Category: Aravot

  • «Դիվանագիտական ճանապարհով դեռ հնարավոր է լուծել ՌԴ-ի սահմանափակումների հարցը»․ …

    🇷🇺 «Դիվանագիտական ճանապարհով դեռ հնարավոր է լուծել ՌԴ-ի սահմանափակումների հարցը»․ Սոնա Ղազարյան

    Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՔՊ պատգամավոր Սոնա Ղազարյանը հայտարարեց, որ Հայաստանը և Ռուսաստանը դեռ չեն սպառել առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու հնարավորությունները։
    Ղազարյանի խոսքով՝ կառավարությունը զուգահեռաբար շարունակում է արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը՝ ընդգծելով, որ դեպի ԵՄ գյուղատնտեսական արտադրանքի արտահանման մեկնարկը կարևոր ձեռքբերում է։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանը չվերցրեց Արթուր Հովհաննիսյանի «նվեր» ՀՀ քարտեզը…

    ❗️Նարեկ Կարապետյանը չվերցրեց Արթուր Հովհաննիսյանի «նվեր» ՀՀ քարտեզը

    https://cdn4.telesco.pe/file/47075f8d53.mp4?token=D7wCnt1cl5fx5EWDquDKtDEo5MtNZGcyUZuIymjIBGge0AbQ_bvF05VKT1racwd0t0Fdp68ViY2r_Qu8RlYKxYhKQyb2axBEbymme1ngBdExXHol9-eLHiIF8ZzPgLeKRaRtTGcOSgrqsdMzYOJGR7v4_9XEPJO65-9kWArygijBo4bnrT04p8UWCDoQW5B5FWyacrcBgQItfA9CEgQ8-KymMycDPbvmJgI9t6jQldal9uxMW4T-87S6ZCcp79BpsxfC0wzZdZa2tIvd0OeXXf0G8-M3ylsEXvss0vGdz5Wd6S_NbU1RpsP7JJAXj3lQx3xQTL2RHb7HrEIOTJ6fAQ

  • 8,1 մլրդ դրամի գործ․ ձերբակալվել են «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրենն ու …

    🚨 8,1 մլրդ դրամի գործ․ ձերբակալվել են «Մուլտի Գրուպ»-ի նախկին գլխավոր տնօրենն ու ընկերության տնօրենը
    Քննչական կոմիտեն հայտնել է, որ 8,1 մլրդ դրամին համարժեք առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացման գործով ձերբակալվել են կոնցեռնի նախկին գլխավոր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Ս.Ա.-ն և ընկերության տնօրեն Ա.Դ.-ն։
    Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և փողերի լվացմանն օժանդակելու հոդվածներով։
    aravot.am | @aravot
  • Վեճ ԱԺ-ում․ «Ձեզնից վախեցող չկա, մի քիչ համեստ պահեք ձեզ»․ Քրիստինե Վարդանյանը՝…

    ⚔️ Վեճ ԱԺ-ում․ «Ձեզնից վախեցող չկա, մի քիչ համեստ պահեք ձեզ»․ Քրիստինե Վարդանյանը՝ Հայկ Կոնջորյանին
    ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը հակադարձեց Հայկ Կոնջորյանի հայտարարությանը՝ ասելով, որ ընդդիմությունը նրանից չի վախենում և կոչ արեց «մի քիչ համեստ պահել իրեն»։ Նա նաև իշխանությանը մեղադրեց քաղաքական վրեժխնդրության մեջ։
    Ի պատասխան՝ Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ Հայաստանի հիմնական սպառնալիքները գալիս են Ադրբեջանից և Թուրքիայի հետ չկարգավորված հարաբերություններից, իսկ իշխանության նպատակը դրանք լուծելն է։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ucom-ը և FPWC-ն զարգացնում են բնապահպանական տեխնոլոգիական լուծումներըUco…

    #Բիզնես
    🌱 Ucom-ը և FPWC-ն զարգացնում են բնապահպանական տեխնոլոգիական լուծումները
    Ucom-ի աջակցությամբ FPWC-ն Գնիշիկում տեղադրել է արևային էներգիայով աշխատող երկու ինքնավար կայաններ, որոնք կապահովեն վայրի բնության մշտադիտարկման տեսախցիկների շուրջօրյա աշխատանքը։ Նախաձեռնությունը միտված է բնապահպանական ծրագրերում նորարարական տեխնոլոգիաների կիրառմանը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Հասել են նրան, որ Վեհափառ Հայրապետի դեմ գործ են հարուցել»․ Խաչիկ ՄանուկյանԳրող…

    ⛪️ «Հասել են նրան, որ Վեհափառ Հայրապետի դեմ գործ են հարուցել»․ Խաչիկ Մանուկյան
    Գրող, հրապարակախոս Խաչիկ Մանուկյանը քննադատել է իշխանության քայլերը՝ կապված Վեհափառ Հայրապետի և հոգևորականների վերաբերյալ քրեական գործընթացների, ինչպես նաև ԱԺ-ում նրան չհրավիրելու հանգամանքի հետ։
    Նա հայտարարել է, որ այդ գործընթացները, իր գնահատմամբ, վերաբերում են ոչ միայն եկեղեցուն, այլև ազգային ինքնության հարցերին։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մտածում էի՝ բարեկրթությամբ մեզ որտե՞ղ են «գցում», բայց հենց Վահագն Ալեքսանյանը …

    «Մտածում էի՝ բարեկրթությամբ մեզ որտե՞ղ են «գցում», բայց հենց Վահագն Ալեքսանյանը խոսեց, ասացի՝ հոպ․ Մամիկոն Ասլանյան

    «Երբ լսում էի պարոն Ռուբինյանի կոչը՝ ընտրվելուց առաջ՝ մոտս հարց չէր առաջանում, քանի որ մարդը նոր պաշտոն է ստանձնում, Հայկ Կոնջորյանն էլ բավականին գիտակ անձնավորություն է, կարողանում է հարցերը լուծել, բայց սպասում էի Վահագն Ալեքսանյանի ելույթին, որ տեսնեմ՝ էս բարեվարքության հարցով մեզ որտե՞ղ են «գցում»։ Մեկ էլ հոպ, պարոն Ալեքսանյանը ընտրակաշառքի թեմայով մտավ, ասացի՝ կասկածներս խորանում են»։

    aravot.am| @aravot

  • Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել Նասիմ Թալեբին՝ Ադրբեջան այցից հրաժարվ…

    🌐 Նուբար Աֆեյանը շնորհակալություն է հայտնել Նասիմ Թալեբին՝ Ադրբեջան այցից հրաժարվելու համար
    «Moderna»-ի համահիմնադիր, «Flagship Pioneering»-ի հիմնադիր ու գլխավոր տնօրեն Նուբար Աֆեյանը արձագանքել է փիլիսոփա Նասիմ Թալեբի որոշմանը՝ հրաժարվել Ադրբեջան այցից։
    Նա շնորհակալություն է հայտնել Թալեբին՝ այդ քայլով աջակցություն հայտնելու համար Բաքվում ապօրինի կալանքի տակ գտնվող Ռուբեն Վարդանյանին։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մարդը վերևում է, մեխն ու մուրճն իր ձեռքին, բայց թույլ չենք տալու»․ Սևակ Խաչատր…

    🏛 «Մարդը վերևում է, մեխն ու մուրճն իր ձեռքին, բայց թույլ չենք տալու»․ Սևակ Խաչատրյանը՝ Ռուբեն Ռուբինյանի մասին
    ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սևակ Խաչատրյանը քննադատել է Ռուբեն Ռուբինյանի գործունեությունը՝ հայտարարելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում ընդդիմությունը կփորձի թույլ չտալ, իր գնահատմամբ, ոչ բարեկիրթ վերաբերմունք։
    🔗 aravot.am | @aravot
  • «Նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներ, գրասենյակ, վարպետների մոտ է հարկայինը զին…

    ⚖️ «Նույնիսկ կնոջս՝ Սիրուշոյի խանութներ, գրասենյակ, վարպետների մոտ է հարկայինը զինված մտել»․ Լևոն Քոչարյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ ընտրություններից հետո հարկային մարմինների ստուգումներ են իրականացվել այն ընկերություններում, որոնցում ներգրավված են իր ընտանիքի անդամները։
    Նա պնդել է, որ տեղի ունեցողը կապված է ոչ թե օրենքի կիրառման, այլ քաղաքական մոտեցումների հետ՝ նշելով, որ նման իրավիճակ կարող է վերաբերել ցանկացած անձի։
    🔗 aravot.am | @aravot