Category: Aravot

  • ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին․ «Ավելացնելու բան չ…

    🔴 ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ Գուրգեն Արսենյանին ՌԴ ԱԳՆ կանչելու մասին․ «Ավելացնելու բան չունեմ»
    Սերգեյ Կոպիրկինը Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում հրաժարվել է մեկնաբանել հայ-ռուսական հարաբերությունների վերջին զարգացումները՝ նշելով, որ ավելացնելու բան չունի պաշտոնական հայտարարություններին։
    Նա չի անդրադարձել նաև այն տեղեկությանը, որ Գուրգեն Արսենյանին կանչել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն՝ կապված ԵՄ հովանու ներքո անցկացված միջոցառումների ընթացքում հնչած հայտարարությունների և Հայաստանի հարթակ տրամադրելու հարցերի հետ։
    aravot.am | @aravot
  • Արփինե Սարգսյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի առիթովԱրփինե Սարգսյանը հայտնել է…

    🔴 Արփինե Սարգսյանը՝ Վեդիում մանկապղծության դեպքի առիթով
    Արփինե Սարգսյանը հայտնել է, որ Վեդիում աղմկահարույց գործը բացահայտվել է համայնքային ոստիկանության օպերատիվ տվյալների հիման վրա, և նույն օրը իրականացվել է ձերբակալություն։
    Նրա խոսքով՝ ձերբակալված անձը փոխանցվել է քննչական մարմնին, իսկ հետագա որոշումները նախարարության իրավասությունից դուրս են և կապված են նախաքննության ընթացքի հետ։
    Երրորդ անձի ձերբակալության վերաբերյալ նախարարն ընդգծել է, որ հարցաքննության և գործի մանրամասների մասին հայտարարությամբ պատեհ պահին հանդես կգա համապատասխան նախաքննական մարմինը։
    aravot.am | @aravot
  • «Այդ հայտարարությունները որտե՞ղ են հնչել, ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունն…

    🔴 «Այդ հայտարարությունները որտե՞ղ են հնչել, ես ծանոթ չեմ այդպիսի հայտարարությունների»․ Արմեն Գրիգորյանը՝ Զելենսկու՝ Երևանում ընդդեմ ՌԴ-ի հայտարարությունների մասին
    Արմեն Գրիգորյան հայտարարել է, որ Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում ճգնաժամ չի տեսնում՝ ընդգծելով, որ երկկողմ օրակարգը լայն է, թեև առանձին հարցեր կարող են լինել։
    Անդրադառնալով Վոլոդիմիր Զելենսկիի՝ Երևանում հնչեցրած հնարավոր հակառուսական հայտարարություններին, նա ասել է, որ նման հայտարարություններին ծանոթ չէ և կարևոր է համարել միայն Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։
    aravot.am | @aravot
  • «Հայկական վնասվածք»․ կեղծ ապահովագրական սխեման բացահայտվել էՀայաստանի մասնավոր …

    🚨 «Հայկական վնասվածք»․ կեղծ ապահովագրական սխեման բացահայտվել է
    Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի ներկայացրած իրական պատմությունում բացահայտվել է ավելի քան 25 հազար դոլարի ապահովագրական խարդախության փորձ։
    Այլ երկրի քաղաքացի հայազգի կինն ապահովագրական ընկերությանը ներկայացրել էր, թե իբր Հայաստանում ստացել է ծանր վնասվածքներ և վիրահատվել Երևանի հայտնի կլինիկաներից մեկում։
    * Հետաքննությամբ պարզվել է, որ հայկական կլինիկայում նա չի վիրահատվել, փաստաթղթերի մի մասը կեղծ է։
    * Նա այդ օրերին Վրաստանում սպա-կլինիկայում անցել է պլանային կոսմետիկ վիրահատություն։
    Կարդա «Առավոտ»
  • Այո՛, Արցախը իրենցը չէր. Շահրամանյանի արձագանքը ՓաշինյանինԱրցախի նախագահ Սամվել…

    🚨 Այո՛, Արցախը իրենցը չէր. Շահրամանյանի արձագանքը Փաշինյանին
    Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

    «Այո՛, Հայաստանը որպես Արցախի անվտանգության երաշխավոր, աջակցություն ուներ ֆինանսական ու բոլոր առումներով, բայց դա չի նշանակում, որ ձրիակերի պես այնտեղ նստած էինք ու միայն օգտվում էինք Հայաստանի հարկատուների ու պետբյուջեի տված գումարներից» :

    aravot.am | @aravot

  • «Որքան մասնակցությունը բարձր լինի, այնքան ժողովրդավարական արդյունքներ կգրանցվեն…

    🚨 «Որքան մասնակցությունը բարձր լինի, այնքան ժողովրդավարական արդյունքներ կգրանցվեն». Դավիթ Անանյան
    Տավուշից մեկնարկած քարոզարշավի ընթացքում «Միասնության թևեր» կուսակցության անդամ Դավիթ Անանյանը քաղաքացիներին կոչ է արել ակտիվ մասնակցել հունիսի 7-ի ընտրություններին։
    Անանյանը նաև նշել է, որ երկրի առջև կանգնած վտանգների գիտակցումն ու ընդհանուր նպատակների շուրջ համախմբվելը կարող են միասնության հիմք դառնալ։ Իսկ առաջիկա ընտրությունները կարող են դառնալ թե՛ վերջակետ, թե՛ նոր սկզբնակետ։
    aravot.am | @aravot
  • «Այսօր ուզում են հայ և հաղթանակ բառերը հեռացնել իրարից»«Ուժեղ Հայաստան» կուսակց…

    🚨 «Այսօր ուզում են հայ և հաղթանակ բառերը հեռացնել իրարից»
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ հասարակության մեջ փորձում են արմատավորել այն միտքը, թե հայ ժողովուրդն այլևս չի կարող հաղթանակ ունենալ։
    Նրա խոսքով՝ երկրի անվտանգության հարցում իշխանություններին վստահելը սխալ էր, որի հետևանքը եղել են հազարավոր զոհեր։
    Կարապետյանը նաև քննադատել է իշխանությունների ենթակառուցվածքային ծրագրերը՝ նշելով, որ մարդկանց առաջին հերթին անհրաժեշտ է աշխատանք և սոցիալական կայունություն։
    aravot.am | @aravot
  • Նոյեմբերյանում Եռատոնը շատերի համար այլևս տոն չէՆոյեմբերյանում բնակիչների մի մա…

    🚨 Նոյեմբերյանում Եռատոնը շատերի համար այլևս տոն չէ
    Նոյեմբերյանում բնակիչների մի մասը հայտարարել է, որ մայիսի 9-ը կորցրել է նախկին խորհրդանիշը՝ հիշեցնելով պատերազմի զոհերի և Արցախի կորստի մասին։
    Տեղացիներից ոմանք նշել են, որ չեն հավատում առաջիկա ընտրությունների ազատ ընթացքին և դժգոհել են գյուղերի դատարկումից ու աշխատանքային խնդիրներից։
    Քննադատություններ են հնչել նաև «խաղաղության» վերաբերյալ՝ նշելով, որ առանց արժանապատիվ կյանքի ու անվտանգության այն լիարժեք չի ընկալվում։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ հաշտ են այս ապագայի հետ. «…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանում հարյուր հազարավոր մարդիկ հաշտ են այս ապագայի հետ. «Չորրորդ իշխանություն»
    🔺 Եռատօնի իմաստի վերականգնումի հեռանկարին ընդառաջ. «Ազդակ»
    🔺 Շուշիի ազատագրումը մեզ համար ամենամեծ հաղթանակն էր․ դաշտային բուժքույր Գայանե Հայրապետյանի հիշողությունները. «Ապառաժ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին․ «Ինքն է պատերազմ բերել»ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհ…

    🚨 Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին․ «Ինքն է պատերազմ բերել»
    ՊՆ նախկին նախարար Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին խոսում էր Արցախի ինքնորոշման հեռանկարների մասին, սակայն հետագայում ոչինչ չարեց Արցախը պաշտպանելու համար։
    Նրա խոսքով՝ գործող իշխանությունները նպաստել են պարտությանն ու «նսեմացնում են հաղթանակներն ու հերոսներին»։
    Օհանյանը նաև պնդել է, որ ժողովուրդը պետք է մերժի ներկայիս իշխանությանը՝ կանխելու «ողբերգական ճանապարհը»։
    aravot.am | @aravot