Category: Aravot

  • Աշոտ Բլեյան. «Մխիթար Սեբաստացիի աշխատողների կանխավճարը ուշացել է ոչ տնօրենի անգ…

    💸 Աշոտ Բլեյան. «Մխիթար Սեբաստացիի աշխատողների կանխավճարը ուշացել է ոչ տնօրենի անգործության պատճառով»
    🗣 Բլեյանը նշեց. «Աշխատավարձի կանխավճարը պետք է ստանային մարտի 20-ին, սակայն այսօրվա դրությամբ ոչ ոք չի ստացել»։
    🏫 Նա ընդգծեց, որ ուշացումը պայմանավորված է ԿԳՄՍ նախարարության կողմից ծախսերի նախահաշվի չհաստատմամբ, և տնօրենների փոփոխությունը ոչ մի կապ չունի դրան։
    👥 Աշխատակիցներն ու ծնողները պնդում են՝ վարչական քաշքշուկների պատճառով խախտվում են իրենց իրավունքները և երեխաների կրթությունը տուժում է։
    💡 Բլեյանը կոչ արեց կրթական համայնքին աջակցել և պահանջել ֆինանսական վերահաշվարկ և սպառիչ բացատրություն։
    🔗Ավելին՝ Առավոտում
  • Անահիտ Մանասյան. «Դեպքը դատապարտում եմ՝ անկախ անձից» ՄԻՊ-ը հայտարարեց. «Այո, ես…

    🗣 Անահիտ Մանասյան. «Դեպքը դատապարտում եմ՝ անկախ անձից»
    ⚖️ ՄԻՊ-ը հայտարարեց. «Այո, ես դատապարտում եմ այդ դեպքը՝ անկախ նրանից, վերաբերե՞լ է վարչապետին, թե այլ քաղաքացու»։
    🤝 Մանասյանը ընդգծեց. «Կարեւոր է, որ վարչապետը դրանից հետո ներողություն խնդրեց և չի հարձակվել ՄԻՊ-ի կամ հաստատության վրա»։
    💡 Նա հավելեց. «Համարձակության նշաններ չեմ ցուցադրում միայն հիմա, մշտապես համարձակ եմ եղել, բայց աշխատում եմ մեթոդաբանորեն»։
    Ավելին՝ 🔗 Առավոտում
  • Ալվարդ Զաքարյան. «Թուրքիան մինչև 2030-ը վերահսկելու է Արաքսի 80-85%-ը, Հայաստան…

    💧 Ալվարդ Զաքարյան. «Թուրքիան մինչև 2030-ը վերահսկելու է Արաքսի 80-85%-ը, Հայաստանը լուրջ ջրային վտանգի առաջ»
    🗣 Անվտանգության փորձագետը նշում է. «Արաքսի հոսքի վերահսկումը կազդի Արարատյան դաշտավայրի ոռոգման վրա, հողերը աղակալելու են, և գյուղատնտեսությունը կախված կլինի Թուրքիայից»։
    🏞️ Թուրքիան արդեն կառուցել է 9 ջրամբար, պատրաստվում է ավելի քան 14-ը՝ Հայաստանի հետ սահմանին, իսկ Հայաստանը ջրային պայմանագրեր չունի։
    ⚠️ Զաքարյանը նկատում է, որ Ադրբեջանի կողմից Քարվաճառի ջրային ռեսուրսների վրա վերահսկողությունը ևս վտանգ է ստեղծում Հայաստանի համար։
    💡 Նա խորհուրդ է տալիս՝ առաջնահերթորեն դիվանագիտություն վարել, ներքին ցանցերն արդիականացնել և բնակչությանը ջրից խնայողաբար օգտվելու մասին իրազեկել։
    Ավելին՝ 🔗 Առավոտում
  • Արա Ռոստոմյան. «Մեր երեխաներն էլի զոհվելու են, եթե ՔՊ-ն վերարտադրվի» 44-օրյա պա…

    ⚠️ Արա Ռոստոմյան. «Մեր երեխաներն էլի զոհվելու են, եթե ՔՊ-ն վերարտադրվի»
    🗣 44-օրյա պատերազմում նահատակված Հակոբ Ռոստոմյանի հայրը ասում է. «Վերջում Երեւանը իր նստավայրը պահելու համար կասի՝ էլի զոհենք, բայց ոչ իրենց ու իրենց երեխեքին»
    💥 «Եթե հաջորդ ընտրություններից հետո ՔՊ-ն վերարտադրվի, էլի զոհվելու է, որ 29.000 քկմ-ից գոնե 10.000-ը պահեն»։
    ⚔️ Ռոստոմյանը մեղադրում է Փաշինյանին. «Նույնիսկ ընտրվի, պատերազմ կլինի. Ոչ մի երաշխիք չկա, որ հետո չհրավիրվի»։
    📅 Նա ընդգծեց, որ 2020-ի սեպտեմբերի 27-ի պատերազմի նախօրեին իշխանությունը արդեն գիտեր նախապատրաստվող իրադարձությունների մասին։
    Ավելին՝ 🔗 Առավոտում
  • ԱԺ-ում լարված վիճաբանություն՝ «Ստում է, նման բան չի եղել»Լիլիթ Գալստյանը հայտար…

    🔴 ԱԺ-ում լարված վիճաբանություն՝ «Ստում է, նման բան չի եղել»
    Լիլիթ Գալստյանը հայտարարեց՝ Շահրամանյանի բացահայտմամբ Արցախի լուծարման փաստաթուղթը համաձայնեցված է եղել իշխանությունների հետ։
    💬 Ռուբեն Ռուբինյանը կտրուկ արձագանքեց՝ «Ես անձամբ ներկա եմ եղել, չի եղել ըտենց բան»։
    ⚠️ Գալստյանը պնդեց՝ իշխանությունը դադարել է լինել Արցախի անվտանգության երաշխավոր, իսկ մեղադրանքները ուղղում է այլ կողմերի։
    📌 Ռուբինյանն էլ հակադարձեց՝ հիշեցնելով պատմական դրվագներ ու կոչ արեց՝ «չչքմեղանալ»։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահներ Ար…

    🗣Ասում է՝ Արցախի էլիտան փախել է, բայց Արցախի էլիտան ու մասնավորապես նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը մինչև վերջ մնացել են Արցախում ու Նիկոլի անգործության հետեւանքով հայտնվել են Բաքվում։ Ասածս ի՞նչ է՝ Նիկոլը խաղաղություն է խոստանում, բայց բերելու է ստրկացում ու ադրբեջանացում։
    էդուարդ Շրմազանով
  • #Բիզնես «Վիվա Արմենիա»-ի բաժանորդներն այսուհետ կարող են ծառայությունների դիմաց …

    💼 #Բիզնես
    📲 «Վիվա Արմենիա»-ի բաժանորդներն այսուհետ կարող են ծառայությունների դիմաց վճարումներ կատարել նաև «Իզի Փեյ» բոլոր վճարամիջոցներով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Պետք է մինչեւ վերջին արցախցին ցեղասպանվեր կամ գերեվարվեր, որ դուք ձեզ լավ զգայի՞…

    Պետք է մինչեւ վերջին արցախցին ցեղասպանվեր կամ գերեվարվեր, որ դուք ձեզ լավ զգայի՞ք. հարց՝ Փաշինյանին

  • Դավիթ Կարաբեկյան. Փաշինյանը պառակտում է ազգը «Նիկոլ Փաշինյանը իր հայտարարությու…

    🗣️ Դավիթ Կարաբեկյան. Փաշինյանը պառակտում է ազգը
    📍 «Նիկոլ Փաշինյանը իր հայտարարություններով արհեստական ամբոխավարական մանիպուլյացիաներ է ներմուծում և ազգը պառակտում», – ասում է արցախցի քաղաքական մեկնաբան Դավիթ Կարաբեկյանը։
    📍 Կարաբեկյանի կարծիքով, Փաշինյանը փորձ է անում ղարաբաղյան խաղաքարտը օգտագործել՝ Ադրբեջանի ներքին լսարանին հաճոյանալու համար, և «խորը ճգնաժամի մեջ գործող պատվիրատուներ ունի»։
    📍 Նա հարցադրում է անում՝ որտե՞ղ են Արցախից փոխանցված գումարները, նշելով, որ այն ժամանակ արցախցիները տվել են մեծ ֆինանսական ու անվտանգային մասնակցություն։
    📍 Կարաբեկյանը մեղադրում է Փաշինյանին ստոր քայլերի և արցախցիներին քննադատելու մեջ՝ ընդգծելով, որ Հայաստանի անվտանգությունը շարունակում է վտանգված լինել, իսկ տարածաշրջանում իրավիճակը սրված է։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր …

    📌Մենք ինչքան գնացինք պատմական արդարության հետևից, այնքան առերեսվելու ենք նորանոր պատմական անարդարությունների: Ես պարտքս եմ համարում սրա մասին տեղեկացնել մեր ժողովրդին:
    Նիկոլ Փաշինյան