Category: Aravot

  • Գնել Սանոսյանը՝ որդու զինծառայությունից տարկետման մասինՔՊ վարչության անդամ Գնել…

    Գնել Սանոսյանը՝ որդու զինծառայությունից տարկետման մասին
    ՔՊ վարչության անդամ Գնել Սանոսյանը հայտարարել է, որ իր որդին առողջական խնդիրների պատճառով օրինական հիմքով տարկետում է ստացել պարտադիր զինվորական ծառայությունից և հետագայում կրկին կանցնի բժշկական հետազոտություն։
    Սանոսյանի խոսքով՝ որդին զբաղվում է պրոֆեսիոնալ ֆուտբոլով, ունի սրտի և այլ առողջական խնդիրներ, իսկ նման դեպքերը պրոֆեսիոնալ մարզիկների շրջանում հազվադեպ չեն։ Նա նաև բացառել է, որ իր պաշտոնը որևէ ազդեցություն է ունեցել տարկետման որոշման վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչո՞ւ ԿԸՀ-ն ժամանակին չի արձագանքել այս խնդիրներին»․ ՍԴ դատավոր Սեդա ՍաֆարյանՍ…

    «Ինչո՞ւ ԿԸՀ-ն ժամանակին չի արձագանքել այս խնդիրներին»․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյան
    Սահմանադրական դատարանում դատավոր Սեդա Սաֆարյանը ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե ինչու ԿԸՀ-ն ընտրական գործընթացում ժամանակին չի անդրադարձել այժմ դատարանում քննարկվող խնդիրներին։
    Ի պատասխան՝ Վահագն Հովակիմյանը նշեց, որ ԿԸՀ-ն չի կարող գնահատական տալ ընթացիկ քրեական վարույթներին, քանի դեռ դրանցով ուժի մեջ մտած դատական ակտ չկա։
    aravot.am⁠ | @aravot
  • ՌԴ ԱԳՆ․ Գյումրիի ռազմաբազան տարածաշրջանի անվտանգության հիմնասյուներից էՌԴ ԱԳ նա…

    🇷🇺 ՌԴ ԱԳՆ․ Գյումրիի ռազմաբազան տարածաշրջանի անվտանգության հիմնասյուներից է
    ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Հայաստանից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ պաշտոնական ազդակներ չեն եղել, իսկ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև 2044 թվականը։
    Նրա խոսքով՝ Ռուսաստանը Գյումրիի ռազմաբազան համարում է Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը։
    aravot.am⁠ | @aravot
  • #մշակույթ «Քրջի Bazzar»-ը մեծ արձագանք է ստացել թատերական հանրույթումԵրևանի թատր…

    #մշակույթ
    🎭 «Քրջի Bazzar»-ը մեծ արձագանք է ստացել թատերական հանրույթում
    Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների «Քրջի Bazzar» ներկայացումը, որը ստեղծվել է վավերագրական թատրոնի ժանրում, սպասվածից մեծ արձագանք է ստացել ինչպես մասնագետների, այնպես էլ հանդիսատեսի շրջանում։
    Թատերագետ Սուսաննա Բրիկյանի գնահատմամբ՝ ներկայացումը հիմնված է իրական պատմությունների վրա և փաստագրական նյութը հաջողությամբ վերածում է ամբողջական բեմական պատմության։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ում վիճեցին՝ ընտրողները «զոմբինե՞ր» են, թե՞ վախի ազդեցության տակ են ընտրումՍ…

    ⚖️ ՍԴ-ում վիճեցին՝ ընտրողները «զոմբինե՞ր» են, թե՞ վախի ազդեցության տակ են ընտրում
    ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանը հայտարարեց, որ չի կարելի ընտրողներին ներկայացնել որպես մարդկանց, որոնք ցանկացած հայտարարությունից անմիջապես փոխում են իրենց ընտրությունը՝ հարցնելով՝ «մարդկանց լրիվ ավտոմատի տե՞ղ եք դրել»։
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը պատասխանեց, որ վերջին տարիների պատերազմներն ու անվտանգության սպառնալիքները կարող էին ազդել ընտրողների որոշումների վրա և ձևավորել վախի մթնոլորտ։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ դատավորը․ «Ինչո՞ւ եք ընտրողներին ավտոմատի տեղ դրել»Սահմանադրական դատարանում …

    ⚖️ ՍԴ դատավորը․ «Ինչո՞ւ եք ընտրողներին ավտոմատի տեղ դրել»
    Սահմանադրական դատարանում ընտրությունների արդյունքների գործի քննության ընթացքում դատավոր Արթուր Վաղարշյանը հայտարարեց, որ ընտրողներին ներկայացնել որպես մարդկանց, որոնք ցանկացած ազդեցությունից անմիջապես փոխում են իրենց ընտրությունը, ճիշտ չէ՝ հարց ուղղելով դիմումատու քաղաքական ուժերի ներկայացուցիչներին։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ռուսաստանի մասնակցությամբ «Թրամփի երթուղու» նախագիծը միայն կշահեր»․ Միխայիլ Գալ…

    «Ռուսաստանի մասնակցությամբ «Թրամփի երթուղու» նախագիծը միայն կշահեր»․ Միխայիլ Գալուզին
    RTVI-ին տված հարցազրույցում ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ «Թրամփի երթուղու» նախագծի իրականացումը միանշանակ հեռանկարներ չունի, իսկ Ռուսաստանի մասնակցությունը միայն օգուտ կտար նախագծին։
    Նրա խոսքով՝ անհրաժեշտ է հաշվի առնել նաև ԵԱՏՄ-ի նորմերը, Հայաստանի երկաթուղիների կառավարման գործող համակարգը և այն հանգամանքը, որ երթուղին անցնելու է ռուս սահմանապահների վերահսկողության գոտով։
    aravot.am⁠ | @aravot
  • #Բիզնես ԶՊՄԿ-ի պայթեցման տեղամասում գրանցվել է 75 տարվա անխափան աշխատանքի ռեկորդ…

    #Բիզնես
    ⛏️ ԶՊՄԿ-ի պայթեցման տեղամասում գրանցվել է 75 տարվա անխափան աշխատանքի ռեկորդ
    Մի քանի սերունդ շարունակ ամենավտանգավոր ստորաբաժանումը աշխատել է առանց որևէ միջադեպի՝ սահմանելով ընկերության պատմական ռեկորդ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Հերոսի բոլոր հատկանիշներն իր մեջ կային, փոքրուց տարբերվող էր». հուլիսի 7-ին կբ…

    🔵 «Հերոսի բոլոր հատկանիշներն իր մեջ կային, փոքրուց տարբերվող էր». հուլիսի 7-ին կբացվի հերոս Վաչագան Մանուկյանի կիսանդրին
    Հուլիսի 7-ին՝ Վաչագան Մանուկյանի ծննդյան օրը, Էջմիածնում կբացվի նրա բրոնզե կիսանդրին։ Քանդակագործ Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ հերոսը մանկուց աչքի էր ընկնում պատասխանատվությամբ, կազմակերպվածությամբ և միշտ կանգնում էր թույլի կողքին։
    Վաչագան Մանուկյանն անմահացել է 2020 թվականի նոյեմբերի 8-ին՝ Շուշիի մատույցներում մղված մարտերի ժամանակ։
    aravot.am | @aravot
  • «Եթե Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դա ի՞նչ նշանակո…

    🔵 «Եթե Իսրայելի կառավարությունը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, դա ի՞նչ նշանակություն ունի մեզ համար»․ Բագրատ Էստուկյան
    «Ակօս» պարբերականի հայալեզու էջի խմբագիր Բագրատ Էստուկյանի կարծիքով՝ Իսրայելի կառավարության որոշումը հայերի համար գործնական նշանակություն չունի՝ այն դիտարկելով որպես Թուրքիայի դեմ ուղղված քաղաքական քայլ։ Նրա խոսքով՝ Իսրայելը շարունակում է մնալ Ադրբեջանի դաշնակիցը, իսկ Հայոց ցեղասպանության թեման հաճախ օգտագործվում է տարբեր երկրների քաղաքական շահերի համար։
    aravot.am | @aravot