Category: Aravot

  • Վեդիի ոստիկանապետերն ազատվել են պաշտոններից՝ անչափահասների բռնության գործից հետ…

    🚨 Վեդիի ոստիկանապետերն ազատվել են պաշտոններից՝ անչափահասների բռնության գործից հետո
    Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանն ու Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի պետ Արմեն Մկրտչյանն ազատվել են պաշտոններից։
    Ըստ հրապարակման՝ Վեդիի դպրոցը դեռ փետրվարին ահազանգել էր երկու անչափահաս քույրերի նկատմամբ բռնության մասին, սակայն փաստաբանների պնդմամբ՝ իրավապահների անգործության պատճառով բռնությունը շարունակվել է մինչև ապրիլ։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյան. «Պայքարելու ենք Ջերմուկի, Սյունիքի և Վարդենիսի տարածքների վե…

    🇦🇲 Սամվել Կարապետյան. «Պայքարելու ենք Ջերմուկի, Սյունիքի և Վարդենիսի տարածքների վերադարձի համար»
    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց քաղաքական ուժը պայքարելու է Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձի համար։
    Նա նաև նշել է, որ «մոտակա տարիներին Արցախը պատերազմով վերադարձնելու հնարավորություն չունենք», սակայն պետք է անել ամեն ինչ՝ արցախցիների անվտանգ վերադարձն ապահովելու համար։
    aravot.am | @aravot
  • «Ես հպարտ եմ, որ գառ գրկող եմ, ոչ թե խոզ խանձող»․ Բագրատ սրբազանԲագրատ սրբազան …

    «Ես հպարտ եմ, որ գառ գրկող եմ, ոչ թե խոզ խանձող»․ Բագրատ սրբազան
    Բագրատ սրբազան Գալստանյանը դատական նիստի ընթացքում արձագանքել է իր հասցեին հնչած քննադատություններին՝ նշելով, որ «գառ գրկողը Քրիստոսի խորհրդանիշն է»։
    Նա նաև հայտարարել է․ «Մենք գտնվում ենք ադրբեջանցիների եւ թուրքերի գրկում, դա փաստ է», մինչ նրա խոսքի ընթացքում մի պահ անջատվել էր միկրոֆոնը։

    Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտարարեց, որ գործը դատարան է ուղարկվել առանց իրական ապացույցների։
    Մեկ տարվա գաղտնալսումների արդյունքում իրավապահները հայտնաբերել են միայն «գունավոր ծխեր ու ամանորյա ճայտրուկներ», իսկ «այս գործում միակ ապացույցը Արմենի պատրաստած ձվածեղն է»։
    aravot.am | @aravot
  • Նիկոլ Փաշինյան. «Մայիսի 28-ին կտեսնեք, թե ինչ է արել Մակրոնը»Ասուլիսի ժամանակ Ն…

    🇫🇷 Նիկոլ Փաշինյան. «Մայիսի 28-ին կտեսնեք, թե ինչ է արել Մակրոնը»
    Ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 28-ին կցուցադրվի, թե «Ֆրանսիայի նախագահն ինչ է արել Հայաստանի համար», արձագանքելով Մակրոնի հասցեին հնչող քննադատություններին։
    Նա նաև նշել է, որ «Ուկրաինայի հարցով մենք դաշնակից չենք ՌԴ-ի հետ», իսկ Բելառուսի նախագահի հայտարարությունների վերաբերյալ քննադատել է որոշ քաղաքական ուժերի լռությունը։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյան. «Ինձ կալանավորեցին եկեղեցու պաշտպանության համար»Լրագրողների …

    Սամվել Կարապետյան. «Ինձ կալանավորեցին եկեղեցու պաշտպանության համար»
    Լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իշխանության գալու դեպքում չի խառնվելու եկեղեցու գործերին և շարունակելու են «ամբողջ աշխարհում թնդացնել», որ Հայաստանը առաջին քրիստոնեական պետությունն է։
    Անդրադառնալով իր կալանավորմանը՝ նա նշել է, որ եկեղեցու պաշտպանության մասին իր հայտարարությունից հետո «ոչ թե վերջացրեցին հարձակումները, այլ ինձ կալանավորեցին», իսկ ավելի ուշ հավելել է․ «Մենք՝ որպես առաջատար ուժ, կաշառք տալու կարիք չունենք»։
    aravot.am | @aravot
  • #Մշակույթ «Թվային Ջուղա Վենետիկ 2026»-ը հունիսի 21–22-ին հայկական ներուժի ներկայ…

    #Մշակույթ
    🏛️ «Թվային Ջուղա Վենետիկ 2026»-ը հունիսի 21–22-ին հայկական ներուժի ներկայացուցիչներին կհամախմբի Սուրբ Ղազարում։
    Երկօրյա փակ հանդիպումը մի վայրում կհավաքի հայ գործարար առաջնորդների, գիտնականների և մշակութային գործիչների՝ փորձելով պատմական հայկական ժառանգությունը վերածել ժամանակակից համագործակցության հարթակի։
    • Միջոցառման առանցքում Սուրբ Ղազար կղզին է՝ որպես հայկական մտավոր և մշակութային ազդեցության դարավոր կենտրոն։
    • Ծրագիրը կներառի պանելային քննարկումներ, նեթվորքինգ և անդրադարձ հայկական առևտրային ժառանգության արդիական նշանակությանը։
    • Հավաքի շրջանակում նախատեսված են նաև Ռուդիկ Պետրոսյանի ցուցահանդեսն ու Ջոել Ա. Մարտինի համերգը։
    aravot.am | @aravot
  • «Երեխաները կրկնակի զոհի կարգավիճակում հայտնվեցին»․ Արթուր ՊողոսյանՔննչական կոմի…

    ⚖️ «Երեխաները կրկնակի զոհի կարգավիճակում հայտնվեցին»․ Արթուր Պողոսյան
    Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ Վեդիի աղմկահարույց գործին արհեստական հանրային հնչեղություն է տրվել, ինչից, ըստ նրա, քննությունը չի շահել։
    Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում անչափահաս երեխաները «կրկնակի զոհի կարգավիճակում» են հայտնվել։
    Պողոսյանը նաև նշել է, որ գործը կոծկելու նպատակ չի եղել և չէր կարող լինել։
    aravot.am | @aravot
  • «Երևանը քաղաք է, թե՞ գյուղաքաղաք»․ Պեդրո ԶարոկյանԵրևանի ավագանու անդամ Պեդրո Զա…

    🏙️ «Երևանը քաղաք է, թե՞ գյուղաքաղաք»․ Պեդրո Զարոկյան
    Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը դժգոհել է, որ մայրաքաղաքում չկա հերթ կանգնելու և հանրային վարքի մշակույթ՝ սկսած խանութներից մինչև ֆուտբոլային խաղեր։
    Նրա խոսքով՝ քաղաքում խնդիր են նաև աղբը, աղմուկը և գիշերային անհանգստությունը, իսկ քաղաքապետարանը պետք է խստացնի վերահսկողությունն ու տուգանքները։
    Զարոկյանը նաև նշել է, որ մարդիկ նույնիսկ գիշերը չեն կարողանում քնել աղբահանության տեխնիկայի աղմուկից։
    aravot.am | @aravot
  • Ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնե՞ր նոտարական գրասենյ…

    📄 Ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնե՞ր նոտարական գրասենյակում
    Բռնագաղթից հետո փաստաթղթեր կորցրած արցախցիներից մեկը ծննդյան վկայականը վերականգնելու համար դիմել է ՔԳԱԿ, ներկայացրել պահանջված բոլոր փաստաթղթերը, սակայն վերջում ստացել է մերժում։
    Նրան առաջարկվել է հարցը լուծել նոտարական կամ դատական կարգով՝ լրացուցիչ ծախսերով, ինչը, նրա խոսքով, ծանր բեռ է արդեն ամեն ինչ կորցրած մարդկանց համար։
    aravot.am | @aravot
  • Արտյոմ Կարապետյան. «Շենգավիթի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»Երևան…

    🚨 Արտյոմ Կարապետյան. «Շենգավիթի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»
    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա հարձակում է տեղի ունեցել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառի ապամոնտաժման ընթացքում։
    Նրա խոսքով՝ աշխատակիցներից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ միջադեպին մասնակցած անձինք փորձել են «հին ու բարի մեթոդներով» խոչընդոտել աշխատանքներին։
    aravot.am | @aravot