Category: Aravot

  • Նարեկ Կարապետյան․ «Վարդենիսն ամենաշատ տուժած մարզերից է վերջին 8 տարիներին»Վարդ…

    Նարեկ Կարապետյան․ «Վարդենիսն ամենաշատ տուժած մարզերից է վերջին 8 տարիներին»
    Վարդենիսում Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սոթքի հանքում աշխատակիցների թիվը 950-ից դարձել է 450, իսկ Արցախ տանող ճանապարհի փակմամբ քաղաքը կորցրել է տնտեսական ակտիվությունը։
    Նրա խոսքով՝ «2018-ին Վարդենիսը նորմալ ենթակառուցվածքներով ամբողջական քաղաք էր, 2026-ին՝ չկա»։
    Կարապետյանը նաև նշել է, որ այսօր հակառակորդը տարածքային հավակնություններ է ներկայացնում Վարդենիսի նկատմամբ՝ հավելելով․ «Վարդենիսը պետք է պատասխանի, որ այստեղ ապրել են միայն հայերը»։
    aravot.am | @aravot
  • Ես պիտի իմ տնօրինության երեսը պարզերես անեմ, դուք էլ՝ իմը. Արմավիրում ՔՊ-ականներ…

    Ես պիտի իմ տնօրինության երեսը պարզերես անեմ, դուք էլ՝ իմը. Արմավիրում ՔՊ-ականների «տոնը» ձայնագրությամբ փչացնեմ
    Ու հանկարծ չփորձեք ճնշել կամ նեղել ուսանողներին, ձեզ չի հաջողվելու նրանց դարձնել ձեր հանցավոր սխեմաների մաս: Մենք մեր երիտասարդներին պաշտպանելու ենք։
    Արման Թաթոյան

  • Մայիսի 16-ին՝ 18:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կլինի Նոր Նորքում՝ Գայի…

    Մայիսի 16-ին՝ 18:00-ին, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը կլինի Նոր Նորքում՝ Գայի արձանի շրջակայքում

    https://cdn4.telesco.pe/file/53068af218.mp4?token=Y9nHcY0RF2ZNCBHXcrsF8g80AuaPZrj1aEti5BlVkCJuy73PSw6R87T3R3PnlUr8MGtYMx4MDVSv6tVCcN1hiiE-BYaMyvlIdmwsgsWphbYQ91BmjwCc9YI5JnlV6jmv_Y7FRlayL86vJ69cdpU4Z1NumRrvBTBPki0zNGcjaNMkhyjNZdZYenVz_YTyJ-QNWuoJXoB1j4mKclzZX_1XaBmgxo4FyDFe7sWyegkjZoJvW8iFtqNXuCact0nOuWhCLawpGYO_9a0M4plRVSdHUNlL2Yj16EqAWr1QeTpG6rcAP5yQDncWynbl4ZE2w92KWpQkXt6NXWJWrkSFVT1wKw

  • Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 500 հազար դոլարի մրցանակ և 37.7 մլն դրամ եկամու…

    Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 500 հազար դոլարի մրցանակ և 37.7 մլն դրամ եկամուտ
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի հայտարարագրում նշել է, որ նախորդ մեկ տարում ստացել է 37.7 մլն դրամ եկամուտ։
    Դրանց թվում են՝ 31.9 մլն դրամ աշխատավարձ, 4.8 մլն դրամ եկամտային հարկի վերադարձ, ինչպես նաև «Զայեդ» մրցանակի 500 հազար դոլարը։
    Փաշինյանը նաև 500 հազար դրամ ռոյալթի է ստացել «Իրական Հայաստան` Հայաստանի Հանրապետություն» բանաստեղծության համար, որի օգտագործման բացառիկ իրավունքը փոխանցվել է ՔՊ-ին։
    aravot.am | @aravot
  • Վաղարշակ Հարությունյան․ «Արցախի ղեկավարները մնացել են մինչև վերջ»Պաշտպանության …

    Վաղարշակ Հարությունյան․ «Արցախի ղեկավարները մնացել են մինչև վերջ»
    Պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարել է, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին մեղադրելն անարդար է։
    Նրա խոսքով՝ նրանք «մինչև վերջին ղարաբաղցին դուրս չի եկել՝ մնացել են տեղում», որպեսզի չստացվի, թե ղեկավարությունը լքել է ժողովրդին։
    Հարությունյանը նաև արձագանքել է Իլհամ Ալիևի հայտարարությանը՝ նշելով․ «Իրենք տեռորիստ չեն եղել, եղել են ինքնորոշման պայքարի մարտիկներ»։
    Նա ընդգծել է, որ Հայաստանի պարտքն է անել ամեն ինչ, որպեսզի գերեվարված ղեկավարները ազատ արձակվեն։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյան․ «Ուսուցիչների աշխատավարձը 5 տարում 2,5 անգամ պետք է աճի»«Ուժե…

    Նարեկ Կարապետյան․ «Ուսուցիչների աշխատավարձը 5 տարում 2,5 անգամ պետք է աճի»
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Նարեկ Կարապետյանը Սևանում հայտարարել է, որ Սևանի կողքին ապրող մարդիկ «իրավունք չունեն աղքատ ապրել»։
    Նրա խոսքով՝ կուսակցությունը նախատեսում է ամեն տարի 25 տոկոսով բարձրացնել ուսուցիչների և բուժաշխատողների աշխատավարձերը, մինչև դրանք 5 տարում աճեն 2,5 անգամ։
    Կարապետյանը նշել է, որ այդ միջոցները պետք է ուղղվեն «ամենախոցելի, բայց ամենակարևոր խմբերին՝ ուսուցիչներին և բուժաշխատողներին»։
    aravot.am | @aravot
  • «Պատերազմի ժամանակ 3 միլիոն դոլար ենք ուղարկել Արցախ»․ Գագիկ ԾառուկյանԲերդում ք…

    «Պատերազմի ժամանակ 3 միլիոն դոլար ենք ուղարկել Արցախ»․ Գագիկ Ծառուկյան
    Բերդում քարոզարշավի ժամանակ մի կին Գագիկ Ծառուկյանին հարցրել է, թե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ աջակցություն է ցուցաբերել բանակին։
    Ծառուկյանն ի պատասխան հայտարարել է․ «Պատերազմի ժամանակ բանտում եմ եղել։ Տղաներիս ասել եմ՝ հավաքեք ինչ գումար կա։ Երեք միլիոն դոլար ուղարկել ենք Արցախ»։
    Նա նշել է, որ գումարը փոխանցվել է, որպեսզի զինվորները «ֆորմա ու կասկա չունենան» խնդիր չունենան։
    aravot.am | @aravot
  • «Դուք 15 երեխու վառեցիք». զոհված զինծառայողի մայրը՝ ՓաշինյանինՄեծամորում քարոզա…

    «Դուք 15 երեխու վառեցիք». զոհված զինծառայողի մայրը՝ Փաշինյանին
    Մեծամորում քարոզարշավի ժամանակ Ազատի զինվորական կացարանի հրդեհից զոհված զինծառայողներից մեկի մայրը ընդհատեց Նիկոլ Փաշինյանի ելույթը՝ հայտարարելով․ «18 տարի երեխա պահեցի, տվեցի բանակին, ո՞ւր է իմ էրեխեն»։
    Կինը վարչապետին մեղադրեց ողբերգության համար՝ ասելով․ «Դուք 15 երեխուն վառեցիք, մոխիր դարձրիք», նաև նշեց, որ զղջում է Փաշինյանին ընտրելու համար։
    Փաշինյանն ի պատասխան ասաց, որ պատասխանատուներին ազատել է աշխատանքից, և այժմ դատավարություն է ընթանում։
    Դրանից հետո գնդապետ Միհրան Մախսուդյանը հայտարարեց, որ դեպքից անցած երեք տարում անգամ չի հարցաքննվել և Փաշինյանի հայտարարությունները «իրականության հետ աղերս չունեն»։
    aravot.am | @aravot
  • «Առաջարկ Հայաստանին» ցուցակում ընդգրկված փոխքաղաքապետերին ազատել են աշխատանքից․ …

    ❗️«Առաջարկ Հայաստանին» ցուցակում ընդգրկված փոխքաղաքապետերին ազատել են աշխատանքից․ Էլինար Վարդանյան
    Էլինար Վարդանյանը նշել է, որ Ախուրյանի և Չարենցավանի փոխքաղաքապետերը, որոնք ընդգրկված են «Առաջարկ Հայաստանին» ցուցակում, ազատվել են աշխատանքից։
    Նրա խոսքով՝ նախընտրական գործընթացում կիրառվում է օրենքի երկակի մոտեցում՝ ընդդիմադիրների նկատմամբ ավելի խիստ, իսկ իշխանության դեպքում՝ ավելի մեղմ։
    aravot.am | @aravot
  • Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկեր…

    Հայաստանում գործազրկության պաշտոնական ցուցանիշները չեն արտահայտում իրական պատկերը։ Տեսանյութում խոսել եմ իրական գործազրկության պատկերի մասին։
    Աշոտ Ֆարսյան
    Ուժեղ Հայաստան կուսակցության անդամ, տնտեսագետ