Category: Aravot

  • Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»Կոռնիձորո…

    🇦🇲 Նիկոլ Փաշինյան. «Ղարաբաղի շարժումը ճակատագրական սխալ է եղել մեզ համար»
    Կոռնիձորում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը «շատ դժվար որոշում» է կայացրել՝ դադարեցնելու Ղարաբաղի շարժումը, քանի որ այն, ըստ նրա, օգտագործվել է Հայաստանի առաջընթացը խոչընդոտելու համար։
    Վարչապետը նաև ասել է, որ «մեզ խաբել են, թե Ղարաբաղի համար ենք վատ ապրում», իսկ «ազատագրված տարածքներում» տներ կառուցելու փոխարեն «ցորեն են ցանել ու թալանել»։
    aravot.am | @aravot
  • #Մշակույթ «1979-ին սկսել ենք մոսկովյան նկուղներից մեկում եւ 55-ամյակն էլ ամփոփ…

    #Մշակույթ
    🎸 «1979-ին սկսել ենք մոսկովյան նկուղներից մեկում եւ 55-ամյակն էլ ամփոփեցինք շենքի նկուղում, ուղղակի այնպիսի նկուղում, որտեղ հանրահայտ Beatles-ն է սկսել». ԽՍՀՄ-ի ամենահին ռոք խումբը 40 տարի անց կրկին Հայաստանում էր
    Ռուսաստանցի երաժիշտ, ռեժիսոր և պրոդյուսեր Ստաս Նամինը Երևանում հանդես եկավ համերգ-ներկայացմամբ՝ ընդգծելով իր խմբի ավելի քան 55-ամյա ստեղծագործական ուղին և խորհրդանշական կապը ռոքի պատմության հետ։
    Ներկայացվել են նաև նրա մասնակցությամբ թատերական և երաժշտական նախագծեր՝ ջերմ հանդիսատեսային արձագանքով։

  • «Համեցեք, մի քաշվեք, այսպես թե այնպես, ցեխ շպրտոցին լինելու է». «Բոլորին դեմ եմ…

    🚨 «Համեցեք, մի քաշվեք, այսպես թե այնպես, ցեխ շպրտոցին լինելու է». «Բոլորին դեմ եմ»-ի անդամները ցեխ շպրտեցին քաղաքական պաստառի վրա
    «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը խորհրդանշական ակցիայով մեկնարկեց իր քարոզարշավը՝ քաղաքական ուժերին պատկերող պաստառի վրա ցեխ շպրտելով։
    Նրանց խոսքով՝ Հայաստանում քաղաքական դաշտը բևեռացված է, իսկ իրենց գործողությունը նպատակ ունի «տեսանելի դարձնել այլընտրանքի անհրաժեշտությունը»։ Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ փորձում են ուշադրություն գրավել ոչ ավանդական մեթոդներով՝ չունենալով լրատվական կամ վարչական մեծ ռեսուրսներ։
    aravot.am | @aravot
  • «Բաստեոնով անվտանգություն չեն ապահովում»․ Նարեկ Կարապետյան «Ուժեղ Հայաստան» կու…

    🚨 «Բաստեոնով անվտանգություն չեն ապահովում»․ Նարեկ Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ ռազմական անվտանգությունը չի կարելի հիմնավորել միայն նոր սպառազինության ձեռքբերումներով։ Նա անդրադարձել է Հայաստանի անվտանգության դիվերսիֆիկացման թեմային։
    Կարապետյանի խոսքով՝ միայն զենքի ցուցադրությամբ անվտանգություն չի ապահովվում, և անհրաժեշտ է բանակի համակարգային վերափոխում, ռազմական արդյունաբերության զարգացում ու դիվանագիտական ակտիվություն։
    aravot.am | @aravot
  • «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան«Ուժեղ Հայաստա…

    «Շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»․ Էդգար Ղազարյան
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի քարոզարշավի ընթացքում Էդգար Ղազարյանը Շուշիի ազատագրման 1992 թվականի օպերացիան բնութագրել է որպես հայկական պատմության «Եռատոնի» կարևոր դրվագ և նշել, որ այդ օրը խորհրդանշում է հաղթանակ, ազատություն և ազգային պայքար։
    Նա քննադատել է 2018 թվականի մայիսի 8-ի քաղաքական զարգացումները՝ հայտարարելով, որ այդ օրը իշխանության եկած ղեկավարությունը հետագայում բերել է «ազգային ողբերգությունների», և ընդգծեց, որ իր համոզմամբ «շառլատանին փոխարինելու է գալիս ազգային բարերարը»՝ նկատի ունենալով Սամվել Կարապետյանին։
    aravot.am | @aravot
  • «Նպատակը՝ մեր նախընտրական աշխատանքները կաթվածահար անելն է եւ մեր քաղաքական ուժի…

    «Նպատակը՝ մեր նախընտրական աշխատանքները կաթվածահար անելն է եւ մեր քաղաքական ուժի նկատմամբ թյուր կարծիք ձեւավորելը»․ Գոհար Մելոյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Մելոյանը հայտարարել է, որ ավելի քան 200 մարդ է բերման ենթարկվել, իսկ կուսակցության մի քանի թեկնածուների նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում։ Նրա խոսքով՝ դա խախտում է ընտրական գործընթացի հավասարության սկզբունքը։
    Մելոյանը պնդել է, որ իրավապահ գործողությունները քաղաքական ենթատեքստ ունեն և նպատակ ունեն ազդել իրենց նախընտրական գործունեության վրա՝ ստեղծելով բացասական հանրային ընկալում կուսակցության նկատմամբ։
    aravot.am | @aravot
  • «ՀՀԿ-ն իր ողջ կարողությունը դնելու է՝ ապահովելու հավաքական ընդդիմության հաջողու…

    «ՀՀԿ-ն իր ողջ կարողությունը դնելու է՝ ապահովելու հավաքական ընդդիմության հաջողությունը». Տիգրան Աբրահամյան
    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ճեպազրույցի սկզբում անդրադարձել է Շուշիի ազատագրման 34-րդ ամյակին՝ այն որակելով հայ ժողովրդի հաղթանակի և պայքարի խորհրդանիշ։
    Քարոզարշավի համատեքստում Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ն ամեն ինչ անելու է հավաքական ընդդիմության հաջողության համար՝ նշելով, որ կուսակցությունը որոշել է չմասնակցել ընտրություններին, բայց ակտիվ դերակատարություն ունենաl քաղաքական գործընթացներում։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները ծանոթացել են ԶՊՄԿ-ի գործունեության…

    #Բիզնես
    📲«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաները ծանոթացել են ԶՊՄԿ-ի գործունեությանը, եղել են բաց հանքում, ֆաբրիկայում:
    Ընկերությունում կազմակերպված ճանաչողական այցը կրթական ծրագրին տվել է գործնական բաղադրիչ՝ աշակերտներին հնարավորություն տալով տեղում ծանոթանալ հանքարդյունաբերության գործընթացներին և մասնագիտական կողմնորոշման հնարավորություններին։
    aravot.am | @aravot