Category: Aravot

  • Իսրայելի կառավարության որոշումը խորապես մտահոգիչ է. Ադրբեջանի ԱԳՆԱդրբեջանի ԱԳՆ-…

    🔵 Իսրայելի կառավարության որոշումը խորապես մտահոգիչ է. Ադրբեջանի ԱԳՆ
    Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ ընդունված որոշումը «խորապես մտահոգիչ» է՝ պնդելով, թե 1915 թվականի իրադարձությունների քաղաքական գնահատականը զուրկ է իրավական և գիտական հիմքերից։
    Գերատեսչությունը կոչ է արել Իսրայելի կառավարությանը վերանայել իր որոշումը՝ ընդգծելով, որ այն, ըստ պաշտոնական Բաքվի, չի նպաստում տարածաշրջանում հաշտեցման և խաղաղության գործընթացին։
    🔗 aravot.am | @aravot
  • Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու. Տիգրան ԱվինյանԵրևա…

    🔵 Եթե ասֆալտի մասով վերջում հարց ունեցանք՝ գումարը չենք տալու. Տիգրան Ավինյան
    Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ Ավետ Ավետիսյան փողոցում իրականացվել են լայնածավալ ենթակառուցվածքային աշխատանքներ, սակայն ասֆալտապատման որակի հետ կապված արձանագրված խնդիրները պետք է ամբողջությամբ վերացվեն։
    Նա ընդգծել է, որ նույն պահանջը վերաբերում է նաև Կիևյան կամրջի աշխատանքներին՝ զգուշացնելով, որ եթե վերջնական արդյունքը չհամապատասխանի պահանջվող որակին, կապալառուները չեն ստանա վճարումը։
    🔗 aravot.am | @aravot
  • Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկ…

    🔵 Ես ևս զերծ չեմ մնացել այս բռնաճնշումների ալիքից, սակայն պայքարի իմ բազմաթիվ ընկերների հետ միասին աննկուն կրելու եմ ինձ բաժին հասած բեռը` մինչև մեր երկրում արդարության հաղթանակ. Ավետիք Չալաբյան
    «ՀայաՔվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը կալանավայրից հրապարակած ուղերձում հայտարարել է, որ իր նկատմամբ հարուցված գործը համարում է քաղաքական բռնաճնշումների մաս և վստահեցրել, որ շարունակելու է պայքարը՝ մինչև, իր ձևակերպմամբ, երկրում արդարության հաղթանակը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ո՞վ է ձեզ ահազանգել, որ զինվորները խախտումով են քվեարկել»․ Արամ ՕրբելյանՍահմանա…

    «Ո՞վ է ձեզ ահազանգել, որ զինվորները խախտումով են քվեարկել»․ Արամ Օրբելյան
    Սահմանադրական դատարանում ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե ով է ահազանգել զինծառայողների քվեարկության հնարավոր խախտումների մասին։
    Ի պատասխան՝ Հովակիմյանը նշեց, որ 20։00-ից քիչ առաջ իրեն զանգահարել է ընտրատարածքային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ տեղեկացնելով, որ զինվորները գտնվում են ընտրատեղամասում։ Նրա խոսքով՝ այդ դեպքում Ընտրական օրենսգրքով նախատեսված էր ապահովել նրանց քվեարկության իրավունքը։
    aravot.am⁠ | @aravot
  • «ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ»Սահ…

    «ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ»
    Սահմանադրական դատարանում ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։
    Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հարցերի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը նման վիճակագրություն վարելու պահանջ չի սահմանում:
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ներողություն խնդրում Գոհար Ղումաշյանից»․ Արամ …

    «Ինչո՞ւ Հակակոռուպցիոն կոմիտեն չի ներողություն խնդրում Գոհար Ղումաշյանից»․ Արամ Վարդևանյան
    Սահմանադրական դատարանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրությամբ Գոհար Ղումաշյանին վերագրվող երկու մեղադրանքներից մեկն այլևս գոյություն չունի, սակայն, նրա խոսքով, կառույցը մինչ օրս չի ընդունել սխալը և ներողություն չի խնդրել։
    aravot.am⁠ | @aravot
  • «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել»․ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց…

    «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել»․ Իսրայելի կառավարությունը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման նախագծին
    «Երբեք ուշ չէ ճիշտ բան անել»,- հայտարարել է Սաարը՝ ընդգծելով, որ ավելի քան 100 տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության պատմական փաստերն անվիճելի են։ Ավելի վաղ նախագծին աջակցություն էր հայտնել նաև Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։
    aravot.am⁠ | @aravot
  • «Արձանագրված ընտրախախտումների դեպքերը դեռ չեն ենթադրում, որ դրանք եղել են»․ Վահա…

    «Արձանագրված ընտրախախտումների դեպքերը դեռ չեն ենթադրում, որ դրանք եղել են»․ Վահագն Հովակիմյան
    Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների վերաբերյալ նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ արձանագրված ընտրախախտումների և ընտրակաշառքի դեպքերը դեռ պետք է հաստատվեն, և միայն դրանց գրանցումը բավարար չէ եզրակացություններ անելու համար։
    Նրա խոսքով՝ ԿԸՀ-ն ընտրությունների արդյունքներն ամփոփելիս չի կարող հիմք ընդունել հարուցված քրեական գործերը, իսկ արձանագրված դեպքերը, ըստ գնահատականի, այն ծավալի չեն, որ ազդեին ընտրությունների արդյունքների վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • Նոր գինին նոր տիկերն է պահանջում. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆոր գինին նոր տիկերն է պահա…

    Նոր գինին նոր տիկերն է պահանջում. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    Նոր գինին նոր տիկերն է պահանջում. ՀՈԳԵՎՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «Իսրայելը փաստացի կրկին վերահսկողություն է սահմանել «անվտանգային դեղին գոտու» նկ…

    «Իսրայելը փաստացի կրկին վերահսկողություն է սահմանել «անվտանգային դեղին գոտու» նկատմամբ»․ Արտակ Զաքարյան
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը անդրադարձել է Լիբանանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ստորագրված շրջանակային համաձայնագրին՝ նշելով, որ Իսրայելը կշարունակի վերահսկել Լիբանանի հարավի անվտանգության գոտին, մինչև «Հեզբոլլահի» զինաթափումն ու սպառնալիքների վերացումը։
    Նրա գնահատմամբ՝ Լիբանանի հարավի մի մասը փաստացի մնում է Իսրայելի վերահսկողության տակ, իսկ Լիբանանի կառավարությունը, ըստ էության, ճանաչել է Իսրայել պետությանը։
    aravot.am⁠ | @aravot