Category: Aravot

  • ՍԴ-ն մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ դիմումները ամբողջական կազմով քննելու վ…

    🚨ՍԴ-ն մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ դիմումները ամբողջական կազմով քննելու վերաբերյալ
    «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը միացավ միջնորդությանը՝ պնդելով, որ գործը պետք է քննվի ՍԴ ամբողջական կազմով՝ հանրային վստահությունն ապահովելու համար։
    ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ ներկայացված փաստարկները դատավորների մոտ չեն առաջացրել այնպիսի մտահոգություն, որը կբերեր դատավորի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը։
    aravot.am | @aravot
  • ԲՀԿ-ի փաստաբանը կասկածի տակ է դրել ՍԴ կազմի անաչառությունըՍԴ-ում ԲՀԿ-ի շահերը ն…

    🚨 ԲՀԿ-ի փաստաբանը կասկածի տակ է դրել ՍԴ կազմի անաչառությունը

    ՍԴ-ում ԲՀԿ-ի շահերը ներկայացնող Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, իր գնահատմամբ, ձևավորվել է մեկ քաղաքական ուժի կողմից, ինչը խնդիր է ստեղծում դատարանի անաչառության տեսանկյունից։
    Փաստաբանը, սակայն, նշել է, որ նույնիսկ այդ դեպքում դատարանի որոշում ունենալն ավելի լավ է, քան ընդհանրապես որոշում չունենալը, և հայտնել է, որ ակնկալում է՝ ՍԴ-ն առնվազն մասնակիորեն կբավարարի դիմումները։
    aravot.am | @aravot
  • Կայացած գալա համերգը սոսկ մեկօրյա տոնախմբություն չէր, այլ հայ երաժշտարվեստի լու…

    🎶 Կայացած գալա համերգը սոսկ մեկօրյա տոնախմբություն չէր, այլ հայ երաժշտարվեստի լուսավոր ու հուսալի վաղվա օրվա յուրօրինակ ավետիս. Աննա Ասատրյան
    Երաժշտագետ Աննա Ասատրյանի գնահատմամբ՝ Օպերային թատրոնում կայացած համերգը միավորել է տարբեր երաժշտական կրթօջախներ ու փորձառու երաժիշտներին՝ դառնալով կարևոր փորձ երիտասարդ սերնդի ձևավորման համար։
    🔗 aravot.am | 📲 @aravot
  • «Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում էԱրամ Քոչարյանը հայտնել է, որ «Բոլորին դեմ ե…

    🗳️ «Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
    Արամ Քոչարյանը հայտնել է, որ «Բոլորին դեմ եմ» նախաձեռնությունը դադարեցնում է իր գործունեությունը՝ ընտրությունների արդյունքները գնահատելով որպես պարտություն։ Նա նշել է, որ նախատեսված բոլոր սցենարներով քայլերը հրապարակված էին դեռ սկզբից և իրենք հետևողականորեն իրականացրել են իրենց խոստումները։
    Քոչարյանի խոսքով՝ չնայած ստացած շուրջ 21 հազար ձայներին, շարժումը շարունակում է հետևություններ անել և չի բացառում հետագա քաղաքական գործունեության շարունակությունը այլ ձևաչափով։
    🔗 aravot.am | 📲 @aravot
  • Տեր Գարեգինը մեղադրանքի հետ կապ չունի. Արամայիս ԹախմազյանԴատական նիստում կարգալ…

    👨‍⚖️ Տեր Գարեգինը մեղադրանքի հետ կապ չունի. Արամայիս Թախմազյան
    Դատական նիստում կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը նշեց, որ Արագածոտնի թեմի դիվանապետ տեր Գարեգին քահանա Արսենյանը չի առնչվում ներկայացված մեղադրանքներին։
    Նա նաև դժվարանում էր հստակ հիմնավորումներ ներկայացնել Մկրտիչ սրբազանի վերաբերյալ մեղադրանքների մասով և հաճախ ասում էր, որ մանրամասները լավ չի հիշում։
    🔗 aravot.am | 📲 @aravot
  • Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն ՍիմոնյանիՀՀ երկրորդ նախագա…

    ⚖️ Դատարանը մերժել է Ռոբերտ Քոչարյանի հայցն ընդդեմ Ալեն Սիմոնյանի
    ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ալեն Սիմոնյանի դեմ ներկայացրել էր զրպարտության և բարի համբավի արատավորման վերաբերյալ հայց, սակայն դատարանը այն մերժել է։
    🔗 aravot.am | 📲 @aravot
  • «Ձեր գաղափարը չենք կիսում․ ՍԴ-ն մերժեց Արամ Օրբելյանի միջնորդությունը։ Դիմումը ք…

    ⚖️«Ձեր գաղափարը չենք կիսում․ ՍԴ-ն մերժեց Արամ Օրբելյանի միջնորդությունը։ Դիմումը քննվում է կրճատ կազմով»
    Սահմանադրական դատարանը մերժեց Արամ Օրբելյանի միջնորդությունը՝ ընտրությունների գործը ամբողջական կազմով քննելու վերաբերյալ՝ շարունակելով գործընթացը ներկայիս կազմով։
    Դատավորները նշեցին, որ չեն տեսնում միջնորդության հիմքերն ընդունելու անհրաժեշտություն, իսկ նիստի ընթացքում հայտարարվեց, որ գործի քննությունը կշարունակվի գործող կազմով։
    🔗 aravot.am | 📲 @aravot
  • **Արամայիս Թախմազյանը ցուցմունք տվեց Մկրտիչ սրբազանի դեմ. «Հնչել է հայտնի արտահա…

    ⚖️**Արամայիս Թախմազյանը ցուցմունք տվեց Մկրտիչ սրբազանի դեմ. «Հնչել է հայտնի արտահայտությունը՝ ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլից»**
    Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի գործով դատական նիստում կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանը հայտարարեց, որ թեմի ժողովներում հնչել են քաղաքական բնույթի կոչեր և մասնակցության հրահանգներ։
    Նրա խոսքով՝ հոգևորականներին երբեմն պարտադրվել է մասնակցել քաղաքական հավաքների, իսկ առաջնորդի կողմից հնչել է արտահայտություն՝ «ում ուզում եք ընտրեք, բացի Նիկոլից»։
    🔗 aravot.am | 📲 @aravot
  • «ՍԴ-ն կրճատված կազմով է, ներկայիս կազմը լեգիտիմության հետ կապված խնդիր ունի․ Ար…

    🔵 «ՍԴ-ն կրճատված կազմով է, ներկայիս կազմը լեգիտիմության հետ կապված խնդիր ունի․ Արամ Օրբելյանը միջնորդություն ներկայացրեց
    Արամ Օրբելյանը հայտարարել է, որ ՍԴ ներկայիս կազմը գործում է կրճատված ձևաչափով և ունի լեգիտիմության խնդիրներ՝ կապված գործերի քննության ընթացակարգի հետ։ Նա միջնորդել է ապահովել ՍԴ ամբողջական կազմի մասնակցությունը գործի քննությանը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ալեն Սիմոնյանը փայլուն աշխատանք է կատարել, Ռուբինյանը նույնպես բարձր մակարդակի…

    🔵 «Ալեն Սիմոնյանը փայլուն աշխատանք է կատարել, Ռուբինյանը նույնպես բարձր մակարդակի ԱԺ նախագահ կլինի». Սուրեն Գրիգորյան
    Սուրեն Գրիգորյանը հայտարարել է, որ Ալեն Սիմոնյանը լավ է կատարել ԱԺ նախագահի պարտականությունները, իսկ Ռուբեն Ռուբինյանը նույնպես բարձր մակարդակի ԱԺ նախագահ կլինի։ Նա ներկայացրել է նաև ՔՊ-ի դիրքորոշումը ՍԴ-ում ընթացող ընտրական վեճի գործով։
    🔗 aravot.am | @aravot