Category: Aravot

  • Սուրեն Սուրենյանց․ Ռուբեն Ռուբինյանի առաջադրումը Թուրքիայի համար ուղերձ էՔաղաքա…

    🗣️ Սուրեն Սուրենյանց․ Ռուբեն Ռուբինյանի առաջադրումը Թուրքիայի համար ուղերձ է
    Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահի թեկնածու առաջադրելը կարող է լինել Թուրքիայի ուղղությամբ քաղաքական ուղերձ՝ հաշվի առնելով նրա ներգրավվածությունը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում։
    Սուրենյանցի խոսքով՝ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շարունակում է կապել հայ-ադրբեջանական օրակարգի հետ, իսկ Հայաստանի գործող իշխանության քաղաքականությունը գնահատել է որպես Ադրբեջանի պահանջներին համապատասխանեցման գործընթաց։
    aravot.am⁠ | @aravot
  • Փաշինյան․ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արձագանքի կարիք չենք տեսնումՆիկո…

    🗣️ Փաշինյան․ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով արձագանքի կարիք չենք տեսնում
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի իշխանությունները չեն պատրաստվում պաշտոնապես արձագանքել Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը, քանի որ, նրա խոսքով, «Հայոց ցեղասպանության զենքայնացման թեմայի մեջ չմտնելը բխում է ՀՀ շահերից»։
    Վարչապետը նաև հայտնել է, որ առաջիկայում նախատեսվում են շփումներ ռուսական կողմի հետ, իսկ հուլիսի 4-ին կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Նրա խոսքով՝ ՌԴ-ի հետ կքննարկվեն առկա հարցերը, սակայն «պատժամիջոց» ձևակերպումը ճիշտ չէ։
    aravot.am⁠ | @aravot
  • Փաշինյան․ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկաՔՊ վարչության նիստից հետո Նիկոլ …

    🏛️ Փաշինյան․ Ալեն Սիմոնյանի հետ անձնական խնդիր չկա
    ՔՊ վարչության նիստից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր և դեռևս գործող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի միջև որևէ անձնական խնդիր չկա։
    Վարչապետի խոսքով՝ Ալեն Սիմոնյանի հետագա գործունեության հարցը դեռ կքննարկվի՝ նրա և թիմի հետ։ Փաշինյանն ընդգծել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների փորձը քաղաքական կարևոր կապիտալ է։
    aravot.am⁠ | @aravot
  • Պետրոսյան․ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը շարունակվում էՀԷՑ-ի ժամանակավոր կառավա…

    Պետրոսյան․ ՀԷՑ-ի պետականացման գործընթացը շարունակվում է
    ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի խոսքով՝ ընկերության պետականացման գործընթացն ինտենսիվ փուլում է, և հուլիսի կեսերին կառավարությունը նախատեսում է որոշում ընդունել ՀԷՑ-ը հանրության գերակա շահ ճանաչելու վերաբերյալ։
    Նա նշել է, որ դրանից հետո կսկսվեն ընկերության շուկայական արժեքի գնահատման և փոխհատուցման գործընթացները։ Անդրադառնալով ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկմանը՝ Պետրոսյանն ասել է, որ «կյանքը չի կարող կանգ առնել», իսկ իշխանությունը կգործի ՍԴ վերջնական որոշման տրամաբանությամբ։
    aravot.am⁠ | @aravot
  • Գնել Սանոսյանը՝ որդու զինծառայությունից տարկետման մասինՔՊ վարչության անդամ Գնել…

    Գնել Սանոսյանը՝ որդու զինծառայությունից տարկետման մասին
    ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանը հայտարարել է, որ իր որդին առողջական խնդիրների պատճառով օրինական հիմքով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից և հետագայում կրկին կանցնի բժշկական հետազոտություն։
    Սանոսյանի խոսքով՝ որդին զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով, ունի սրտի և այլ առողջական խնդիրներ, իսկ նման դեպքերը պրոֆեսիոնալ մարզիկների շրջանում հազվադեպ չեն։ Նա նաև բացառել է, որ իր պաշտոնը որևէ ազդեցություն է ունեցել տարկետման որոշման վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչո՞ւ ԿԸՀ-ն ժամանակին չի արձագանքել այս խնդիրներին»․ ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանՍ…

    «Ինչո՞ւ ԿԸՀ-ն ժամանակին չի արձագանքել այս խնդիրներին»․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյան
    Սահմանադրական դատարանում դատավոր Սեդա Սաֆարյանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե ինչու ԿԸՀ-ն ընտրական գործընթացում ժամանակին չի անդրադարձել այժմ դատարանում քննարկվող խնդիրներին։
    Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ն չի կարող գնահատական տալ ընթացիկ քրեական վարույթներին, քանի դեռ դրանցով ուժի մեջ մտած դատական ակտ չկա։
    aravot.am⁠ | @aravot
  • ՌԴ ԱԳՆ․ Գյումրիի ռազմաբազան տարածաշրջանի անվտանգության հիմնասյուներից էՌԴ ԱԳ նա…

    🇷🇺 ՌԴ ԱԳՆ․ Գյումրիի ռազմաբազան տարածաշրջանի անվտանգության հիմնասյուներից է
    ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ պաշտոնական ազդակներ չեն եղել, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2044 թվականը։
    Նրա խոսքով՝ Ռուսաստանը Գյումրիի ռազմաբազան համարում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը։
    aravot.am⁠ | @aravot
  • #մշակույթ «Քրջի Bazzar»-ը մեծ արձագանք է ստացել թատերական հանրույթումԵրևանի թատր…

    #մշակույթ
    🎭 «Քրջի Bazzar»-ը մեծ արձագանք է ստացել թատերական հանրույթում
    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների «Քրջի Bazzar» ներկայացումը, որը ստեղծվել է վավերագրական թատրոնի ժանրում, սպասվածից մեծ արձագանք է ստացել ինչպես մասնագետների, այնպես էլ հանդիսատեսի շրջանում։
    Թատերագետ Սուսաննա Բրիկյանի գնահատմամբ՝ ներկայացումը հիմնված է իրական պատմությունների վրա և փաստագրական նյութը հաջողությամբ վերածում է ամբողջական բեմական պատմության։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ում վիճեցին՝ ընտրողները «զոմբինե՞ր» են, թե՞ վախի ազդեցության տակ են ընտրումՍ…

    ⚖️ ՍԴ-ում վիճեցին՝ ընտրողները «զոմբինե՞ր» են, թե՞ վախի ազդեցության տակ են ընտրում
    ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը հայտարարեց, որ չի կարելի ընտրողներին ներկայացնել որպես մարդկանց, որոնք ցանկացած հայտարարությունից անմիջապես փոխում են իրենց ընտրությունը՝ հարցնելով՝ «մարդկանց լրիվ ավտոմատի տե՞ղ եք դրել»։
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ վերջին տարիների պատերազմներն ու անվտանգության սպառնալիքները կարող էին ազդել ընտրողների որոշումների վրա և ձևավորել վախի մթնոլորտ։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ դատավորը․ «Ինչո՞ւ եք ընտրողներին ավտոմատի տեղ դրել»Սահմանադրական դատարանում …

    ⚖️ ՍԴ դատավորը․ «Ինչո՞ւ եք ընտրողներին ավտոմատի տեղ դրել»
    Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների գործի քննության ընթացքում դատավոր Արթուր Վաղարշյանը հայտարարեց, որ ընտրողներին ներկայացնել որպես մարդկանց, որոնք ցանկացած ազդեցությունից անմիջապես փոխում են իրենց ընտրությունը, ճիշտ չէ՝ հարց ուղղելով դիմումատու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
    aravot.am⁠ | @aravot