Category: Aravot

  • «Մասունքները պատերազմի մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել»․ Տաթևիկ Սո…

    🪖 «Մասունքները պատերազմի մարտի դաշտերից շատ կամայականորեն են հավաքվել»․ Տաթևիկ Սողոյան
    Փաստաբան Տաթևիկ Սողոյանը հայտարարել է, որ անհետ կորածների որոնման և մասունքների նույնականացման գործընթացում անհրաժեշտ է անկախ երրորդ կողմի՝ մասնավորապես Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներգրավումը։
    Նրա խոսքով՝ պատերազմից հետո մասունքները հավաքվել են բազմաթիվ խախտումներով և խառնաշփոթով, ինչի հետևանքով մինչև այսօր կարող են լինել չնույնականացված մասունքներ, որոնց վերաբերյալ ընտանիքները պատասխան չունեն։
    aravot.am⁠ | @aravot
  • «Շատ բարևներ՝ շա՜տ-շա՜տ»․ Մարտուն Գրիգորյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբԱ…

    ⚖️ «Շատ բարևներ՝ շա՜տ-շա՜տ»․ Մարտուն Գրիգորյանը դատարան մտավ բարձր տրամադրությամբ
    ԱԺ նախկին պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, որի նկատմամբ ընտրական գործընթացների ժամանակ բարեգործության արգելքի խախտման մեղադրանքով գործ է քննվում, այսօր դատարան մտավ բարձր տրամադրությամբ՝ ողջունելով հարազատներին ու համակիրներին։
    Դատարանն ավարտեց նախնական դատալսումների փուլը և անցավ հիմնական դատալսումներին։
    aravot.am | @aravot
  • #բիզնես 30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոց…

    #բիզնես
    30 տարի առաջ մի խումբ երիտասարդներ՝ մեծ գաղափարով և շատ սահմանափակ միջոցներով, սկսեցին գործ, որի մասշտաբը դժվար էր պատկերացնել. այսպես սկսվեց Ակբա բանկի ճանապարհը
    30 տարի անց Ակբայի պատմությունը շարունակում է ձևավորվել նույն հիմքի վրա՝ գաղափար, թիմ և վստահություն։
    Ավելին՝ այստեղ
  • Փակ հանդիպում ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ․ Լևոն Քոչարյանը ներկայացրել է քննար…

    🇺🇸 Փակ հանդիպում ԱՄՆ գործերի հավատարմատարի հետ․ Լևոն Քոչարյանը ներկայացրել է քննարկված թեմաները
    «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում ԱՄՆ գործերի հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ։ Լևոն Քոչարյանի խոսքով՝ քննարկվել են դատական համակարգի, ընտրությունների, ժողովրդավարական ինստիտուտների և ԹՐԻՓՓ-ի հետ կապված հարցեր։
    Քոչարյանը նշել է, որ անդրադարձել են նաև Բաքվում պահվող հայ գերիներին, ադրբեջանական ներխուժումներին և եկեղեցու դեմ արշավին, սակայն հանդիպումը փակ լինելու պատճառով մանրամասներ չի հրապարակել։
    aravot.am | @aravot
  • Արվեստի ինստիտուտի տաղավարի հարևանությամբ անցկացվող «Նկարում ենք վարպետների հետ»…

    Արվեստի ինստիտուտի տաղավարի հարևանությամբ անցկացվող «Նկարում ենք վարպետների հետ» միջոցառումը դարձավ իսկական տոն արվեստասեր մանուկների և պատանիների համար
    Արվեստի ինստիտուտի տնօրեն Աննա Ասատրյանը ներկայացրել է «Եվրոպական հետազոտողների գիշեր Հայաստանում» միջոցառման շրջանակում ինստիտուտի մասնակցությունը։ Տաղավարում երեխաներն ու պատանիները ծանոթացել են հայկական ավանդական երգին ու պարին, իսկ նկարիչներ Արա Հակոբյանը, Լեմս Ներսիսյանը, Վալմարը և այլ արվեստագետներ վարպետության դասեր են անցկացրել՝ ուղղորդելով պատանի ստեղծագործողներին։
    Ամբողջական հոդվածը
  • Աշոտյան․ «Ոչնչից քրեական գործ է ստացվել․ այս մեղադրանքներն իրականության և ինձ հե…

    Աշոտյան․ «Ոչնչից քրեական գործ է ստացվել․ այս մեղադրանքներն իրականության և ինձ հետ կապ չունեն»
    Դատարանում Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ իրեն առաջադրված մեղադրանքները իրականության և իր գործունեության հետ կապ չունեն։ Նա քննադատել է հանրային մեղադրողի ներկայացրած դիրքորոշումը՝ այն բնութագրելով որպես «ոչնչից» ստեղծված քրեական գործ։ Դատական նիստերի ընթացքի վերաբերյալ Աշոտյանի հումորային «սերիալի» ձևակերպմանը դատավորը արձագանքել է՝ ընդգծելով, որ դատարանում «սերիալ չեն նկարահանում»։
    Ամբողջական հոդվածը
  • Դատարանը մեղավոր ճանաչեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորն ու նրա որդունԱրմավիրի …

    ⚖️ Դատարանը մեղավոր ճանաչեց Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբորն ու նրա որդուն
    Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Գևորգ Ներսիսյանին և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված արարքի կատարման մեջ։
    Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել էր այն բանից հետո, երբ Վաղարշապատի համայնքի ընտրությունների նախընտրական քարոզչության ընթացքում նրանց խոչընդոտելու վերաբերյալ հայտարարություն էր արվել։ Լրացուցիչ դատալսումները նշանակվել են հոկտեմբերի 15-ին։
    aravot.am | @aravot
  • «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու…

    «Շուտով հանդես ենք գալու խաղաղություն՝ առանց զիջումների, զիջումները դադարեցնելու ծրագրով»․ Տիգրան Աբրահամյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ իրենց խմբակցությունը պատրաստվում է ներկայացնել ծրագիր, որի նպատակն է, իր ձևակերպմամբ, դադարեցնել զիջումների շղթան։ Նա նշել է, որ ծրագրի մանրամասները կներկայացնեն երկու շաբաթ անց՝ ԱԺ հաջորդ քառօրյայի ընթացքում։ Աբրահամյանը նաև անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի հարցում Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
    Ամբողջական հոդվածը
  • Ալինա Չարաեւան զիջեց չինացունՀայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուս թենիսիստուհի…

    Ալինա Չարաեւան զիջեց չինացուն
    Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող ռուս թենիսիստուհին Պեկինում ընթացող China Open-ի չորրորդ շրջանում 1։6, 6։2, 4։6 հաշվով պարտվել է մրցաշարի տանտեր Չժեն Ցինվանին։ Մինչ այդ Չարաեւան մրցաշարում հաղթել էր ուկրաինուհի Յուլիա Ստարոդուբցեւային, աշխարհի առաջին ռակետ Ելենա Ռիբակինային և բրիտանացի Սոնայ Կարտալին։
    Ամբողջական հոդվածը
  • «Եթե կարիք լինի, փողոցային պայքար էլ կսկսենք, բոլոր ոչ արգելված միջոցներն օգտագո…

    «Եթե կարիք լինի, փողոցային պայքար էլ կսկսենք, բոլոր ոչ արգելված միջոցներն օգտագործելու ենք եկեղեցու պաշտպանության համար»․ Լևոն Քոչարյան
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իրենց դիրքորոշումը «եկեղեցու ճգնաժամի» հարցով քննիչ հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ շարունակում է մնալ բացասական։ Նրա խոսքով՝ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են նաև փողոցային պայքարի և եկեղեցու պաշտպանության համար օգտագործելու բոլոր օրենքով չարգելված միջոցները։
    Ամբողջական հոդվածը