Category: Aravot

  • Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քիչ առաջ տեսանյութ է հրապարակե…

    🇦🇲Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը քիչ առաջ տեսանյութ է հրապարակել Գյումրիից և հայերեն գրառում է արել X-ում, գրելով՝ «Ֆրանսիան սիրում է ձեզ»։
    Տեսանյութ
  • «Տարածաշրջանը հետաքրքրում է արևմտյան ներդրողներին»․ Սոնատա ՔոուլթերԱՄՆ-Ադրբեջան…

    🌐 «Տարածաշրջանը հետաքրքրում է արևմտյան ներդրողներին»․ Սոնատա Քոուլթեր
    ԱՄՆ-Ադրբեջան ռազմավարական աշխատանքային խմբի ղեկավար Սոնատա Քոուլթերը նշել է, որ ներդրողների համար տարածաշրջանում կան բավարար վստահություն և երաշխիքներ։
    Միաժամանակ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը ընդգծել է, որ հաղորդուղիների ապաշրջափակումը Հայաստանին կտա մրցակցային առավելություն և կուժեղացնի կապը ԵՄ-ի հետ։
    Նրա խոսքով՝ Հայաստանը դառնում է ավելի գրավիչ ներդրողների համար, իսկ հետաքրքրությունը շարունակ աճում է։
    aravot.am | @aravot
  • «Թուրքիան չի ուզում տարածաշրջանում որևէ երկրի տեսնել մեկուսացված»․ Մուրատ Ասլան…

    🌍 «Թուրքիան չի ուզում տարածաշրջանում որևէ երկրի տեսնել մեկուսացված»․ Մուրատ Ասլան
    «Երևանյան երկխոսություն» համաժողովում Մուրատ Ասլանը նշել է, որ Թուրքիան շահագրգռված է տարածաշրջանի ինտեգրմամբ, ընդգծելով, որ մեկուսացումը վտանգավոր է։
    Նրա խոսքով՝ Թուրքիայի ՀՆԱ-ն 1,64 տրիլիոն դոլար է, ինչը գերազանցում է տարածաշրջանի մի շարք երկրների համակցված ցուցանիշները։
    Ասլանը նաև կոչ է արել դադարեցնել պատմական վեճերը և առաջնորդվել իրատեսությամբ, նշելով, որ դա կարևոր է համագործակցության համար։
    aravot.am | @aravot
  • Վեդիում սեռական բռնության գործով երկու անչափահաս քույրերը հրավիրվել են հարցաքննո…

    Վեդիում սեռական բռնության գործով երկու անչափահաս քույրերը հրավիրվել են հարցաքննության Քննչական կոմիտե։
    Պաշտպանները հայտարարում են, որ գործի վերաբերյալ հրապարակվել են փակ տեղեկություններ, ինչը կարող է ազդել քննության վրա և վտանգել երեխաներին։
    Նրանց խոսքով՝ տվյալների հրապարակումը թույլ է տալիս պոտենցիալ մեղադրյալներին հասկանալ գործի մանրամասները, ինչը լուրջ խնդիր է։
    aravot.am | @aravot
  • Օմբուդսմենը՝ Խմբագրության խիղճը և ընթերցողի ձայնը Ես հիշեցնում եմ՝ օմբուդսմենի …

    📰 Օմբուդսմենը՝ Խմբագրության խիղճը և ընթերցողի ձայնը
    📬 Ես հիշեցնում եմ՝ օմբուդսմենի ինստիտուտը ծնվել է հենց մամուլի ներսում՝ դեռ 20-րդ դարի սկզբին, երբ սկսեցին համակարգված արձանագրել ընթերցողների բողոքներն ու փոխանցել խմբագրությանը։ Այսօր էլ իմ գործը նույնն է՝ քննել յուրաքանչյուր դժգոհություն, հասկանալ՝ խախտվե՞լ են լրագրողական էթիկայի կանոնները, թե ոչ։
    ⚖️ Օմբուդսմենը դատավոր չէ․ ես ինձ տեսնում եմ որպես միջնորդ՝ խմբագրության և ընթերցողի միջև, որը հետևում է, որ տեղեկատվությունը լինի ճշգրիտ, բազմակարծությունը՝ ապահովված, իսկ սխալները՝ արագ ուղղված։ Սա է վստահության հիմքը։
    🔗 ԳՆԵԼ ՆԱԼԲԱՆԴՅԱՆԸ՝ Առավոտում
  • Էմանուել Մակրոն. «Ես ստանձնում եմ այս աջակցությունը»Մայիսի 5-ին Երևանում՝ Հայաս…

    🇫🇷 Էմանուել Մակրոն. «Ես ստանձնում եմ այս աջակցությունը»
    Մայիսի 5-ին Երևանում՝ Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումից հետո, լրագրողի հարցին ի պատասխան Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «ես ստանձնում եմ այս աջակցությունը»՝ ընդգծելով իր վստահությունը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։
    Նա նշել է, որ դա չի կարելի համեմատել միջամտության հետ՝ հավելելով, որ «տարբերությունը տեղեկատվության մանիպուլյացիան է, որը փորձում է ապակայունացնել ժողովրդավարությունը»։
    aravot.am | @aravot
  • Իրանագետ Էհսան Մովահեդիան. «Հայաստանը փորձում է դուրս գալ Կրեմլի համակարգից»Եվր…

    🇦🇲🌍 Իրանագետ Էհսան Մովահեդիան. «Հայաստանը փորձում է դուրս գալ Կրեմլի համակարգից»
    Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ֆոնին իրանագետ Էհսան Մովահեդիան նշել է, որ Հայաստանը իրականացնում է «ռազմավարական շրջադարձ»՝ դեպի արևմտյան անվտանգային համակարգ։
    Նրա գնահատմամբ՝ այս գործընթացը կարող է բերել ինչպես տնտեսական հնարավորությունների աճի, այնպես էլ ռիսկեր՝ կապված տարածաշրջանային լարվածության և արտաքին ազդեցությունների հետ։
    aravot.am | @aravot
  • Հենրիխ Դանիելյան. «Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա իմիտացիա»Մայիսի 5-ին …

    🇦🇲 Հենրիխ Դանիելյան. «Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա իմիտացիա»
    Մայիսի 5-ին Երևանի նախագահական նստավայրի դիմաց անցկացված բողոքի ցույցի ժամանակ Հենրիխ Դանիելյանը հայտարարել է, որ «Հայաստանում պետք է լինի իրական ժողովրդավարություն և իրական խաղաղություն»։
    Նա նշել է, որ «Հայաստանում չկա ժողովրդավարություն, կա ժողովրդավարության ու խոսքի ազատության իմիտացիա», անդրադառնալով նաև քաղաքական հետապնդումների մասին պնդումներին։
    aravot.am | @aravot
  • Էմանուել Մակրոն. «Ռազմավարական գործընկերությունն ավելի է ամրապնդում մեր համագոր…

    🇦🇲🇫🇷 Էմանուել Մակրոն. «Ռազմավարական գործընկերությունն ավելի է ամրապնդում մեր համագործակցությունը»
    Մայիսի 5-ին Երևանում ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումից հետո Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «վերջին տարիներին նոր փուլ ենք թեւակոխել, այդ թվում՝ պաշտպանության ոլորտում»։
    Նիկոլ Փաշինյանն էլ նշել է, որ «պատկերացնում եմ, թե ինչ հաջողություններ ու նվաճումներ են մեզ սպասվում», հավելելով, որ կողմերը պայմանավորվել են «Հյուսիս-Հարավ» ճանապարհի Բարգուշատի թունելի կառուցման շուրջ։
    aravot.am | @aravot
  • Կրակոցներ Երևանում․ կա զոհՄայիսի 5-ին Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչ…

    🔫 Կրակոցներ Երևանում․ կա զոհ
    Մայիսի 5-ին Բագրատունյաց 13 հասցեում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով մի քաղաքացի հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։
    Վիրավորը, ըստ ոստիկանության տվյալների, մահացել է՝ գիտակցության չգալով։
    aravot.am | @aravot