Category: Aravot

  • «Փաշինյանը փորձում է ընդդիմադիրներին հեռացնել ընտրապայքարից»․ Արմենուհի Կյուրեղ…

    🚨 «Փաշինյանը փորձում է ընդդիմադիրներին հեռացնել ընտրապայքարից»․ Արմենուհի Կյուրեղյան
    ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հայտարարել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և իշխանությունները նախընտրական շրջանում պետական կառույցներն օգտագործում են ընդդիմադիրների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։
    Նրա խոսքով՝ իշխանությունները չեն արձագանքում Ադրբեջանի պահանջներին, այդ թվում՝ Սահմանադրության փոփոխության և «Արևմտյան Ադրբեջանի» օրակարգին, մինչդեռ ընդդիմախոսների հասցեին հնչեցնում են պետական դավաճանության մեղադրանքներ։
    aravot.am | @aravot
  • «Իմ վարչապետ դառնալու դեպքում սեպտեմբերը խաղաղ կլինի»․ Սամվել Կարապետյան«Ուժեղ …

    🚨 «Իմ վարչապետ դառնալու դեպքում սեպտեմբերը խաղաղ կլինի»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ իրենց ծրագրով նախատեսվում է ստեղծել 300 հազար նոր աշխատատեղ, զարգացնել արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունը և ձևավորել նոր տնտեսություն։
    Արագածոտնի մարզում ընտրողների հետ հանդիպման ժամանակ նա նաև վստահեցրել է, որ իր վարչապետ դառնալու դեպքում Հայաստանում խաղաղություն կլինի, իսկ անվտանգությունը կապահովեն ուժեղ տնտեսությունը, վերազինված բանակն ու արդյունավետ դիվանագիտությունը։
    aravot.am | @aravot
  • «Տիգրանաշենի հարցում չկա հաստատված քարտեզ»․ Էդմոն Մարուքյան«Լուսավոր Հայաստան» …

    🚨 «Տիգրանաշենի հարցում չկա հաստատված քարտեզ»․ Էդմոն Մարուքյան
    «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի հաստատած սահմանազատման կանոնակարգին Հայաստանի և Ադրբեջանի սահմանի քարտեզ չի կցվել, ինչի պատճառով ապագա գործընթացների վերաբերյալ անորոշություններ են առաջանում։
    Մարուքյանի խոսքով՝ իշխանությունները մի կողմից հղում են անում ՍԴ որոշումներին, իսկ մյուս կողմից քննարկում են Սահմանադրության նախաբանի փոփոխությունը, ինչը, նրա գնահատմամբ, հակասում է հենց ՍԴ-ի նախկին դիրքորոշմանը։
    aravot.am | @aravot
  • A4-ի դասընթաց՝ կուսակցությունների նախընտրական պաստառների համար«Բոլորին դեմ եմ» …

    🎭 A4-ի դասընթաց՝ կուսակցությունների նախընտրական պաստառների համար
    «Բոլորին դեմ եմ» կուսակցության անդամ Արամ Քոչարյանը կազմակերպել է խորհրդանշական «A4-ի դասընթաց»՝ ցույց տալու համար, թե ինչպես պետք է նախընտրական պաստառները փակցվեն օրենքով նախատեսված A4 չափով։
    Նրա խոսքով՝ շատ քաղաքական ուժեր սահմանվածից մեծ պաստառներ են տեղադրում, մինչդեռ եթե բոլորը պահպանեին նույն կանոնները, բոլոր կուսակցությունների պաստառները կտեղավորվեին նախատեսված վահանակների վրա։
    aravot.am | @aravot
  • «Ինչո՞ւ հանձնեցիր Տիգրանաշենը»․ քաղաքացու անպատասխան հարցը ՓաշինյանինԱրարատի մա…

    «Ինչո՞ւ հանձնեցիր Տիգրանաշենը»․ քաղաքացու անպատասխան հարցը Փաշինյանին
    Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հրավիրել է մայիսի 28-ի զորահանդեսին՝ հայտարարելով, որ այնտեղ կներկայացվի Հայաստանի նոր բանակը և հայկական արտադրության ռազմական տեխնիկա։
    Ելույթից հետո, երբ վարչապետը շարժվում էր դեպի ավտոբուս, քաղաքացիներից մեկը հարցրել է․ «Ինչո՞ւ հանձնեցիր Տիգրանաշենը», սակայն Փաշինյանը չի արձագանքել և հարցը մնացել է անպատասխան։
    aravot.am | @aravot
  • Հայ-ֆրանսիական մշակութային կապերին նվիրված հոդվածը հրապարակվել է նաև Ֆրանսիայու…

    🎼 Հայ-ֆրանսիական մշակութային կապերին նվիրված հոդվածը հրապարակվել է նաև Ֆրանսիայում՝ ֆրանսերենով։
    «Նոր Յառաջ» և «Ալագեազ» պարբերականները ֆրանսերենով ներկայացրել են Աննա Ասատրյանի հարցազրույցը՝ նվիրված «Հայ-ֆրանսիական մշակութային կապերի պատմությունից» միջազգային գիտական կոնֆերանսին և մաեստրո Հովհաննես Չեքիջյանին։
    aravot.am | @aravot
  • «Եթե հունիսի 7-ին այս իշխանությունները մնան, Սյունիք չենք ունենալու»․ Արթուր Սա…

    ⚖️ «Եթե հունիսի 7-ին այս իշխանությունները մնան, Սյունիք չենք ունենալու»․ Արթուր Սարգսյան
    Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատարանում քննարկվել է Արթուր Սարգսյանի տնային կալանքի երկարաձգման հարցը։ Դատախազությունը պահանջել է խափանման միջոցը ևս 3 ամսով երկարացնել, իսկ պաշտպանական կողմը պնդել է, որ պատգամավորի թեկնածուի նկատմամբ սահմանափակումները խոչընդոտում են նախընտրական քարոզարշավին։
    Արթուր Սարգսյանը հայտարարել է, որ գործը քաղաքական հետապնդում է, իսկ դատարանում արդարադատություն չկա․ «Հունիսի 7-ին արժանապատվությունը հաղթելու է»։ Նա նաև զգուշացրել է, որ «եթե իշխանությունները մնան, Սյունիք չենք ունենալու»։
    aravot.am | @aravot
  • «Նիկոլ Փաշինյանը ընդդիմախոսներին ճնշելու համար օգտագործում է պետական համակարգը»…

    🚨 «Նիկոլ Փաշինյանը ընդդիմախոսներին ճնշելու համար օգտագործում է պետական համակարգը»․ Սամվել Հակոբյան
    «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու Սամվել Հակոբյանը հայտարարել է, որ իշխանությունները դատական և իրավապահ համակարգերը դիտարկում են որպես քաղաքական գործիք՝ ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար։ Նրա խոսքով՝ ընդդիմադիր գործիչների դեմ հնչող մեղադրանքներն ակտիվանում են հատկապես ընտրություններից առաջ։
    Միևնույն ժամանակ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը անդրադարձել է հայ-ռուսական հարաբերություններին՝ նշելով, որ Լարսի անցակետում հայկական ծաղիկների արտահանման շուրջ ստեղծված իրավիճակը վկայում է հարաբերություններում առկա խնդիրների մասին և կարող է վնաս հասցնել հայ արտադրողներին։
    aravot.am | @aravot
  • Ծնողներիս օգնելու համար ես ու եղբայրս ասֆալտ էինք փռում. Սամվել Կարապետյան…

    Ծնողներիս օգնելու համար ես ու եղբայրս ասֆալտ էինք փռում. Սամվել Կարապետյան

  • «Մարտի 1»-ի գործով վճիռն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին …

    🚨 «Մարտի 1»-ի գործով վճիռն, ըստ Ռոբերտ Քոչարյանի, առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին է վերաբերվում
    Ռոբերտ Քոչարյանը արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ ՄԻԵԴ-ի վճիռը վերաբերում է այն հանգամանքին, որ «Մարտի 1»-ի մահվան դեպքերը մինչ օրս չեն բացահայտվել։
    • Քոչարյանի խոսքով՝ այդ պատասխանատվությունն առաջին հերթին կրում է Նիկոլ Փաշինյանը, քանի որ ութ տարի իշխանության ղեկին է եղել։
    • Նա պնդել է, որ Փաշինյանի հրահանգներով երեք անգամ հայտնվել է կալանքի տակ։
    aravot.am | @aravot