Aravot.am pinned «Ավստրալիայից և Ֆրանսիայից հետո մի շարք երկրներ ևս քննարկում են մինչև 15 տարեկանների համար սոցիալական ցանցերի սահմանափակումներ։ Ձեր կարծիքով Հայաստանում պե՞տք է նման օրենք ընդունվի։»
🎯Մարդ, թե՞ անհոգի մեխանիզմ ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀԻ ՀՈԳԵՎՈՐ ԴԻՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՍԹԱՓՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ․Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ Մեր Հայրենիքում սկսված ցավոտ գործընթացները բնավ պատահական սխալներ կամ բացթողումներ չեն, այլ հստակ գծված, համակարգված ռազմավարություն՝ ուղղված մեր ազգային դիմադրողականությունը կոտրելու և մեր հոգևոր ողնաշարը ջախջախելու գլոբալ տրամաբանության մեջ, իսկ մենք պարզապես իրավունք չունենք քնած մնալու, երբ վտանգված է մեր տեսակը։
🎤Այս մրցույթը նշանակում է նոր ծանոթություններ, սեր, համագործակցություն, ամենակարևորը՝ Հայաստանի ճանաչելիություն. Մարիամ Շահինյան Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում մեկնարկում է «Ձայն Աշխարհի» միջազգային վոկալ մրցույթ-փառատոնը, որն անցկացվում է երկրորդ անգամ։ Նախաձեռնության նպատակը Հայաստանն աշխարհին ներկայացնելն է՝ իր մշակույթով, պատմությամբ և արվեստով։ Փառատոնին կմասնակցեն տարբեր երկրների ներկայացուցիչներ, նախատեսված են համերգներ, ցուցահանդեսներ, վարպետության դասեր և մրցանակաբաշխություն։ Մարիամ Շահինյանի խոսքով՝ մրցույթը միայն մրցանակ չէ, այլ նաև նոր կապերի, համագործակցության և Հայաստանի ճանաչելիության հնարավորություն։
#Բիզնես ⛏️Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի և ԵՊՀ-ի համագործակցությունը շարունակվում է ԶՊՄԿ-ն և ԵՊՀ Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը երկրորդ տարին անընդմեջ իրականացրել են «Պատանի երկրաբանի ամառային դպրոցը»՝ Սյունիքի 30 աշակերտների մասնակցությամբ։ Ծրագրի շրջանակում պատանիները ծանոթացել են երկրաբանության և հանքարդյունաբերության ոլորտներին՝ մասնակցելով դասախոսությունների, գործնական աշխատանքների և այցելելով արտադրական տարածքներ։
🏠«Այսուհետ հնարավոր է հեռահար ու առանց նոտարական վավերացման բնակարան գնել Հայաստանում»․ կառավարության նոր որոշումը Կառավարությունը հաստատել է նոր կարգավորում, որով նորակառույցից բնակարան հնարավոր կլինի ձեռք բերել հեռահար եղանակով՝ առանց նոտարական վավերացման՝ Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակի միջոցով։ Նոր համակարգը թույլ կտա հիփոթեքային գործարքների դեպքում կառուցապատողին, գնորդին և բանկին առցանց կնքել եռակողմ պայմանագիր։ Այն հնարավորություն կտա նաև ՀՀ-ում չգտնվող անձանց հեռահար ձեռք բերել բնակարան։
⚠️Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա՝ ձեռք բերելով նոր լծակներ ճնշումներ գործադրելու ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանին բենզինի և դիզելային վառելիքի մատակարարումներին՝ նշելով, որ դրանք միայն տնտեսական գործընթաց չեն։ Նրա գնահատմամբ՝ չլուծված հակամարտության պայմաններում նման կախվածությունները կարող են Բաքվին լրացուցիչ ազդեցության և ճնշման գործիքներ տալ Հայաստանի նկատմամբ։
🌐Բաքվում պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կոչը արժանի է բարձր գնահատականի. Էդուարդ Շարմազանով ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը դրական է գնահատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի կոչը՝ Ադրբեջանին ուղղված՝ Բաքվում պահվող հայ ռազմագերիներին անհապաղ ազատ արձակելու վերաբերյալ։ Նրա խոսքով՝ այս նախաձեռնությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ երկու հիմնական կուսակցություններում էլ կան գործիչներ, որոնք դատապարտում են Բաքվի գործողությունները, իսկ գերիների ազատման հարցը պետք է դառնա Հայաստանի պետական քաղաքականության առաջնահերթություն։