Category: Aravot

  • «Երեխաները կրկնակի զոհի կարգավիճակում հայտնվեցին»․ Արթուր ՊողոսյանՔննչական կոմի…

    ⚖️ «Երեխաները կրկնակի զոհի կարգավիճակում հայտնվեցին»․ Արթուր Պողոսյան
    Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հայտարարել է, որ Վեդիի աղմկահարույց գործին արհեստական հանրային հնչեղություն է տրվել, ինչից, ըստ նրա, քննությունը չի շահել։
    Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում անչափահաս երեխաները «կրկնակի զոհի կարգավիճակում» են հայտնվել։
    Պողոսյանը նաև նշել է, որ գործը կոծկելու նպատակ չի եղել և չէր կարող լինել։
    aravot.am | @aravot
  • «Երևանը քաղաք է, թե՞ գյուղաքաղաք»․ Պեդրո ԶարոկյանԵրևանի ավագանու անդամ Պեդրո Զա…

    🏙️ «Երևանը քաղաք է, թե՞ գյուղաքաղաք»․ Պեդրո Զարոկյան
    Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը դժգոհել է, որ մայրաքաղաքում չկա հերթ կանգնելու և հանրային վարքի մշակույթ՝ սկսած խանութներից մինչև ֆուտբոլային խաղեր։
    Նրա խոսքով՝ քաղաքում խնդիր են նաև աղբը, աղմուկը և գիշերային անհանգստությունը, իսկ քաղաքապետարանը պետք է խստացնի վերահսկողությունն ու տուգանքները։
    Զարոկյանը նաև նշել է, որ մարդիկ նույնիսկ գիշերը չեն կարողանում քնել աղբահանության տեխնիկայի աղմուկից։
    aravot.am | @aravot
  • Ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնե՞ր նոտարական գրասենյ…

    📄 Ամեն ինչից զրկված արցախցին պետք է իր 1-2 ամսվա թոշակը թողնե՞ր նոտարական գրասենյակում
    Բռնագաղթից հետո փաստաթղթեր կորցրած արցախցիներից մեկը ծննդյան վկայականը վերականգնելու համար դիմել է ՔԳԱԿ, ներկայացրել պահանջված բոլոր փաստաթղթերը, սակայն վերջում ստացել է մերժում։
    Նրան առաջարկվել է հարցը լուծել նոտարական կամ դատական կարգով՝ լրացուցիչ ծախսերով, ինչը, նրա խոսքով, ծանր բեռ է արդեն ամեն ինչ կորցրած մարդկանց համար։
    aravot.am | @aravot
  • Արտյոմ Կարապետյան. «Շենգավիթի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»Երևան…

    🚨 Արտյոմ Կարապետյան. «Շենգավիթի աշխատակիցներից մեկը տեղափոխվել է հիվանդանոց»
    Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Արտյոմ Կարապետյանը հայտնել է, որ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակիցների վրա հարձակում է տեղի ունեցել՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պաստառի ապամոնտաժման ընթացքում։
    Նրա խոսքով՝ աշխատակիցներից մեկը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ միջադեպին մասնակցած անձինք փորձել են «հին ու բարի մեթոդներով» խոչընդոտել աշխատանքներին։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես100 միլիոն եվրո՝ Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման համարԱկբա բանկը և Վերակառու…

    #Բիզնես
    📲100 միլիոն եվրո՝ Հայաստանի ՓՄՁ-ների զարգացման համար
    Ակբա բանկը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը 100 մլն եվրո են ուղղում Հայաստանում բիզնեսի զարգացմանը՝ փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորման ընդլայնման նպատակով։ Ծրագրի շրջանակում ռիսկի 50 մլն եվրոն կկրի ՎԶԵԲ-ը՝ հեշտացնելով վարկերի հասանելիությունը բիզնեսների համար։
    aravot.am | @aravot
  • Էդմոն Մարուքյան. «Ընտրություններից հետո իշխանությունը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյ…

    Էդմոն Մարուքյան. «Ընտրություններից հետո իշխանությունը պետք է փոխվի, Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ չպետք է լինի»»
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության ընտրացուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրությունները սովորական չեն և դրանց նպատակը պետականության, ինքնության ու ազգային արժեքների պաշտպանությունն է։ Նրա խոսքով՝ իրենք չեն գնում դասական քարոզարշավի տրամաբանությամբ, այլ ներկայացնում են խնդիրներ և դրանց լուծումները։
    Մարուքյանը նաև ընդգծել է, որ իրենց դիրքորոշմամբ ընտրություններից հետո իշխանությունը պետք է փոխվի, և Նիկոլ Փաշինյան անուն-ազգանունով վարչապետ այլևս չպետք է լինի։ Նա ներկայացրեց նաև իրենց խորհրդանշական վահանը՝ որպես քարոզարշավի հիմնական գաղափարների արտահայտում։
    aravot.am | @aravot
  • «Չկա այդպիսի մարդ եւ ուժ, որը կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկել»․ Սամվել Կարա…

    🗣️ «Չկա այդպիսի մարդ եւ ուժ, որը կարող է ինձ ամբողջությամբ ունեզրկել»․ Սամվել Կարապետյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
    📌 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո պատրաստվում է ձևավորել կառավարություն և վստահ է հաղթանակի հարցում։
    Նա ընդգծել է, որ որևէ ուժ չի կարող իրեն ամբողջությամբ ունեզրկել՝ արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, և հավելել, որ իրենց քաղաքական թիմը պատրաստ է ցանկացած հետընտրական զարգացումների։
    aravot.am | @aravot
  • «Ո՞ր դեպքում է Վահագն Հովակիմյանը պահպանելու ազնիվ աշխատելու սկզբունքը» ԿԸՀ նախ…

    🗣️ «Ո՞ր դեպքում է Վահագն Հովակիմյանը պահպանելու ազնիվ աշխատելու սկզբունքը»
    📌 ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ իր պաշտոնավարման ընթացքում երբեք չի դիտարկել իր դիրքը որպես անձնական առավելություն և առաջնորդվում է «ազնիվ ապրելն է բարոյական» սկզբունքով։
    Նա նշել է, որ իր աշխատանքը նպատակ ունի ապահովել ընտրական գործընթացների անաչառությունը և վստահեցրեց, որ թույլ չի տա որևէ ընտրակեղծիք, անկախ քաղաքական ճնշումներից կամ քննադատություններից։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ucom-ը բարձրացրել է Unity սակագնային պլանների ինտերնետի արագությունը՝ մ…

    💼 #Բիզնես
    📶 Ucom-ը բարձրացրել է Unity սակագնային պլանների ինտերնետի արագությունը՝ մինչև 100 Մբ/վ-ով՝ առանց հավելյալ վճարի։
    🚀 Առաջարկը գործում է մինչև հունիսի 30-ը՝ ինչպես գործող բաժանորդների, այնպես էլ նոր միացողների համար՝ ավելի հարմարավետ առցանց աշխատանքի, ուսուցման և ժամանցի նպատակով։
    🔗 Կարդա՝ aravot.am
  • Իր առաջին մեծ ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին՝ Սամվել Կարապետ…

    Իր առաջին մեծ ասուլիսի ընթացքում պատասխանելով լրագրողների հարցին՝ Սամվել Կարապետյանը վստահեցրել է, որ գնում են ընտրության՝ միայն հաղթանակի համար: