Category: Aravot

  • «Կոնջորյանի պես նիստ չեմ վարելու»․ Արամ ՎարդևանյանԱԺ նախագահի տեղակալի թեկնածու…

    🙎‍♂️ «Կոնջորյանի պես նիստ չեմ վարելու»․ Արամ Վարդևանյան
    ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ եթե երբևէ վարի խորհրդարանի նիստը, այն չի վարի այնպես, ինչպես Հայկ Կոնջորյանը։
    Վարդևանյանի խոսքով՝ բոլոր պատգամավորները պետք է հավասար լինեն, իսկ վիրավորական կամ անթույլատրելի ելույթների դեպքում ինքը կընդհատի խոսքը և նախազգուշացում կկիրառի։ Նա նաև նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են սպառնալիք մնալ Հայաստանի համար։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչպե՞ս գնար դեսպանատուն, եթե կալանավորված է». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապե…

    🏛️ «Ինչպե՞ս գնար դեսպանատուն, եթե կալանավորված է». Արամ Վարդևանյանը՝ Սամվել Կարապետյանի մասին
    ԱԺ-ում Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ Սամվել Կարապետյանը մինչ օրս կալանավորված է, ուստի չի կարող անձամբ ներկայանալ դեսպանատուն՝ այլ երկրի քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն իրականացնելու համար։
    Նրա խոսքով՝ Կարապետյանին չեն թույլատրել նույնիսկ այցելել հոր գերեզման, իսկ դատարան տեղափոխում են կալանավորների համար նախատեսված ոստիկանության ավտոմեքենայով։
    aravot.am⁠ | @aravot
  • «Վաղը ԱԺ-ում չենք լինի». Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ լինելու են Վաղարշապատում…

    «Վաղը ԱԺ-ում չենք լինի». Նարեկ Կարապետյանը հայտարարեց՝ լինելու են Վաղարշապատում
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ վաղը խմբակցությունը չի մասնակցի ԱԺ աշխատանքներին և կլինի Վաղարշապատում՝ Ամենայն հայոց կաթողիկոսի գործով առաջին դատական նիստի օրը։
    Նրա խոսքով՝ Վեհափառի դատավարությունը աննախադեպ և խայտառակ քայլ է, իսկ դատարանը իրավասություն չունի որոշում կայացնել Հայ Առաքելական եկեղեցու հիերարխիայի վերաբերյալ։
    aravot.am⁠ | @aravot
  • «Պաշտպանները փորձագետների հարցաքննություն են պահանջում». Սամվել Կարապետյանի գոր…

    ⚖️ «Պաշտպանները փորձագետների հարցաքննություն են պահանջում». Սամվել Կարապետյանի գործով նոր միջնորդություններ
    Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմը դատարանին առաջարկել է հարցաքննել լեզվաբանների և հոգեբանների խումբ, որոնք, ըստ պաշտպանության, կհաստատեն, որ Կարապետյանի խոսքում բռնության կոչ չի եղել։
    Պաշտպանները նաև պնդում են, որ Կարապետյանի հինգամսյա կալանքը ոչ իրավաչափ է, իսկ առաջադրված մեղադրանքը հիմնված է անթույլատրելի և չստուգված տվյալների վրա։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին»․ Տեր Զարեհ քահա…

    «Ինչպե՞ս կարելի էր Հայոց Հայրապետին նստեցնել մեղադրյալի աթոռին»․ Տեր Զարեհ քահանա Աշուրյան
    Տեր Զարեհ քահանա Աշուրյանը հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների դեմ դատական գործընթացը եկեղեցու ինքնավարությանը միջամտություն է և քննադատել իշխանությունների գործողությունները։
    Նա հավատացյալներին կոչ է արել աղոթել Հայոց Հայրապետի և Հայ Առաքելական եկեղեցու համար։
    aravot.am⁠ | @aravot
  • «Քանի՞ քկմ է ՀՀ տարածքը». Արթուր Հովհաննիսյանի հարցին Արամ Վարդևանյանը չպատասխա…

    🏛️ «Քանի՞ քկմ է ՀՀ տարածքը». Արթուր Հովհաննիսյանի հարցին Արամ Վարդևանյանը չպատասխանեց

    ԱԺ փոխնախագահի թեկնածու Արամ Վարդևանյանը չպատասխանեց ՔՊ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հարցին, թե քանի քառակուսի կիլոմետր է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը։
    Փոխարենը Վարդևանյանը նշեց, որ այդ թեման իշխանության օրակարգ է դարձել միայն վերջին տարիներին՝ հիշեցնելով նաև, որ նախկինում իշխանությունը նշել էր 29․800, ապա՝ 29․743 քկմ թիվը։
    aravot.am | @aravot
  • Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ։Նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այ…

    Վեհափառի անձնագրի մեջ գրված է՝ Գարեգին Բ։
    Նույնիսկ քննիչներն ու դատախազներն են այդպես դիմում նրան՝ իրենց հավատից ելնելով
    Արամ Վարդևանյան

    https://cdn4.telesco.pe/file/a1cb4b5cb9.mp4?token=hfEuywyH1J6ON6jHTHq58Jxnmf3oJVZ4mMmtldyv98u0VS6HCSdVHr45G5tGZ6Cl7TP37XX43Y6SasfWqGDCs1uuJ-QMWLxkXiStiFKArPDNoKltwLlmsypySRsFtvTNYsY33mJ7mvmN-y3T9nizHkMvvw1qlLd8FG9VZj-AiSHux8NHfp6SpDgjl4eX9z5u1OM2BK41FMy9lBJY1ph4d1EPqOaVm77OiVCfXKnlSjNr1NTBZ0Oev1hFnl9RvLNgjJUFxKO2HP_1eaW3kJJdBttOfEgAIktH43QhoKoVwhK9H0WYxMbBDa-Xh95gBW5iUo_sGkrcySIeWpWAQgE5Cw

  • «Քրիստոնյա Հայաստանում կատարվողը համաշխարհային խայտառակություն է»․ Հայր ԱսողիկՀ…

    «Քրիստոնյա Հայաստանում կատարվողը համաշխարհային խայտառակություն է»․ Հայր Ասողիկ
    Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանը հայտարարել է, որ Ամենայն հայոց կաթողիկոսի և բարձրաստիճան հոգևորականների նկատմամբ ընթացող գործընթացները հակասահմանադրական, հակապետական և հակազգային են՝ դրանք գնահատելով որպես համաքրիստոնեական խայտառակություն։
    Նրա խոսքով՝ խնդիրը անձերի չէ, այլ Հայոց եկեղեցու և քրիստոնեական արժեքների դեմ ուղղված պայքարի, իսկ հասարակության լռությունը՝ մտահոգիչ։
    aravot.am | @aravot
  • «Եթե ինձ հարցնում են բիզնեսները խլելու մասին, ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ»․ Ս…

    🔴 «Եթե ինձ հարցնում են բիզնեսները խլելու մասին, ավելի հետաքրքիր խոսույթ ունեմ»․ Սամվել Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ դատավարությունը «ամբողջ հայության խայտառակություն» է անվանել՝ հավելելով, որ իշխանությունները շարունակում են նույն քաղաքականությունը։
    Անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման հայտարարություններին՝ Կարապետյանն ասել է, որ հարցը կբողոքարկեն ՀՀ և միջազգային դատարաններում, իսկ ՀԷՑ-ի հասցեին հնչող մեղադրանքները որակել է անապացույց։
    aravot.am | @aravot
  • «Մեղադրական ակտն անգամ չեն ստացել». Տաթևիկ Հայրապետյանը՝ Բաքվում պահվող հայ գեր…

    🔴 «Մեղադրական ակտն անգամ չեն ստացել». Տաթևիկ Հայրապետյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների գործերի մասին

    Պատմական գիտությունների թեկնածու, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը հրապարակել է Բաքվում պահվող Դավիթ Իշխանյանի ձայնային ուղերձից հատված՝ նշելով, որ պաշտպանական կողմը չի ստացել ոչ մեղադրական ակտը, ոչ մեղադրական եզրակացությունը, ոչ էլ առաջին ատյանի դատավճիռը։
    Նրա խոսքով՝ Ադրբեջանը չի ցանկանում հրապարակել «դատավճիռները», իսկ մեկ տարի անց էլ հայ գերիները շարունակում են մնալ Բաքվում՝ շինծու մեղադրանքներով։
    aravot.am | @aravot