Category: Aravot

  • #Բիզնես Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում ներկայացնում է էլեկտրամոբիլներ…

    💼 #Բիզնես
    🚗 Ակբա Լիզինգը TOON EXPO 2026-ի շրջանակում ներկայացնում է էլեկտրամոբիլների ձեռքբերման հատուկ առաջարկ՝ ROEL Automotive Group-ի հետ համագործակցությամբ։
    Մինչև մարտի 29-ը հնարավոր է ձեռք բերել Li AUTO, Tank և Poer էլեկտրամոբիլներ՝ սկսած 5% կանխավճարից և մինչև 14.3% տոկոսադրույքով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Գերիների հարցը դուրս է մղվում օրակարգից․ ահազանգ՝ Բաքվում պահվող հայերի վերաբեր…

    ⚖️ Գերիների հարցը դուրս է մղվում օրակարգից․ ահազանգ՝ Բաքվում պահվող հայերի վերաբերյալ
    📌 Փորձագետ Աննա Մելիքյանը նշում է, որ Ադրբեջանում ՄԻՊ-ի ինստիտուտը արդյունավետ չէ, և անգամ ձևական կապ հաստատելն է դժվար՝ ինչի օրինակն է Ռուբեն Վարդանյանի ընդհատված կոչը օմբուդսմենին։
    🚫 Միջազգային արձագանքը նվազել է, իսկ Կարմիր խաչի դուրս գալուց հետո գերիները գրեթե զրկվել են արտաքին աշխարհի հետ կապից։
    ⚠️ Դատավարությունները գնահատվում են որպես ձևական, իսկ որոշ դեպքերում անգամ դատավճիռները չեն տրամադրվում, ինչը խախտում է տարրական իրավունքները։
    🌍 Փորձագետի խոսքով՝ առանց ՀՀ կառավարության ակտիվ և հետևողական աշխատանքի, միջազգային կառույցներն ինքնուրույն չեն բարձրացնի այս հարցը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Սեդրակ Երկանյան․ «Տաղարան»-ը 45 տարի պահում ու փոխանցում է հայկական հնագույն եր…

    🎶 Սեդրակ Երկանյան․ «Տաղարան»-ը 45 տարի պահում ու փոխանցում է հայկական հնագույն երաժշտությունը»

    🗣 Սեդրակ Երկանյանի ղեկավարած «Տաղարան»-ը նշում է 45-ամյակը՝ ներկայացնելով 5-15-րդ դարերի հայկական հոգեւոր ու աշխարհիկ երաժշտություն։
    🎼 Անսամբլը շուրջ կես դար պահպանում ու հանրայնացնում է ազգային մշակութային ժառանգությունը՝ ակադեմիական բարձր մակարդակով։
    📜 «Տաղարան»-ի առաքելությունն է՝ վեր հանել ու տարածել հնագույն հայկական երաժշտությունը՝ սերունդներին փոխանցելով այն։
    🌍 Անսամբլը տարիների ընթացքում ներկայացել է աշխարհի տարբեր երկրներում՝ հնչեցնելով հայկական մշակույթը միջազգային բեմերում։
    Ավելին՝ Առավոտում
  • Շարունակվո՞ւմ է արդյոք ղարաբաղյան շարժումը Արդյո՞ք շարժումը դեռ ընթացքի մեջ է, …

    📌 Շարունակվո՞ւմ է արդյոք ղարաբաղյան շարժումը
    Արդյո՞ք շարժումը դեռ ընթացքի մեջ է, թե փոխվել է դրա բովանդակությունը։
    🌍 Ադրբեջանը բացահայտ ներկայացնում է իր օրակարգը, իսկ մե՞նք ինչ ենք ձևակերպում։
    🚫 Ի՞նչ է նշանակում արգելել «Արցախ» կամ «ցեղասպանություն» բառերը։
    ⚠️ Արդյո՞ք «Արևմտյան Ադրբեջան» ձևակերպումը սադրանք չէ։
    «Ջրբաժանի» հյուրն է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը:
    Այսօր՝ 22:22

  • «Մյուսը»՝ նոր բեսթսելլե՞ր. Ռուբեն Եսայանը ներկայացրեց իր 4-րդ գիրքը Կայացավ Ռու…

    📖 «Մյուսը»՝ նոր բեսթսելլե՞ր. Ռուբեն Եսայանը ներկայացրեց իր 4-րդ գիրքը
    📚 Կայացավ Ռուբեն Եսայանի չորրորդ՝ «Մյուսը» գրքի շնորհանդեսը, որը կրկին միստիկ-թրիլլեր ժանրում է և մեծ հետաքրքրություն առաջացրեց ընթերցողների շրջանում։
    🌟 Միջոցառումը տեղի ունեցավ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում, քանի որ գրքի հերոսներից մեկը կրում է աշխարհահռչակ շանսոնյեի անունը։
    💬 «Ուրախ եմ, որ հավաքվել ենք հենց գրքի համար», – նշեց հեղինակը՝ ընդգծելով ընթերցողների կարևորությունը։
    🎬 Եսայանը նաև հայտնեց, որ իր առաջին գրքի հիման վրա նկարահանված ֆիլմի պրեմիերան կկայանա մայիսի 7-ին «Մոսկվա» կինոթատրոնում։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, ապա այդ ինչի՞ց են զոհվել…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Եթե արցախցիները չեն կռվել ու փախել են, ապա այդ ինչի՞ց են զոհվել ադրբեջանական 198 գրոհայինները, էլ չենք խոսում 511 վիրավորների մասին. «Փաստ»
    🔺Այն, որ Նիկոլի և Ալիևի հայտարարությունները բացարձակապես նույնական են՝ բոլորն են նկատել. «ՉԻ»
    🔺Ալեն Սիմոնյանը կարող է քաղաքացիական դատարան դիմել` հայհոյանքի համար, սակայն քաղաքացին էլ կարող է «Արան պապադ ա» արտահայտության համար դատարան դիմել, չկա որեւէ տարբերություն. «Հրապարակ»
    🔺Ախր, ի՞նչ ասել է՝ «ստալինյան հայրենասիրություն», մի՞թե ստալինյան ժամանակաշրջանում հանդուրժվում էին հայրենասիրության դրսևորումները. «Փաստ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ՝ այստեղ
  • «Նամակներ դրախտից». արցախցի գրողի ու ֆրանսիացի լրագրողի նամակագրությունը դարձավ…

    📚 «Նամակներ դրախտից». արցախցի գրողի ու ֆրանսիացի լրագրողի նամակագրությունը դարձավ գիրք
    ✉️ 44-օրյա պատերազմից ու տեղահանությունից հետո ստեղծվել է երկլեզու հուշագրություն՝ «Նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա», որը միավորում է արցախցի գրող Հերմինե Ավագյանին և ֆրանսիացի լրագրող Ուլիս Մանեսին։
    🌍 Գիրքը ներկայացվում է որպես գրական կամուրջ երկու աշխարհների միջև՝ Արցախից դեպի Ֆրանսիա՝ նամակների միջոցով պատմելով հիշողության, կորստի ու ինքնության մասին։
    💬 «Ինձ համար ամենակարևորն Արցախի մասին խոսելն էր․ դա թերապիա էր», – նշում է Հերմինե Ավագյանը՝ ընդգծելով, որ փորձել է ներկայացնել ոչ միայն ցավը, այլ նաև մանկության լուսավոր կողմերը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • 3 անչափահաս կասկածվում են Կանազի մշակույթի տան հրդեհի առնչությամբ. ՆԳՆԱվելին…

    💥3 անչափահաս կասկածվում են Կանազի մշակույթի տան հրդեհի առնչությամբ. ՆԳՆ
    Ավելին
  • #խմբագրական Ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչա…

    #խմբագրական
    Ընդդիմադիր դաշտում առկա տարաձայնությունները, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյան-ի շուրջ, օբյեկտիվորեն նպաստում են գործող իշխանությանը, քանի որ հանրային ուշադրությունը շեղվում է հիմնական քաղաքական խնդրից։ Նրա ներկայությունը քաղաքական դաշտում շարունակում է մնալ գործոն, որի վրա իշխանությունը կառուցում է իր հռետորաբանության զգալի մասը։
    📌 Այդ պայմաններում մյուս ընդդիմադիրների միջև փոխադարձ քննադատությունը դառնում է երկրորդական և նույնիսկ վնասակար, երբ առաջնային մարտահրավերը մնում է երկրի քաղաքական ուղղության հարցը։ Ներքին վեճերով զբաղվելը նմանվում է ճգնաժամային իրավիճակում երկրորդական հարցեր քննարկելուն՝ անտեսելով գլխավոր վտանգը։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրկանը՝ Առավոտում
  • «ԱԺ նախագահը պարտավոր է սադրանքի չենթարկվել։ Իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ մե…

    «ԱԺ նախագահը պարտավոր է սադրանքի չենթարկվել։ Իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ մեզ սադրանքի ենթարկեցին՝ Արցախը հանձնեցինք, վաղը կարող են մեր երեք միլիոն բնակչությանը ցեղասպանել՝ ասեն մեզ սադրանքի ենթարկեցին, կարող են նոր աղետ բերել մեր գլխին, ասել՝ մեզ սադրանքի ենթարկեցին». Ռուզան Ստեփանյան
    via https://ift.tt/LmowtsQ https://www.aravot.amhttps://www.aravot.am/wp-content/uploads/2025/09/Ruzan-Stepanyan.jpg

    «Ես երեկ մտածում էի՝ առավոտյան, որ պետք է առաջին նորությունը լսեմ, Ալեն Սիմոնյանի հրաժարականի դիմումն է լինելու։ Բայց, ցավոք, դա…

    «ԱԺ նախագահը պարտավոր է սադրանքի չենթարկվել։ Իրենք շատ հանգիստ կարող են ասել՝ մեզ սադրանքի ենթարկեցին՝ Արցախը հանձնեցինք, վաղը կարող են մեր երեք միլիոն բնակչությանը ցեղասպանել՝ ասեն մեզ սադրանքի ենթարկեցին, կարող են նոր աղետ բերել մեր գլխին, ասել՝ մեզ սադրանքի…