Category: Aravot

  • «Վեդիի մանկապղծության գործով դեռ չկա մեղադրյալ»․ Վարդուհի ԷլբակյանԱնչափահաս քու…

    🚨 «Վեդիի մանկապղծության գործով դեռ չկա մեղադրյալ»․ Վարդուհի Էլբակյան
    Անչափահաս քույրերի ներկայացուցիչ Վարդուհի Էլբակյանը հայտարարել է, որ Վեդիի աղմկահարույց գործով մինչև հիմա չկա ոչ մեղադրյալ, ոչ ձերբակալված անձ։
    Նրա խոսքով՝ գործով կա առնվազն երեք ներգրավված անձ, սակայն քննության ընթացքում չեն իրականացվել կարևոր քննչական գործողություններ՝ խուզարկություններ, հեռախոսների առգրավում և փորձաքննություններ։
    Փաստաբանը նաև հայտնել է, որ աղջիկների հորեղբայրը, իրավապահներից հույսը կորցնելով, ինքն է փորձել հաշվեհարդար տեսնել ենթադրյալ մանկապիղծներից մեկի հետ։
    aravot.am | @aravot
  • Ո՞վ է հաղորդում ներկայացրել Միքայել Սրբազանի դեմ․ քրգործը հարուցվել է գոյությու…

    ⚖️ Ո՞վ է հաղորդում ներկայացրել Միքայել Սրբազանի դեմ․ քրգործը հարուցվել է գոյություն չունեցող գրության հիման վրա
    Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով փաստաբան Երեմ Սարգսյանը դատարանում հայտարարել է, որ քրեական վարույթը նախաձեռնվել է օրենքով չնախատեսված աղբյուրից ստացված տեղեկության հիման վրա։
    Նրա խոսքով՝ դատարանի հիշատակած Վարդանյանի գրությունը գործի նյութերում առկա չէ, այսինքն՝ վարույթը փաստացի հարուցվել է գոյություն չունեցող փաստաթղթի հիման վրա։
    Պաշտպանը պահանջել է կարճել քրեական գործը՝ այն համարելով ոչ իրավաչափ։
    aravot.am | @aravot
  • Դիմիտրիս Սկալկոս. «ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը պետք է լինի CEPA-ն»«Երևանյան …

    🇪🇺 Դիմիտրիս Սկալկոս. «ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքը պետք է լինի CEPA-ն»
    «Երևանյան երկխոսություն» համաժողովում Հունաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Դիմիտրիս Սկալկոսը հայտարարել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների հիմքում պետք է լինեն CEPA-ն և ռազմավարական գործընկերության օրակարգը։
    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Վիկտորյա Այդինյանն էլ նշել է, որ սահմանների բացման դեպքում տրանզիտային աճը կարող է կազմել առնվազն 33%։
    aravot.am | @aravot
  • Բայբա Բրաժե. «Մենք ողջունում ենք Հայաստանի՝ դեպի ԵՄ որդեգրած ուղին»«Երևանյան եր…

    🇪🇺 Բայբա Բրաժե. «Մենք ողջունում ենք Հայաստանի՝ դեպի ԵՄ որդեգրած ուղին»
    «Երևանյան երկխոսություն» համաժողովում Լատվիայի ԱԳ նախարար Բայբա Բրաժեն հայտարարել է, որ Հայաստանի եվրոպական բարեփոխումների ուղին «հրաշալի գործընթաց է»։
    Նա նաև նշել է, որ Լատվիայի ԵՄ ինտեգրումը «հիմնովին փոխեց երկիրը», իսկ հունիսից «Էյր Բալթիկ»-ը կսկսի ուղիղ չվերթներ դեպի Հայաստան։
    aravot.am | @aravot
  • «Սա ժողովրդավարություն չէ, սա միջամտություն է»Մայիսի 6-ին ասուլիսի ընթացքում Սա…

    🇦🇲 «Սա ժողովրդավարություն չէ, սա միջամտություն է»
    Մայիսի 6-ին ասուլիսի ընթացքում Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ «Փաշինյանը կեղծ ձևով է պատկերում իր հակառակորդներին», իսկ ԵՄ-ն ներգրավված է Հայաստանի ընտրական գործընթացներում։
    Նա ներկայացրել է «Ամստերդամ ընդ Փարթներս» ընկերության զեկույցը և նշել․ «Սա ժողովրդավարություն չէ, սա միջամտություն է», քննադատելով եվրոպական կառույցների գործողությունները։
    aravot.am | @aravot
  • Ռոբերտ Ամստերդամ. «Փաշինյանի շահերը կարող են չհամընկնել հայ ժողովրդի շահերի հետ…

    🇦🇲 Ռոբերտ Ամստերդամ. «Փաշինյանի շահերը կարող են չհամընկնել հայ ժողովրդի շահերի հետ»
    Մայիսի 6-ին ասուլիսի ընթացքում Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում «Հայաստանի նկատմամբ ներդրում անելու ոչ մի պարտավորություն չստանձնվեց»։
    Նա նաև նշել է, որ «Փաշինյանի շահերը կարող են չհամընկնել հայ ժողովրդի շահերի հետ», քննադատելով իշխանությունների և ԵՄ-ի դիրքորոշումները՝ կապված Բաքվում պահվող հայերի և եկեղեցու շուրջ զարգացումների հետ։
    aravot.am | @aravot
  • «Այս դատը բացված է հայ ժողովրդի դեմ». Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտիցԴավիթ…

    🗣️ «Այս դատը բացված է հայ ժողովրդի դեմ». Դավիթ Իշխանյանի ուղերձը Բաքվի բանտից
    Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ Բաքվում իրենց նկատմամբ դատավարությունը ընթացել է մարդու իրավունքների և միջազգային նորմերի «կոպտագույն խախտումներով», իսկ իր վերջնական խոսքը դատարանում ամբողջությամբ չի թույլատրվել ասել։
    Նա ՀՀ ՄԻՊ-ին կոչ է արել միջնորդել և ստանալ իրենց դատավճիռների ու մեղադրական ակտերի ամբողջական տեքստերը՝ ընտանիքներին փոխանցելու համար՝ ընդգծելով․ «Այս դատը բացված է հայ ժողովրդի և հայոց պետականության դեմ»։
    Ավելին՝ Առավոտ
  • Վթարից հետո տեսանյութ հրապարակած 19-ամյա վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է …

    🚗 Վթարից հետո տեսանյութ հրապարակած 19-ամյա վարորդի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
    Դատախազությունը հայտնել է, որ Երևանում վթարի պատճառ դարձած 19-ամյա վարորդի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
    Վարույթը նախաձեռնվել է խուլիգանության, ինչպես նաև հարբած և առանց իրավունքի մեքենա վարելու հոդվածներով։
    Ավելի վաղ երիտասարդը տեսանյութ էր հրապարակել, որտեղ դիտում էր վթարի մասին ռեպորտաժն ու ծիծաղում։
    aravot.am | @aravot
  • «Մեր երկիրը պետք է անվտանգ լինի, որ մենք էլ հպարտ լինենք»․ քաղաքացին Թաթոյանի հե…

    «Մեր երկիրը պետք է անվտանգ լինի, որ մենք էլ հպարտ լինենք»․ քաղաքացին Թաթոյանի հետ հանդիպման ժամանակ մեջբերեց նրա խոսքերը։

    https://cdn4.telesco.pe/file/3a53d9bc0a.mp4?token=kLqCtz5eWTkJXE4oXSJuS6RyRSC5P3h0jCecEuCRIzzyoFH3VGBzDtpvOjYRg7fY8h1FD0cfzZ442BVJuHtdz92dTyPTfsxFKe0aTPvlDCfCf87ZoppC1hXW4Slcqyau-vLQHwaF1NiFx_SG75wyU0OHpeVxr47_MWQ9jVXporS68ixCr_bRi6GVNhw1hQaj4uek-5DOnLlPvEVHvaXVtNY6sLJ7K6yY8j-gskmF8V0wbcMhAxMZoOCi8JS97RCvueRWMKvCukMTjbFhI5HgS8IDP1yweWf0pqLxK9z3xNAB50f9KJSfJ7yPkN7a_qBBi7irQfgW905yFqp4FBwHtA

  • «Քաղաքական գնահատական չեմ ուզում, հարցերս կոնկրետ էին»․ Սեյրան Օհանյանը՝ Աննա Վ…

    ⚖️ «Քաղաքական գնահատական չեմ ուզում, հարցերս կոնկրետ էին»․ Սեյրան Օհանյանը՝ Աննա Վարդապետյանին
    Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին հարցրել է 44-օրյա պատերազմի քննության շրջանակում հարուցված գործերի մասին՝ հետաքրքրվելով, թե դրանցից քանիսն են վերաբերում բանակին, և քանիսը՝ մյուս պետական համակարգերին։
    Աննա Վարդապետյանը նշել է, որ պատերազմի հետ կապված մի շարք վարույթներ քննվում են, որոնցից մի քանիսը խիստ գաղտնի են։ Օհանյանը, սակայն, արձագանքել է, որ քաղաքական գնահատական չի ակնկալում և պահանջում է հստակ պատասխան՝ պարզվա՞ծ է արդյոք այլ պետական համակարգերի պատասխանատվության հարցը։
    aravot.am | @aravot