելու միակ ճանապարհը սեփական հոգու մեջ նայելու քաջութ…

    🎭 «Գեղեցիկն ու վեհը վերականգնելու միակ ճանապարհը սեփական հոգու մեջ նայելու քաջությունն է…»
    Երևանի Լևոն Միրիջանյանի անվան հ.155 հիմնական դպրոցն ու Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը ներկայացրել են նոր համատեղ նախագիծը՝ Պերճ Զեյթունցյանի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Մի՛ նայիր հայելուն» ներկայացումը։
    Բեմադրությունը, որի հեղինակն է դպրոցի ուսուցիչ Ելենա Կարապետյանը, անդրադառնում է ինքնաճանաչման, խղճի և մարդկային արժեքների թեմաներին։ Դերերում հանդես են եկել դպրոցի սովորողներն ու շրջանավարտները՝ ներկայացմանը հաղորդելով հուզական խորություն և անկեղծություն։
    aravot.am | @aravot
  • Տնային կալանքում գտնվողների ահազանգը․ պատկան մարմինները կարգավորել են անձնագրեր…

    🗳️ Տնային կալանքում գտնվողների ահազանգը․ պատկան մարմինները կարգավորել են անձնագրերի հետ կապված խնդիրը
    Հունիսի 1-ի դրությամբ տնային կալանքում գտնվող 911 անձից 857-ը քվեարկելու իրավունք ունի։ Նրանց ընտրատեղամասեր ուղեկցելու են Պրոբացիայի ծառայության աշխատակիցները, իսկ ցանկության դեպքում նույնիսկ նախապես հրաժարված անձինք կարող են քվեարկության օրը փոխել իրենց որոշումը։
    Մայիսին տնային կալանքում գտնվող քաղաքացիները ահազանգել էին, որ իրենց անձնագրերը գտնվում են դատարաններում և այլ պետական մարմիններում։ «Հանուն Ազատության» ՀԿ-ի դիմումից հետո համապատասխան կառույցները կազմակերպել են անձնագրերի ժամանակավոր փոխանցումը, որպեսզի քաղաքացիները կարողանան մասնակցել ընտրություններին։
    aravot.am | @aravot