Category: Aravot

  • «Իշխանության վերարտադրության հարցը լուծեց ու հիմա՝ долой «եվրաինտեգրմանը»»․ Արտ…

    🔻 «Իշխանության վերարտադրության հարցը լուծեց ու հիմա՝ долой «եվրաինտեգրմանը»»․ Արտակ Զաքարյան
    ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը քննադատել է իշխանության՝ եվրաինտեգրման վերաբերյալ դիրքորոշման փոփոխությունը՝ պնդելով, որ մինչև հունիսի 7-ի ընտրությունները թեման իշխանության քարոզչության առանցքային մասերից էր, իսկ ընտրություններից հետո այն մղվել է երկրորդ պլան։
    Զաքարյանի խոսքով՝ իշխանությունը նախ խոսում էր եվրոպական ապագայի անխուսափելիության մասին, իսկ այժմ հայտարարում է, որ նույնիսկ ԵՄ անդամակցության հանրաքվեի հարցը օրակարգային չէ։ Նա սա որակում է որպես հասարակությանը տրված նախորդ խոստումների և ներկայիս հայտարարությունների հակասություն։
    aravot.am | @aravot
  • #ԲիզնեսՖասթ Բանկը տեղաբաշխում է 13 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ 10.2…

    #Բիզնես
    📊Ֆասթ Բանկը տեղաբաշխում է 13 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսեր՝ 10.25% եկամտաբերությամբ
    Ֆասթ Բանկը օգոստոսի 10-ից դեկտեմբերի 30-ը տեղաբաշխում է 13 մլրդ դրամ ընդհանուր ծավալով 24 ամիս ժամկետով պարտատոմսեր՝ 10.25% տարեկան եկամտաբերությամբ։ Արժեկտրոնների վճարումը կատարվում է կիսամյակային պարբերականությամբ։
  • «Ապաշրջափակման մասին խոսակցությունները իրականություն չեն դառնա»․ Արթուր Խաչատրյ…

    🔴 «Ապաշրջափակման մասին խոսակցությունները իրականություն չեն դառնա»․ Արթուր Խաչատրյան
    «Հայաստան» խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ապաշրջափակման հարցում Հայաստանը ստանձնել է պարտավորություններ, սակայն Բաքվից որևէ գրավոր երաշխիք չկա։ Նա ընդգծել է, որ անարգել տարանցումը պետք է հիմնված լինի փոխադարձության սկզբունքի վրա։
    Խաչատրյանը նաև պնդել է, որ իշխանությունների տնտեսական քաղաքականությունը կարող է հանգեցնել լուրջ տնտեսական ցնցումների, իսկ 350 մլն դոլարի նոր վարկի ներգրավումը, ըստ նրա, վկայում է բյուջեի դեֆիցիտի աճի մասին։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստանը» կգլխավորի ԱԺ երեք մշտական հանձնաժողով«Ուժեղ Հայաստան» խմբակցո…

    📌 «Ուժեղ Հայաստանը» կգլխավորի ԱԺ երեք մշտական հանձնաժողով
    «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը նախագահներ կունենա Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման, ՏԻՄ, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության, ինչպես նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովներում։
    ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը, լսելով հանձնաժողովների ընտրությունը, արձագանքել է․ «Հետաքրքիր ընտրություն էր, պարոն Կարապետյան»։
    aravot.am | @aravot
  • «5-7 տարեկանում ադրբեջանցի երեխաների հետ շփվել ու խաղացել եմ»․ Վիլեն Գաբրիելյան…

    🛡️ «5-7 տարեկանում ադրբեջանցի երեխաների հետ շփվել ու խաղացել եմ»․ Վիլեն Գաբրիելյան
    ՔՊ-ական պատգամավոր Գարիկ Սարգսյանը Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու Վիլեն Գաբրիելյանին հարցրեց՝ հնարավո՞ր է՝ մանկության տարիներին նա հավաքագրված լինի Ադրբեջանի ԿԳԲ-ի կողմից։
    Գաբրիելյանը հերքեց նման հնարավորությունը՝ նշելով, որ հասուն տարիքում էլ շփվել է ադրբեջանցիների և թուրքերի հետ, այդ թվում՝ Ռուսաստանում ու Վրաստանում։
    aravot.am | @aravot
  • «Վարչապետը հայի մահ չի ցանկացել, քաղաքական խոսք է ասել»․ Սոնա ՂազարյանՔՊ-ական պ…

    ⚡️ «Վարչապետը հայի մահ չի ցանկացել, քաղաքական խոսք է ասել»․ Սոնա Ղազարյան
    ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի՝ Արթուր Օսիպյանին ուղղված խոսքը քաղաքական հայտարարություն էր, ոչ թե հայի մահ ցանկանալու արտահայտություն։
    Նա նշել է, որ վարչապետն իր խոսքը մեկնաբանել է, իսկ քաղաքացիներն ընտրություններով ցույց են տվել, որ հասկացել են՝ ինչ նկատի ուներ Փաշինյանը։
    🔗 aravot.am | @aravot
  • Հայ հեղինակի անգլերենով գրված պիեսը հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթումԴրամ…

    🏆 Հայ հեղինակի անգլերենով գրված պիեսը հաղթող է ճանաչվել միջազգային մրցույթում
    Դրամատուրգ և հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի անգլերեն գրված կարճ պիեսը հաղթող է ճանաչվել Նիկոսիայում անցկացված միջազգային մրցույթում։
    14 երկրներից ներկայացված 180 կարճ պիեսներից ընտրվել է ընդամենը 8-ը, որոնց թվում է նաև հայ հեղինակի ստեղծագործությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչը՝ Սևիկյանի, «Ռեալի» դեմ խաղի և թիմում մնալու հնար…

    ⚽️ «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչը՝ Սևիկյանի, «Ռեալի» դեմ խաղի և թիմում մնալու հնարավորության մասին
    «Ֆերենցվարոշի» գլխավոր մարզիչ Բալաժ Բորբելին «Առավոտի» հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանի ապագային, նրա ելույթին Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում և հունգարական ակումբում մնալու հնարավորությանը։
    Սլովակ մասնագետը նշել է, որ ծանոթ է Սևիկյանին և խոսել է նաև թիմում նրա հետ կապված առաջիկա ծրագրերի մասին։
    🔗 aravot.am | @aravot
  • Կիկլոպյան ամրոցներից մինչև պատմական ժառանգության եռաչափ վերականգնումներՀնագետ Հ…

    🏛 Կիկլոպյան ամրոցներից մինչև պատմական ժառանգության եռաչափ վերականգնումներ
    Հնագետ Հենրիկ Դանիելյանը պատմում է Հայաստանում պահպանված կիկլոպյան ամրոցների, հնագույն ջրագրական ու ջրաբաշխ համակարգերի ուսումնասիրության մասին։
    Նա նաև զբաղվում է պատմական հուշարձանների GIS քարտեզագրմամբ, եռաչափ մոդելավորմամբ և VR տեխնոլոգիաների կիրառմամբ՝ մշակութային ժառանգությունը նոր ձևով ներկայացնելու համար։
    🔗 aravot.am | @aravot
  • «Եթե 12-ի փոխարեն ԱԺ-ում լինի 6 մշտական հանձնաժողով, 5 տարվա ընթացքում կտնտեսեն…

    💰 «Եթե 12-ի փոխարեն ԱԺ-ում լինի 6 մշտական հանձնաժողով, 5 տարվա ընթացքում կտնտեսենք 500 հազար դոլար»․ Էդգար Ղազարյան
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանը նշել է, որ ԱԺ-ում 12-ի փոխարեն 6 մշտական հանձնաժողով ունենալու դեպքում հնարավոր կլիներ 5 տարվա ընթացքում խնայել շուրջ 500 հազար դոլար։
    Միաժամանակ ԱԺ-ն ընդունել է ՔՊ-ի ներկայացրած նախագիծը՝ 12 մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ։
    🔗 aravot.am | @aravot