Category: Aravot

  • «Բարգավաճ Հայաստան»-ը մշակութային քաղաքականության նոր մոտեցումներ է առաջարկումԿ…

    🎭 «Բարգավաճ Հայաստան»-ը մշակութային քաղաքականության նոր մոտեցումներ է առաջարկում
    Կուսակցության ծրագրում նշվում է, որ մշակութային քաղաքականությունը պետք է համատեղի պրագմատիզմն ու մեծ գաղափարները՝ միաժամանակ պահպանելով ժառանգությունն ու զարգացնելով ժամանակակից արվեստը։
    ԲՀԿ-ն առաջարկում է հրաժարվել մշակույթի գերկենտրոնացված կառավարումից և խթանել ստեղծագործական ազատությունն ու ինքնավարությունը։
    aravot.am | @aravot
  • Էդմոն Մարուքյանն ու Սրբուհի Գալյանը ԴԱՀԿ-ի մոտ վիճել են տուգանքների և հաշիվների…

    ⚖️ Էդմոն Մարուքյանն ու Սրբուհի Գալյանը ԴԱՀԿ-ի մոտ վիճել են տուգանքների և հաշիվների արգելափակման շուրջ
    Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առանց դատական վերահսկողության քաղաքացիների հաշիվների արգելափակումը վերածվել է մարդկանց «գրպանները դատարկելու» մեխանիզմի։ Նա դժգոհել է նաև, որ տուգանքը վճարելուց հետո հաճախ արգելանքները ժամանակին չեն հանվում։
    Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն արձագանքել է, որ համակարգը հիմնականում անխափան է գործում, իսկ խնդիրների դեպքում քաղաքացիները կարող են դիմել ԴԱՀԿ։ Կողմերի միջև բանավեճը վերաբերել է նաև տուգանքների չափերին և պետության՝ տուգանքները որպես բյուջետային եկամուտ պլանավորելու քաղաքականությանը։
    aravot.am | @aravot
  • «Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու …

    🇦🇲 «Անտարբերությունը թուլություն է, իսկ Ուժեղ Հայաստանը՝ բոլորիս հպարտությունն ու ապավենը». Նարեկ Կարապետյան

    https://cdn4.telesco.pe/file/1d56415159.mp4?token=b-QTYSBnAikn6eszq7QrW68_PK-9jcSlGpi-XwbdENJZStoVKmU8bPYDYodNy3DrR9PJBkjSBs3nBWnEN1l6Dbr_vVL7WyoI3NkyTV79iX5YrAAEO7x5jgoNN-ziJSSed-9l3zTq9Zig3LBWtiN72QooHaGZWfpBAKlNze6mN6RPMeb-1sAH8ZJqyp1nOw43L70DjJa_WhwQ5pVzpt6zBnFzXLz0ThS5XyoGoTgQkp1_dfIwvqU-qsB1blmFoDtWR3VQ0SIdLZ42B9dSaPlyZg9QonWpu1FQX6jzLBauxnv9YavZk3t49w8l0wRhwlsd1-LgSgdpHL2YoCvq4ZoagmOMtCy4TvtsNXl4SDRpJgGmeE3bR5rhA1EoMunokYnGZwUJ1yujQZ9NUafi1L5mmRSpMKPJwnXkfm76hFKrhtP2juYsttjpay5MvGJOcjDv1JDbT0kJifofX98IfjdLADiJ6n61gU6qCjvXs44PGCG6HREtAdQ1JjYCck3VKGSu-bo_wcepAkD-wWSVSZxg9EMf1KRiZy8WMd3znvF24Axx-zd5zk7pPn5WrYn05CqMeQd-UiDvKltg7fv2VR9kT6IZQiF0_n5Q6WC2dEoBeGegNZYGseGlI5kg84eI_eOg1dIwkTz5nbqXaRgtdtYZWe8idjgWmioJSwD8YrXZza0

  • Մամուլը գրում է Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվ…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանի Հանրապետությունը՝ իր ինքնիշխանությամբ, պետական ու անվտանգային կառուցվածքով, իր հասարակարգով հենց Ղարաբաղյան շարժման անմիջական և ուղղակի պատմաքաղաքական արդյունք է. «Փաստ»
    🔺 Ադրբեջա՞նն է հրաժարվել իր պահանջներից, թե՞ Նիկոլն է ընդունել այդ պահանջները՝ պայմանով, որ դրանց գործնական իրականացումը կսկսվի հունիսի 7-ից հետո. «ՉԻ»
    🔺 Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 6 միլիոն դրամ նվիրատվություն՝ ստացած կնոջից՝ Աննա Հակոբյանից. «Ժողովուրդ»
    🔺 Լրատվականները կազմակերպում են՝ ջուր են շփում մեզ վրա ու իրենք էլ նկարում. Էդգար Հակոբյան. «Հրապարակ»
    🔺 Ռուսաստանը փորձում է հարցը ներկայացնել ոչ թե որպես ճնշում, այլ որպես «քաղաքակիրթ բաժանման» հնարավոր սցենար. «Փաստ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ էր Արարատ Միրզոյանը շշնջում իր ականջինՎարչապետ Նիկո…

    🗣️ Փաշինյանը պարզաբանել է՝ ինչ էր Արարատ Միրզոյանը շշնջում իր ականջին
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ քննարկվող թեման կապված է ոչ թե Թուրքիայի հետ սահմանի բացման, այլ տեխնիկական-առևտրային կարգավորումների հետ։
    Փաշինյանն ընդգծել է, որ խոսքը տեխնիկական գործընթացի մասին է, որը վերաբերում է ապրանքների արտահանման և ներմուծման ընթացակարգերին, և ոչ քաղաքական հայտարարության կամ սահմանի բացման թեմայի։
    aravot.am | @aravot
  • «Մի քիչ շատ եք խորացել»․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի ականջին շշնջալու թեմայովՀՀ…

    🤝 «Մի քիչ շատ եք խորացել»․ Արարատ Միրզոյանը՝ Փաշինյանի ականջին շշնջալու թեմայով
    ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հրաժարվել է բացահայտել, թե ինչ էր շշնջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ականջին՝ նշելով, որ խոսքը դեռևս հանրայնացման ենթակա հարցի մասին չէ։ Նա ընդգծել է, որ «լավ բաների» մասին է խոսքը, որոնք ժամանակին կհանրայնացվեն։
    Լրագրողների հարցին՝ արդյոք խոսքը Թուրքիայի հետ սահմանի բացման մասին է, Միրզոյանը պատասխանել է՝ «ոչ», սակայն հավելել է, որ վստահ է՝ դա էլ մի օր տեղի կունենա։ Իսկ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացման վարկածին արձագանքել է ժպիտով՝ «Մի քիչ շատ եք խորացել»։
    aravot.am | @aravot
  • «Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք»․ ինչ շշնջաց Արարատ Միրզո…

    «Թուրքերը էսօր բացում են, մի հատ welcoming տեքստ անենք»․ ինչ շշնջաց Արարատ Միրզոյանը Նիկոլ Փաշինյանի ականջին։

    https://cdn4.telesco.pe/file/a064c497a9.mp4?token=SR8hpbVbta7sZpUutW7IGTadFp0bDbc03v5b7KxPQTViBPbbnPV8fAz24—06JO8rH7kibKXw9P8rszxpj0mpQtJzqQCXKw-nYSnxq4jX37ZlBWw8G5euaxZMPwKRK0Yc0VQyNn7SQERjO6QDxCAiC45Ro02oBGR_ZXB5NzlasjaPWarZ8_w6nRaujlVukd8Hh_MO9fJUb136dSOEN81kt06eWYba4P5VbQ6syztVX4HmWDOYHOJKR23qQV0qV27GEdd09rhwuQqOZhIr_RxkRPsv1sNuChj07yR7FeeK7UVP5LRSi4JLpe0BiX1HDh4zcoOxj7Jya4HzWH7t7U6Ng

  • Կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիս…

    ⚖️ Կրթության նախկին նախարար Լեւոն Մկրտչյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով
    Նման միջնորդություն էր ներկայացրել փաստաբան Վարազդատ Ասատրյանը։
    aravot.am | @aravot
  • #Վերլուծական«Քաղաքավարի ապահարզանի» քաղաքական ուղերձըՊուտինի «քաղաքավարի ապահարզ…

    #Վերլուծական
    🎯«Քաղաքավարի ապահարզանի» քաղաքական ուղերձը
    Պուտինի «քաղաքավարի ապահարզանի» ձևակերպումն իրականում հստակ քաղաքական ազդակ էր Երևանին․ Մոսկվան ակնարկում է, որ Հայաստանի երկարաձգվող «և՛ Ռուսաստան, և՛ Եվրոպա» քաղաքականությունը մտնում է սահմանային փուլ։ Հանգիստ տոնն այստեղ ավելի շատ դիվանագիտական փաթեթավորում է, քան մեղմ վերաբերմունք։
    Միաժամանակ, պաշտոնական Երևանը փորձում է պահպանել հավասարակշռությունը՝ չփակելով որևէ ուղղություն։ Բայց աշխարհաքաղաքական լարվածության աճի պայմաններում փոքր պետությունների համար ամենադժվարը հենց երկար ժամանակ «չընտրելու» հնարավորությունը պահպանելն է։
    🎯 Էմմա Գաբրիելյանի վերլուծականը՝ Առավում
  • Քաղաքացին Փաշինյանին ասել է՝ խաղաղության հռչակագրում թարգմանական սխալ կաՆիկոլ Փա…

    🗺️Քաղաքացին Փաշինյանին ասել է՝ խաղաղության հռչակագրում թարգմանական սխալ կա
    Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քաղաքացին նշել է, որ խաղաղության հռչակագրի հայերեն թարգմանությունը չի համապատասխանում անգլերեն բնագրին։
    Քարոզարշավի ընթացքում Փաշինյանը կրկին քաղաքացիներին բաժանել է ՀՀ քարտեզներ՝ առանց Արցախի հատվածի, ինչին մի աղջիկ արձագանքել է․
    «Բայց, որ Ղարաբաղն էլ լիներ, լավ կլիներ»։
    aravot.am | @aravot