☢️«Ռոսատոմը» դեռ սպասում է Երևանի որոշմանը Մեծամորի ԱԷԿ-ի հարցով «Ռոսատոմի» ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտարարել է, որ հայկական կողմը դեռ վերջնական պատասխան չի տվել Մեծամորի ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի հետագա շահագործման վերաբերյալ առաջարկներին։ Նա ընդգծել է, որ չի ցանկանա, որպեսզի ատոմակայանի ապագայի հարցը քաղաքական քննարկումների թեմա դառնա, և ակնկալում է Երևանի պաշտոնական դիրքորոշումը։ aravot.am | @aravot :
🎭Հայրենի հողի կանչը՝ «Բեկոր»-ի բեմից Երևանի Հակոբ Պարոնյանի անվան պետական կոմեդիայի թատրոնում կայացել է «Բեկոր» ազգային կրթամշակութային կենտրոնի «Այս հողի վրա» համերգ-ներկայացումը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին և նրա գաղափարական ժառանգությանը։ Ներկայացումը պանդխտության, հայրենիքից հեռանալու ցավի և վերադարձի գաղափարի շուրջ էր, որտեղ ընդգծվում էր հայի կապը հողի, հիշողության և ազգային ինքնության հետ՝ Եռաբլուրի ու Արարատի խորհրդանշական առանցքներով։ aravot.am | @aravot
📰Սեդա Կվրյան-Հայրիյանի ընտանիքը հայությունն է Սփյուռքահայ մանկավարժ, հաղորդավար և հայապահպան Սեդա Կվրյան-Հայրիյանը տասնամյակներ շարունակ ԱՄՆ-ում կրթել է հայ երեխաների սերունդներ՝ պահպանելով հայոց լեզուն, մշակույթն ու ազգային արժեքները։ Նա հայտնի է ոչ միայն իր դասավանդմամբ, այլև «Կարկաչ» հեռուստահաղորդաշարով, գրական-մշակութային նախաձեռնություններով և հայապահպանության գործին նվիրված գործունեությամբ։ Հեղինակի գնահատմամբ՝ Սեդա Կվրյան-Հայրիյանի իրական ընտանիքը ողջ հայությունն է՝ իր բազմաթիվ սաներով ու նրանց փոխանցած հայկական ինքնությամբ։ aravot.am | @aravot
Մենք տարիներ շարունակ տեսել ենք, ինչ Փաշինյանի շեֆը հայտարարել է, մի քանի ամիս հետո իրագործել է: Մենք չենք կարող կորցնելով Արցախը, կորցնենք նաև Սյունիքը. Սամվել Կարապետյան
Մեր այն մարդկանց համար, որոնք ունեն հաշմանդամություն: Ինչպիսի՞ն պետք է լինի վերաբերմունքը, մտածողությունը: Հաջորդիվ կխոսեմ հաշմանդամություն սահմանելու կարգերի ու մի քանի այլ խնդիրների մասին. Արման Թաթոյան