Category: Aravot

  • Ռուսաստանը սրում է. Փաշինյանի բացակայությունը եւ Սերժ Սարգսյանի լռությունը. օրվա…

    Ռուսաստանը սրում է. Փաշինյանի բացակայությունը եւ Սերժ Սարգսյանի լռությունը. օրվա թեման

    Ռուսաստանը սրում է. Փաշինյանի բացակայությունը եւ Սերժ Սարգսյանի լռությունը. օրվա թեման

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «24news-ի յութուբյան ալիքը ջնջվել է Երևանի պատվերով»․ Նարեկ Գալստյան24news.am-ի…

    📺 «24news-ի յութուբյան ալիքը ջնջվել է Երևանի պատվերով»․ Նարեկ Գալստյան
    24news.am-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը հայտարարել է, որ իրենց յութուբյան ալիքը անջատվել է առանց նախազգուշացման, չնայած նախկինում որևէ խախտում կամ զգուշացում չեն ունեցել։
    Նրա խոսքով՝ սա կապված է ընտրական գործընթացների և լրատվամիջոցների նկատմամբ ճնշումների հետ, իսկ նման քայլերը կարող են շարունակվել նաև այլ մեդիաների նկատմամբ։
    Գալստյանը նշել է, որ իրենց ալիքը ուներ շուրջ 330 հազար հետևորդ և ամսական մինչև 14 միլիոն դիտում։
    aravot.am | @aravot
  • «Քվե մուրալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դառնում է նեոբոլշևիկ Ռոբին Հուդ»․ Դերենիկ…

    ⚠️ «Քվե մուրալու ժամանակ Նիկոլ Փաշինյանը դառնում է նեոբոլշևիկ Ռոբին Հուդ»․ Դերենիկ Մալխասյան
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանի ներկայիս քարոզարշավը հիշեցնում է 2021 թվականի ընտրությունները՝ «մուրճով շրջելու» ու կոշտ հայտարարությունների ոճով։
    Նրա խոսքով՝ Փաշինյանը նախընտրական փուլերում ներկայանում է որպես «նեոբոլշևիկ Ռոբին Հուդ»՝ խոսելով հարուստներից խլելու ու ժողովրդին բաժանելու մասին, մինչդեռ հենց ՔՊ-ականների բարեկեցությունն է կտրուկ աճել։
    «Այս մարդկանց մոտ բոլշևիկի կերպարի մեջ մտնելով ձայներ մուրալուց հետո կապիտալիստ դառնալը խասյաթ է դարձել»,– ասել է Մալխասյանը։
    aravot.am | @aravot
  • «Քայլում էի մինչև Սիրուշոյի դպրոց, բակում կանգնում, որ դուրս գար, տեսնեի»․ Լևոն…

    💬 «Քայլում էի մինչև Սիրուշոյի դպրոց, բակում կանգնում, որ դուրս գար, տեսնեի»․ Լևոն Քոչարյան
    «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչները շրջել են Երևանի կենտրոնում ու խոսել քաղաքային խնդիրներից։ Մեսրոպ Մանուկյանը քննադատել է կանգառների նստարանները՝ նշելով, որ դրանք թիկնակ չունեն ու անհարմար են հատկապես տարեցների համար։
    Նա նաև անդրադարձել է չորացած ծառերին․
    «4,8 միլիարդ դրամ ծախսել են ու տնկել 5044 ծառ, այդ ծառերից մեկն էր երևի»։
    Լևոն Քոչարյանն էլ պատմել է, որ դպրոցական տարիներին հաճախ գնում էր Սիրուշոյի դպրոցի մոտ՝ նրան տեսնելու համար։
    aravot.am | @aravot
  • «Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում մարդկանց ասել՝ դրսից եկած»․ Նարեկ Կարապետյան«Ուժե…

    🚨 «Ինչպե՞ս է ձեր լեզուն պտտվում մարդկանց ասել՝ դրսից եկած»․ Նարեկ Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Մարտունիում հայտարարել է, որ 90-ականներին գործարանների փակման պատճառով մարդիկ ստիպված են եղել լքել Հայաստանը և արտերկրում աշխատելով պահել իրենց ընտանիքներն ու երկիրը։
    Նրա խոսքով՝ այսօր այդ մարդկանց «դրսից եկած» անվանելը անընդունելի է․
    «Մեր հայրենիքը մեր աշխատանքի ու ուղարկված գումարների հաշվին է պահվել»։
    Կարապետյանը նաև նշել է, որ արտագաղթած հազարավոր հայեր վերադառնալու են Հայաստան ու մասնակցելու երկրի զարգացմանը։
    aravot.am | @aravot
  • Արման Թաթոյանը հրապարակել է ձայնագրություն՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտ…

    🔥 Արման Թաթոյանը հրապարակել է ձայնագրություն՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտադրելու մասին
    Արման Թաթոյանը հայտարարել է, որ իրենց «թեժ գծին» ստացված ահազանգերից մեկը վերաբերում է Արմավիրի տարածաշրջանային քոլեջին, որտեղ, ըստ հրապարակված ձայնագրության, ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի նախընտրական քարոզարշավին։
    Թաթոյանի խոսքով՝ ձայնագրությունում հնչող դասախոսը նաև ՔՊ-ական ավագանու անդամ է։
    Aravot.am-ի հետ զրույցում քոլեջի տնօրեն Ջեմմա Սարգսյանը հայտարարել է, որ տեղյակ չէ թեմայից և հրաժարվել է մեկնաբանություն տալ։
    aravot.am | @aravot
  • Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտ…

    Արման Թաթոյանը ձայնագրություն է հրապարակել՝ ՔՊ-ի քարոզարշավին ուսանողներին պարտադրելու մասին
    Արման Թաթոյանը հայտարարել է, որ ստացել են ձայնագրություն, որտեղ, իր խոսքով, Արմավիրում ուսանողներին պարտադրում են մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին։
    Նրա պնդմամբ՝ ձայնագրությունում խոսող կինը ոչ միայն դասախոս է, այլ նաև ՔՊ խմբակցության ավագանու անդամ։
    Թաթոյանը հայտարարել է, որ ձայնագրությունը փոխանցելու է իրավապահներին՝ ընդգծելով, որ գործում է «պետական ռեսուրսի չարաշահման հանցավոր սխեմա»։
    aravot.am | @aravot
  • Ապարանի հանրահավաքից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրելԱրագածոտնի մարզի…

    Ապարանի հանրահավաքից հետո 4 դպրոցի տնօրեն ազատման դիմում է գրել
    Արագածոտնի մարզի դպրոցների ուսուցիչներն ու աշակերտները մասնակցել են ՔՊ-ի ապարանյան քարոզարշավին՝ կիսատ թողնելով դասերը։
    Աղմուկից հետո 4 դպրոցի տնօրեններ ազատման դիմումներ են գրել։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ծառայողական քննություն է նշանակվելու՝ պարզելու համար՝ եղել են ապօրինի հրահանգներ, թե ոչ։
    Միաժամանակ հիշեցվում է, որ Գյումրիում ընդդիմադիր քաղաքապետին աջակցելու համար մանկապարտեզների տնօրենների նկատմամբ քրեական վարույթներ էին հարուցվել։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Յունիբանկը սկսել է հատուկ ակցիա․ շաբաթ և կիրակի օրերին Visa և Mastercar…

    💼 #Բիզնես
    💳 Յունիբանկը սկսել է հատուկ ակցիա․ շաբաթ և կիրակի օրերին Visa և Mastercard քարտերը կարելի է ձևակերպել 50% զեղչով։
    🛍️ Առաջարկը գործում է «Դալմա» և «Գարեգին Նժդեհ» մասնաճյուղերում՝ Dalma Mall և Yerevan Mall առևտրի կենտրոններում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Նարեկ Կարապետյան․ «Վարդենիսն ամենաշատ տուժած մարզերից է վերջին 8 տարիներին»Վարդ…

    Նարեկ Կարապետյան․ «Վարդենիսն ամենաշատ տուժած մարզերից է վերջին 8 տարիներին»
    Վարդենիսում Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սոթքի հանքում աշխատակիցների թիվը 950-ից դարձել է 450, իսկ Արցախ տանող ճանապարհի փակմամբ քաղաքը կորցրել է տնտեսական ակտիվությունը։
    Նրա խոսքով՝ «2018-ին Վարդենիսը նորմալ ենթակառուցվածքներով ամբողջական քաղաք էր, 2026-ին՝ չկա»։
    Կարապետյանը նաև նշել է, որ այսօր հակառակորդը տարածքային հավակնություններ է ներկայացնում Վարդենիսի նկատմամբ՝ հավելելով․ «Վարդենիսը պետք է պատասխանի, որ այստեղ ապրել են միայն հայերը»։
    aravot.am | @aravot