Դիվանագիտության մեջ կա կանոն` եթե դու ինքդ չես սահմանում, թե ինչը պետք է քեզ համար դառնա հաջողություն, ուրիշները հաջողություն կդարձնեն ցանկացած արդյունք. 6 կետ, թե ինչ պետք է իրականում մեզ տա Հայաստան–ԵՄ գագաթնաժողովը: Արման Թաթոյան
🇦🇲Պարույր Հայրիկյան. «ԿԸՀ, դու անաչառ չես» ԿԸՀ շենքի դիմաց Պարույր Հայրիկյանը հայտարարել է, որ հանձնաժողովը «փոխել է իր կեցվածքը Նիկոլ Փաշինյանի դեպքում» և չի ապահովում հավասար մոտեցում բոլոր ուժերի նկատմամբ։ Նա նշել է, որ պատրաստվում են կրկին հավաքվել՝ պահանջելով, որ խախտումների դեպքում Փաշինյանի մասնակցությունը ընտրություններին չեղարկվի։ aravot.am | @aravot
🇦🇲🇪🇺EPC գագաթնաժողովի շրջանակում Երևան են ժամանել եվրոպական առաջնորդներ Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել՝ Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը, Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն, Միացյալ Թագավորության վարչապետ Քիր Սթարմերը, Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն, Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին, Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասը, Մոնակոյի իշխան Ալբեր Երկրորդը, Ֆինլանդիայի վարչապետ Պետտերի Օրպոն և Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը։ @aravot
🇦🇲Գեղամ Ստեփանյան. «Արցախցիները ցույց են անելու EPC գագաթնաժողովի օրերին» Մայիսի 4-ին՝ ժամը 08։45-ին, Երևանում՝ Թումանյանի այգու մուտքի մոտ, արցախցիները բողոքի ակցիա կանցկացնեն՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին զուգահեռ։ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը նշել է, որ ակցիան լինելու է լայն մասնակցությամբ, ներգրավված կլինեն նաև գերիների և անհետ կորածների հարազատներ։ aravot.am | @aravot
🇦🇲Արամ Աբրահամյան. «Սա երեսպաշտություն է» Մայիսի 2–3-ին Երևանում անցկացվող «Հայաստանի ձայները» կոնֆերանսում Արամ Աբրահամյանը հայտարարել է, որ ԵՄ ներկայացուցիչների կողմից Հայաստանի ժողովրդավարության գնահատականները «փարիսեցիություն» են։ Նա նշել է, որ «ժողովրդավարությունը ազատ մրցակցություն է», և քննադատել է իշխանությանը՝ ընդգծելով, որ ընտրություններից առաջ օրենսդրական փոփոխություններն ու ընդդիմության նկատմամբ գործողությունները հակասում են այդ սկզբունքին։ aravot.am | @aravot
🇦🇲Կարեն Վրթանեսյան. «Գերեզմանի լռությունը խաղաղություն չէ» Մայիսի 2–3-ին Երևանում անցկացվող «Հայաստանի ձայները» կոնֆերանսում Կարեն Վրթանեսյանը հայտարարել է, որ «երբ մարդու ճակատին ատրճանակ ես դնում ու ասում ես՝ սուս մնա, դա խաղաղություն չէ»։ Նա նշել է, որ խաղաղության գործընթացը պետք է գնահատել ուղիղ՝ «սա խաղաղություն չէ, վերջակետ», և այդ մասին պետք է շարունակաբար բարձրաձայնել։ aravot.am | @aravot
🇦🇲Գեղամ Ստեփանյան. «Խաղաղությունը դարձել է էթնիկ զտման ամրագրում» Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը հայտարարել է, որ այսպես կոչված խաղաղության գործընթացը «դավաճանություն է մարդու իրավունքների և համամարդկային արժեքների նկատմամբ»։ Նա նշել է, որ արցախցիներին պարտադրվում է լռել, մինչդեռ իրականությունը՝ ըստ նրա, ունի «ոչնչացվող մշակութային ժառանգության և հայրենազրկման տեսք»։ aravot.am | @aravotռ
🇦🇲Կարեն Քյուփելյան. «Քաղաքական դաշտ չի ձևավորվում» ԿԸՀ շենքի դիմաց մշակութային ակցիա իրականացրած Կարեն Քյուփելյանը հայտարարել է, որ «մարդիկ չգիտեն՝ ում են ընտրելու», իսկ նույն ուժերը շարունակում են մնալ քաղաքական դաշտում։ Ակցիայի ընթացքում նա ԿԸՀ աստիճաններին խորհրդանշական «կղանք» է շարել, իր խոսքով՝ բնութագրելով երկրի քաղաքական վիճակը։ aravot.am | @aravot
🇦🇲Ջոն Այբներ. «Սա հիշեցնում է բոլշևիկների մարտավարությունը» Իրավապաշտպան Ջոն Այբները հայտարարել է, որ Հայ Առաքելական եկեղեցու դեմ գործողությունները «նման են 1920-ականների բոլշևիկյան մարտավարությանը», նպատակ ունենալով սասանել եկեղեցու դիրքերը։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն էլ նշել է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցում «պատանդային քաղաքականությունը դարձել է ճնշման լծակ», և նրանց պահումը օգտագործվում է քաղաքական նպատակներով։