Category: Aravot

  • Երևան են ժամանել EPC գագաթնաժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներԵվրոպական քա…

    🇦🇲🇪🇺 Երևան են ժամանել EPC գագաթնաժողովի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ
    Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Բրիգիտտե Հաասը, Ֆերիդուն Սինիրլիօղլուն և Ալեն Բերսեն։
    «Զվարթնոց» օդանավակայանում Բրիգիտտե Հաասին դիմավորել է Մհեր Գրիգորյանը, իսկ Ֆերիդուն Սինիրլիօղլուին և Ալեն Բերսեին՝ Ռոբերտ Աբիսողոմոնյանը։
    aravot.am | @aravot
  • Դու տեսնում ես այն, ինչ Facebook-ը որոշում էՀայաստանում Facebook-ը դարձել է հիմ…

    📱 Դու տեսնում ես այն, ինչ Facebook-ը որոշում է
    Հայաստանում Facebook-ը դարձել է հիմնական տեղեկատվական հարթակ, օգտատերերի մոտ 50%-ը այն օգտագործում է ամեն օր։
    Հետազոտությունը ցույց է տալիս, որ օգտատերերի 76,3%-ը գիտակցում է, որ իր լրահոսը ձևավորվում է ալգորիթմներով, բայց միաժամանակ 68,4%-ը կամ չի նկատում, կամ չի կարող գնահատել տեղեկատվության սահմանափակումը։
    Սա նշանակում է, որ օգտատերը հաճախ ապրում է «ֆիլտրող փուչիկում», որտեղ տեսնում է միայն իր հետաքրքրություններին համապատասխան նյութեր։
    aravot.am | @aravot
  • ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն խստացնում են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությունըՀա…

    🚨 ԿԸՀ-ն և ԿԿՀ-ն խստացնում են կուսակցությունների ֆինանսավորման վերահսկողությունը
    Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողով-ը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով-ը հայտարարել են, որ ընտրությունների ընթացքում կուժեղացնեն ֆինանսական վերահսկողությունը։
    Նշվում է, որ մշտադիտարկվելու են նվիրատվությունները և նախընտրական հիմնադրամների միջոցները, իսկ խախտումները կհանգեցնեն իրավական պատասխանատվության։
    Օրենքը թույլ է տալիս նվիրատվություն միայն ՀՀ քաղաքացիներից, միաժամանակ արգելելով օտարերկրյա և անանուն աղբյուրները։
    aravot.am | @aravot
  • Զելենսկին գալիս է Հայաստան և գալիս է ԵՄ առաջնորդների շրջանակում իր երկրի շահը ա…

    📌 Զելենսկին գալիս է Հայաստան և գալիս է ԵՄ առաջնորդների շրջանակում իր երկրի շահը առաջ մղելու, ինչը բնական է և անգամ օրինաչափ։ Հայաստանը, իմ կարծիքով, ԵՄ երկրներ շարքում պետք է ընդգծված ուշադրության արժանացնի Ուկրաինային՝ հրավիրելով ուկրաինական համայնքի ներկայացուցիչների, որպեսզի ցույց տա եվրոպացիներին և, ինչու չէ, նաև ռուսներին, որ ՀՀ-ն ռուս-ուկրաինական պատերազմում ապաստան է դարձել ոչ միայն ռուսների, այլ նաև ուկրաինացիների համար։
    Արամ Սարգսյան
  • ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ հարցարույցի հիմնակ…

    ԱԺ պատգամավոր, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ ՀԱՅԿ ՄԱՄԻՋԱՆՅԱՆԻ հետ հարցարույցի հիմնական թեզերը.
    ԵՄ-ն հայտարարում է «արժեքահեն» քաղաքականության մասին, բայց առաջնորդվում է բացառապես շահերով:
    Միակ բանը, որը Փաշինյանը վաճառում է Եվրոպային, դա հակառուսականությունն է:
    Եվրոխորհրդարանի պատգամավորները պատերա՞զմ են սադրում, «դաշնակցակա՞ն» են, երբ խոսում է արցախցիների իրավունքների եւ էթնիկ զտումների մասին:
    Ո՞վ է Փաշինյանը, որ որոշի, թե Հայ առաքելական եկեղեցում ով ինչ պաշտոն պետք է զբաղեցնի:
    Շատ դժվար է մարդուն մի բան բացատրել, երբ նա վարձատրվում է չհասկանալու համար:
    Մանրամասները՝ տեսագրության մեջ:

    Ի հեճուկս եվրոպական պաշտոնյաների երեսպաշտության, նրանց պետք է ասել ճշմարտությունը.Հայկ Մամիջանյան

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Ողբերգական վթար Շիրակի մարզում․ 21-ամյա վարորդը մահացել է Մայիսի 2-ին, Արթիկ–Ալ…

    🚗 Ողբերգական վթար Շիրակի մարզում․ 21-ամյա վարորդը մահացել է
    📍 Մայիսի 2-ին, Արթիկ–Ալագյազ ճանապարհի Նահապետավանի խաչմերուկում «ԳԱԶ 2410»-ը դուրս է եկել ճանապարհից, բախվել քարե պարսպին և կիսակողաշրջվել։
    Վարորդը՝ 21-ամյա երիտասարդ, մահացել է տեղում․ շտապօգնությունը արձանագրել է մահը։
    Վթարի հանգամանքները դեռևս պարզվում են։
    aravot.am
  • Բալային շեմը 13-ից կբարձրացնենք մինչև 18, որոշ խախտումների դեպքում բալ չի հանվի․…

    Բալային շեմը 13-ից կբարձրացնենք մինչև 18, որոշ խախտումների դեպքում բալ չի հանվի․

    Արման Թաթոյանը՝ «Միասնության թևերի» առաջարկի մասին

  • «Ադրբեջանը խաղաղություն է հաստատում ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»«Թրենդ» …

    🚨 «Ադրբեջանը խաղաղություն է հաստատում ոչ թե Փաշինյանի, այլ Հայաստանի հետ»
    «Թրենդ» գործակալության տնօրեն Էմին Ալիևը հայտարարել է, որ Բաքվի քաղաքականությունը կախված չէ կոնկրետ անձից, այլ՝ Հայաստանի պետական դիրքորոշումից։
    Նրա խոսքով՝ Ադրբեջանում հաշվարկում են բոլոր սցենարները՝ ներառյալ իշխանության փոփոխությունը Հայաստանում, և կարևոր է ոչ թե ով կլինի վարչապետ, այլ՝ ինչ քաղաքականություն կվարի։
    Ալիևը նշել է, որ եթե նոր իշխանությունը շարունակի ներկայիս կուրսը, հարաբերությունների կարգավորումը կշարունակվի, իսկ հակառակ դեպքում՝ հնարավոր է «սառեցում»։
    aravot.am | @aravot
  • «Մենք մենակ կուզեինք, որ արդար իշխանություն լինի». Գավառում արցախցի կանայք՝ Արմ…

    🚨 «Մենք մենակ կուզեինք, որ արդար իշխանություն լինի». Գավառում արցախցի կանայք՝ Արման Թաթոյանին
    Արման Թաթոյանը Գավառում հանդիպման ժամանակ զրուցել է Արցախից բռնագաղթած կանանց հետ, որոնք բարձրացրել են արդար իշխանության, կորուստների վերականգնման և սոցիալական դժվարությունների հարցը։
    Կանայք նշել են, որ իրենց պահանջը միայն արդարություն է և իրենց ընտանիքների կրած կորուստների փոխհատուցման վերականգնում, իսկ Թաթոյանը ընդգծել է արդար պայմաններում իշխանության ձևավորման անհրաժեշտությունը։
    aravot.am | @aravot
  • «Ադրբեջանի հարաբերությունները լարված չեն Եվրոպայի, այլ Եվրոպական խորհրդարանի հե…

    🚨 «Ադրբեջանի հարաբերությունները լարված չեն Եվրոպայի, այլ Եվրոպական խորհրդարանի հետ»
    «Թրենդ» գործակալության տնօրեն Էմին Ալիևը հայտարարել է, որ Բաքուն չի համարում, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները ընդհանուր առմամբ վատացել են։
    Նրա խոսքով՝ Ադրբեջանը շարունակում է կենտրոնանալ Եվրոպական հանձնաժողովի հետ համագործակցության վրա, մինչդեռ Եվրոպական խորհրդարանը դիտարկվում է որպես ոչ կառուցողական կառույց։
    Ավելի վաղ Ադրբեջանի խորհրդարանը որոշել էր խզել հարաբերությունները Եվրոպական խորհրդարանի հետ՝ վերջինիս ընդունած Հայաստանին աջակցող բանաձևից հետո։
    aravot.am | @aravot