Category: Aravot

  • Պետական համակարգի աշխատողները պետք է ստանան պարգևավճարներ, պետական համակարգում ա…

    ⚠️Պետական համակարգի աշխատողները պետք է ստանան պարգևավճարներ, պետական համակարգում աշխատողները պետք է ունենան և´ բարձր աշխատավարձ, և´ պարգևավճարներ, սոցիալական լուրջ երաշխիքներ. Գագիկ Ծառուկյան
    📌 Նրա խոսքով՝ ներկա համակարգում առկա է անհավասարություն, երբ տարբեր պաշտոնյաների պարգևավճարները զգալիորեն տարբերվում են նույն համակարգի մյուս աշխատակիցների եկամուտներից։
    ⚖️ Ծառուկյանը նաև ընդգծել է, որ պարգևավճարների բաշխումը պետք է կարգավորվի օրենքով և չկախվի անհատական որոշումներից՝ ապահովելով արդարություն պետական ծառայության մեջ։
    🔗 Կարդա՝ Առավոտ
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Սամվել Կարապետյան. «Ես այդ ժամանակ Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի։ Իրոք, ծան…

    ⚠️Սամվել Կարապետյան. «Ես այդ ժամանակ Փաշինյանի շատ սիրած Կալուգայում էի։ Իրոք, ծանր ժամանակներ էին»
    📌Սամվել Կարապետյանը խոսել է իր հաջողության և անցած ճանապարհի մասին
    📌 Նա հիշել է իր երիտասարդ տարիները՝ ընդգծելով, որ 1990-ականներին ծանր պայմաններում է աշխատել և փորձ ձեռք բերել, որը հետագայում կարևոր է եղել իր գործունեության համար։
    🔗 Կարդա՝ Առավոտ
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն «Միասն…

    ⚠️Ի՞նչ է խոստանում «Միասնության թևերը» աշխատող մարդուն
    🏛 «Միասնության թևերը» քաղաքական ուժը ներկայացրել է իր նախընտրական ծրագրի սոցիալ-տնտեսական հատվածը:
    📌 Ծրագրով առաջարկվում է բարձրացնել նվազագույն աշխատավարձն ու կենսաթոշակները, ինչպես նաև աշխատանքի կորստի դեպքում տրամադրել մինչև 6 ամիս եկամտի ժամանակավոր հատուցում։
    ⚖️ Ներառված են նաև հարկային բարեփոխումներ, գյուղատնտեսության աջակցություն, կրթության և առողջապահության ոլորտների աշխատողների համար նոր վարձատրության ու վերապատրաստման համակարգեր։
    🔗 Կարդա՝ Առավոտ
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • #Վերլուծություն Ինչպե՞ս ենք…

    #Վերլուծություն
    🔴 Ինչպե՞ս ենք բացատրելու եվրոպացի գործընկերներին, որ մեր երկրում իշխանությունը փորձում է միջամտել եկեղեցական կանոնակարգերին՝ միաժամանակ խոսելով մարդու իրավունքներից
    🌍 Եվրոպական միության պատվիրակության սպասվող այցի ֆոնին պաշտոնական հռետորաբանությունը կենտրոնացած է «ժողովրդավարության» և «արևմտյան արժեքների» շուրջ։ Սակայն այդ ձևակերպումների կողքին բարձրացվում է հարց՝ արդյոք ներքին գործընթացները համահունչ են այդ հայտարարություններին, հատկապես եկեղեցի–պետություն հարաբերությունների համատեքստում։
    Ազգային ինքնության կարևոր բաղադրիչներից մեկը՝ եկեղեցին, ներկայացվում է որպես ճնշման ենթակա կառույց։ Նման մոտեցումը կարող է վտանգել ոչ միայն հոգևոր դաշտը, այլև հասարակության ներքին համախմբվածությունը։
    Գենադի Մնացականյանի վերլուծականը՝ Առավոտում
  • Սա Zeyro նախաձեռնությունն էր… ZEYRO-ն հայտարարել է, որ համացանցում տարածված …

    ⚠️ Սա Zeyro նախաձեռնությունն էր…
    🦓 ZEYRO-ն հայտարարել է, որ համացանցում տարածված «զեբրի» պատմությունն իրենց նախաձեռնությունն էր՝ նպատակ ունենալով ուշադրություն հրավիրել բրենդի խորհրդանիշի վրա։
    📌 Ընկերությունից նշել են, որ նկարահանումներն իրականացվել են վերահսկվող պայմաններում, կենդանու տիրոջ համաձայնությամբ և անվտանգ ներկերի կիրառմամբ, ընդգծելով՝ ոչ մի կենդանի չի տուժել։
    ⚖️ ZEYRO-ն նաև առաջարկել է աջակցել Երևանի կենդանաբանական այգու զեբրերի խնամքին՝ փորձելով հանրային ուշադրությունը վերածել գործնական հոգատարության։
    🔗 Կարդա՝ Առավոտ
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ադրբեջանը սրում է հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ՀՀ-ի վերաբերյալ բանաձևի պատճառով…

    ⚠️ Ադրբեջանը սրում է հարաբերությունները ԵՄ-ի հետ՝ ՀՀ-ի վերաբերյալ բանաձևի պատճառով
    🇪🇺 Ադրբեջանում ԵՄ դեսպան Մարիանա Կույունչիչը կանչվել է ԱԳՆ և ստացել բողոքի նոտա՝ Հայաստանի վերաբերյալ ընդունված բանաձևի պատճառով։
    📌 Բաքուն հայտարարել է, որ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի մասին պնդումները «անհիմն» են և գնահատվում են որպես միջամտություն երկրի ներքին գործերին։
    Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ նշելով, որ հարաբերությունները կասեցվում են բոլոր ուղղություններով։
  • Մարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար Էդմոն Մարուքյա…

    ⚠️ Մարուքյանը մեղադրում է Փաշինյանին՝ Ադրբեջանին արդարացնելու համար
    🇦🇲 Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարություններով փաստացի արդարացնում է Ադրբեջանի գործողությունները, այդ թվում՝ Արցախում հայկական եկեղեցիների ոչնչացումը։
    📌 Մարուքյանի խոսքով՝ վարչապետը սխալ է ներկայացնում Ալմա-Աթայի հռչակագրի դրույթները՝ պնդելով, թե Ադրբեջանը ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ կոնկրետ սահմաններով։
    ⚖️ Նա նաև զգուշացրել է, որ սահմանազատման գործընթացի շրջանակում հնարավոր են նոր տարածքային զիջումներ՝ Արծվաշենի վերադարձի պատրվակով՝ նշելով, որ Ադրբեջանը նախկինում չի կատարել նման պայմանավորվածությունները։
    🔗 Կարդա՝ Առավոտ
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։ Այս մա…

    Ադրբեջանի խորհրդարանը կասեցնում է Եվրախորհրդարանի հետ հարաբերությունները։
    Այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի խորհրդարանը՝ նշելով, որ հարաբերությունները կասեցվում են բոլոր ուղղություններով։
  • «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և…

    📌 «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը արդարացնում է նույն Արցախում մշակութային և հոգևոր ցեղասպանությունը։
    «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողը հիմա էլ պնդում է, որ Արցախում հազարամյակներով ապրած հայը իր տուն վերադառնալու իրավունք չունի։
    «Արցախը Հայաստան է և վե՛րջ» գոռացողները հիմա էլ նույն Արցախը հռչակել են Հայաստանի անվտանգության սպառնալիք և մինչև վերջին ուժը պայքարում են այն ամենի դեմ, ինչը կապված է հայկականության հետ։
    Տիգրան Աբրահամյան
  • Մամուլը գրում է Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Ի…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանի էլեկտրական ցանցերի հաճախականությունը սինխրոնացված է Իրանի հետ. ռիսկեր Հորմուզի նեղուցով պայմանավորված. «Ժողովուրդ»
    🔺 Նիկոլ Փաշինյանի օրոք տրված մաքսային արտոնությունների քանակն ու ծավալներն ավելի մեծ են, քան Սերժ Սարգսյանի ժամանակ. «Հրապարակ»
    🔺 Երեւանի այս պահուածքը պէտք չէ արգելակէ, որ համընդհանուր մօտեցում չձեւաւորուի այս խիստ վտանգաւոր մարտահրաւէրին դիմաց. «Ազդակ»
    🔺 Տեր Հեթում քահանա Թարվերդյան. «Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող արդարացվել ինքնիշխանության գաղափարով». «Հրապարակ»
    🔺 Արցախցի գործարարը, որին հյուրընկալվեց Փաշինյանը, առնչվում է փողերի լվացման գործին. «Ժողովուրդ»
    🔺 Մեր իշխանություններն այն աստիճանի են ծնկաչոք իջել թշնամու առաջ, որ անգամ վախենում են մշակութային արժեքները պաշտպանել. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ