Category: Aravot

  • Մամուլը գրում էԴերենիկ Դումանյան. «Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, հենց մեր…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺Դերենիկ Դումանյան. «Մեր ժամանակ էլ կային ընդդիմադիրներ, հենց մեր դիմաց հայտնում էին այդ մասին, բայց դրա համար հո չէի՞նք ազատելու մարդուն». «Հրապարակ»
    🔺Նորմալ մարդիկ կմերժեին, կվռնդեին այն պաշտոնյային, ով կհամարձակվեր որեւէ մեկի վրա բղավել` «ինչո՞ւ չես զոհվել պատերազմում, ինչո՞ւ ես կենդանի մնացել». «Հրապարակ»
    🔺Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյան. «Հազար սնարյադ է պայթել աչքիս առաջ, ի՞նչ անեմ, որ չեմ զոհվել: Մի քանի անգամ վիրավորվել եմ, բայց չեմ մահացել». «Հրապարակ»
    🔺Անցնող 8 տարին ալ փտածութիւններով լեցուն անցեալ մը կարելի չէ՞ նկատել. «Հայրենիք»
    🔺«Ձեռքիցս քաշում էր, չէր թողնում, որ դուրս գամ խցից: Ընդամենը գոռում էր, որ իր վրա հարձակվել են դիմակավորված անձինք, ծեծել են, ուզել են սպանել». Զարուհի Փոստանջյանը՝ Կոշում Փաշինյանի մասին. «Հրապարակ»
    🔺 Յունաստանի նա­խա­գահը հիշեցրեց Բիւ­զան­դիո­նի կայսեր ­թա­գադ­րու­մը հայկական Ս. ­Գէորգ ե­կե­ղեց­ւոյ մէջ. «Եռագոյն»
    🔺Իշխանությունը, որը հանրային համերաշխության ապահովման պարտավորություն ունի, ինքն է գեներացնում և տարածում ատելություն, և սա անընդունելի է. Գեղամ Ստեփանյան. «Ապառաժ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «2018-ին Հայաստան պետության ավարտը մոտենում էր, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը…

    🚨 «2018-ին Հայաստան պետության ավարտը մոտենում էր, երբ ստանձնեցի վարչապետի պաշտոնը, մեզ հաջողվեց կանգնեցնել այդ ժամացույցը»․ Փաշինյան
    Շնողում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2018-ին Հայաստանը կանգնած էր պետականության կորստի վտանգի առաջ, սակայն իր կառավարությանը հաջողվել է «կանգնեցնել ու ջարդուփշուր անել այդ ժամացույցը»։
    Վարչապետը նաև նշել է, որ վերջին ութ տարիներին պատմամշակութային ժառանգության պահպանման վրա աննախադեպ միջոցներ են ծախսվել, իսկ միայն Լոռու մարզում իրականացվել է շուրջ 400 միլիոն դոլարի պետական ներդրում։
    aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանն արձագանքել է իր՝ այլ երկրի քաղաքացի լինելու մասին լուրերին …

    Նարեկ Կարապետյանն արձագանքել է իր՝ այլ երկրի քաղաքացի լինելու մասին լուրերին
    Կարապետյան Նարեկը չունենալ այլ քաղաքացիություն.
    Նարեկ լինել միայն Հայաստանի քաղաքացի: 😊
    Փաշինյանը շեղել ժողովրդին իր գժություններից :

    Վերջնականապես ինքնատիրապետումը կորցրած Փաշինյանը, ով փողոցում էն օրը կանանց էր քաշքշում, հասկացել է, որ իրական դեմքը ժողովրդի առաջ բացվել է:
    Նրա թիմը, որ մեզանից շուտ գիտեր նրա հոգեկան վիճակի մասին, որպեսզի շեղի իրավիճակը, սկսել է ֆեյք լուր տարածել, որ մենք էլ հերքենք, իրենք էլ երկու օր մարդկանց շեղեն:

  • #խմբագրական Քրիստոնեությունն ու քաղաքական խոսքի սահմաններըՔրիստոնեական արժեքների…

    #խմբագրական
    🕊️ Քրիստոնեությունն ու քաղաքական խոսքի սահմանները
    Քրիստոնեական արժեքներին հակասում է նույնիսկ ամենամեղավոր մարդու մահը ցանկանալը կամ նրան ուղղված «ինչո՞ւ չես զոհվել» տիպի հարցադրումը։ Քրիստոնեությունը հիմնված է ապաշխարության, ներման եւ մարդու փոխվելու հնարավորության վրա, ուստի ատելության եւ մահվան ցանկության դրսեւորումները չեն կարող համատեղելի լինել քրիստոնեական արժեհամակարգի հետ։
    Ժողովրդավարությունը չի կարող համատեղվել քաղաքական հակառակորդների նկատմամբ վիրավորանքների, սպառնալիքների կամ անձնական հարձակումների հետ։ Հանրային կյանքում անհրաժեշտ են ոչ միայն ժողովրդավարական ինստիտուտներ, այլեւ բարոյական ու քրիստոնեական արժեքների պահպանում։
    ✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • «2013-ից կո՞ւյր էինք, չէինք տեսնում՝ ինչ է կատարվում»․ Սարգիս Շահինյան «Փաստորե…

    🔹 «2013-ից կո՞ւյր էինք, չէինք տեսնում՝ ինչ է կատարվում»․ Սարգիս Շահինյան
    🔹 «Փաստորեն պատրաստվում էինք Արցախը հանձնելուն»․ կոշտ գնահատական՝ անցած տարիների քաղաքականության մասին
    🔹 Հնարավո՞ր է հայ-ադրբեջանական իրական հաշտեցում՝ առանց պատմական արդարության և վստահության վերականգնման
    🔹 «Երկու ատրճանակի տակ ստորագրված խաղաղությունը լավ տեղ չի տանելու»
  • 8 տարի առաջ Արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ Կապանցիներին…

    8 տարի առաջ Արցախցիներին էր ասում, որ սիրում է իրենց, 2 շաբաթ առաջ Կապանցիներին…

    https://cdn4.telesco.pe/file/1d0a245729.mp4?token=onSW61FiwltGR75EQoMv8wqprzARrlakeD5PC47xvHgBLlLdDVbKOPBvJYmDneKGmI3Suky_Xic3lWzbIOvGvJ-ZcokPpw1AuRx859qQUWFe3xcRfCsjKKS_O237Tl_Qrlv6pNH4MBRQ3U_5VaPFVT2NpvuWpa-ObJhHb5D-CjNpathbfWp8QNzz7VF2HvFu6ITjUZpqZTjDD7bxZMsSiDNEgqdEHEmvhNGg49y5BW_lUmsVcOxBSUgOKVhlmni2nfFGRannGZIu8U3R3gsXk7IRn2cNjEJ4WXnw36L6fulELc6BM2jmEu6a3lpb1JMtFVkEEakorQxnUe3donTzMQ

  • Քվեախցիկում դուք ամենակարողն եք․ թույլ չտա՛ք՝ ազդեն ձեր քվեարկության վրա. Արման …

    Քվեախցիկում դուք ամենակարողն եք․ թույլ չտա՛ք՝ ազդեն ձեր քվեարկության վրա. Արման Թաթոյանի առաջնորդած «Միասնության թեւերի» քարոզարշավի 12-րդ օրը Արմավիրի մարզում։

  • «Կըռնանք, չէ՞»․ «Հայաստան» դաշինքը Գյումրիում հանրահավաք անցկացրեց«Հայաստան» դա…

    🌧️ «Կըռնանք, չէ՞»․ «Հայաստան» դաշինքը Գյումրիում հանրահավաք անցկացրեց
    «Հայաստան» դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ քարոզարշավը Շիրակում ավարտեց Գյումրիի Թատերական հրապարակում։ Չնայած անձրևին ու ցրտին՝ հրապարակում մեծ թվով մարդիկ էին հավաքվել։
    Քրիստինե Վարդանյանն ասաց, որ հունիսի 7-ին ժողովուրդը «փրկիչ» չի ընտրում, այլ թիմ, որը պետք է Հայաստանը դուրս բերի այս վիճակից։ Աննա Գրիգորյանն էլ քննադատեց Նիկոլ Փաշինյանի վարքագիծը՝ հայտարարելով, որ «մեզ իրական բանակցող է պետք՝ պինդ նյարդերով»։
    Արթուր Խաչատրյանը խոսեց գյուղատնտեսության ու արդյունաբերության խնդիրների մասին՝ նշելով․ «Վարչապետ էլ չունենք, հերն անիծեմ»։
    aravot.am | @aravot
  • «Ես, բացի ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»․ Նարեկ Կարապ…

    📄 «Ես, բացի ՀՀ քաղաքացիությունից, ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»․ Նարեկ Կարապետյան
    ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Ֆեյսբուքում փաստաթուղթ է հրապարակել՝ հարցադրելով՝ «Նարեկ Կարապետյանը ՌԴ քաղաքացի՞ է»։
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը պատասխանել է, որ երբեք այլ երկրի քաղաքացիություն չի ունեցել։
    Նա հայտարարել է․ «Ես Ռուսաստանի քաղաքացի չեմ, բացի ՀՀ քաղաքացիությունից ուրիշ քաղաքացիություն չեմ ունեցել»։
    aravot.am | @aravot
  • «2025-ը մեր առաջին խաղաղ տարին է»․ Փաշինյանը հայտարարեց՝ արտագաղթը կանգնել էԼոռ…

    🕊️ «2025-ը մեր առաջին խաղաղ տարին է»․ Փաշինյանը հայտարարեց՝ արտագաղթը կանգնել է
    Լոռու մարզում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2025 թվականը Հայաստանի անկախությունից ի վեր առաջին խաղաղ օրացուցային տարին է, երբ սահմանին «ո՛չ զոհ, ո՛չ վիրավոր» է եղել։
    Վարչապետի խոսքով՝ 2025-ին նաև առաջին անգամ ներգաղթը գերազանցել է արտագաղթին․ «8860-ով ավելի շատ մարդ է վերադարձել Հայաստան»։
    Ելույթի ընթացքում քաղաքացիներից մեկը դժգոհություն է հայտնել, ինչին Փաշինյանը արձագանքել է՝ հրահանգելով հեռացնել նրան․ «Ով համաձայն չի, թող չգա»։
    aravot.am | @aravot