Category: Aravot

  • «Ռոբերտ Քոչարյանն իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգե…

    ⚔️ «Ռոբերտ Քոչարյանն իր հանցախմբի հետ պլանավորում էր Մեղրին հանձնել, առաջինը Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանն են իրենց կյանքով հետաձգել այդ գործընթացը»․ Նիկոլ Փաշինյան
    Դիլիջանում անցկացված քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե դեռ 1990-ականներից քննարկվել է Մեղրիի հանձման թեման, և այդ գործընթացը, ըստ նրա, հետաձգվել է Վազգեն Սարգսյանի ու Կարեն Դեմիրճյանի շնորհիվ։
    Փաշինյանը նաև նշել է, որ «ԹՐԻՓՓ» նախագծի շրջանակում որևէ «միջանցքային տրամաբանություն» չկա, քանի որ, իր խոսքով, փաստաթղթերում ամրագրված է ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պահպանումը։
    aravot.am | @aravot
  • Ռեշետնիկով․ Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստ…

    🌐 Ռեշետնիկով․ Հայաստանից ապրանքների ներմուծման սահմանափակումները չեն ազդի Ռուսաստանի վրա
    ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը հայտարարել է, որ Հայաստանից մի շարք գյուղմթերքների ներմուծման սահմանափակումները ռուսական շուկաների վրա էական ազդեցություն չեն ունենա։
    Նրա խոսքով՝ Ռուսաստանը հիմնական պահանջարկը ապահովում է սեփական արտադրությամբ, իսկ մատակարարումների կառուցվածքը դիվերսիֆիկացված է։ Սահմանափակումները վերաբերում են Հայաստանից ներմուծվող թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին։
    aravot.am | @aravot
  • «Կքվեարկես չէ՞», «Հենց պատվեր չունենաս, կկարդաս մի հատ», «Վայ, արեւդ ապրի»․ ՀԱԿ…

    🗳️ «Կքվեարկես չէ՞», «Հենց պատվեր չունենաս, կկարդաս մի հատ», «Վայ, արեւդ ապրի»․ ՀԱԿ-ի քարոզարշավը՝ Աջափնյակում
    ՀԱԿ-ը քարոզարշավ է իրականացրել Աջափնյակում, որտեղ Արամ Մանուկյանն անձամբ է բաժանել քարոզչանյութեր ու քաղաքացիներին կոչ արել մասնակցել ընտրություններին։
    Քարոզարշավի ընթացքում քաղաքացիների հետ զրույցներում հնչել են ինչպես աջակցող արձագանքներ, այնպես էլ մասնակցության կոչեր․ «Գնացեք ընտրության, անկեղծ խնդրանքս սա է»։
    aravot.am | @aravot
  • Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման…

    🌐 Պուտինն ու Լուկաշենկոն ԵԱՏՄ առաջնորդների հանդիպմանը քննարկել են Հայաստանի թեման․ Պեսկով
    Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն կարճատև մտքեր են փոխանակել Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
    Դմիտրի Պեսկովի խոսքով՝ առարկայական քննարկում չի եղել, սակայն ոչ պաշտոնական հանդիպումների ընթացքում առաջնորդները հնարավորություն են ունեցել երկար շփվելու ու տարբեր թեմաներ քննարկելու։
    aravot.am | @aravot
  • Փաշինյան․ «Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է»Նիկոլ Փաշինյանը հայտարարե…

    ⚖️Փաշինյան․ «Ծառուկյանի կլանի առաջին տունը բռնագանձվել է»
    Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ դատարանի որոշմամբ բռնագանձված
    տնից գույք են տարել, ինչի առնչությամբ նոր քրեական գործ է հարուցվել։
    🗣️ «Տունը պետական սեփականություն էր,
    բայց պատերից քարերը պոկել, տարել են»։
    Վարչապետի խոսքով՝ գործը վերաբերում է Գագիկ Ծառուկյանին և նրա փեսային։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Հայաստանը սեփական շահերին ծառայեցնելու իրավունքի համար Ռուսաստա…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Հայաստանը սեփական շահերին ծառայեցնելու իրավունքի համար Ռուսաստանի և Արևմուտքի միջև ընթացող պայքարը թևակոխում է բացահայտ փուլ. «ՉԻ»
    🔺 Այսօր մեզմէ շատերու մօտ հայրենասիրութեան պակասը զգալի է։ Կարծես հայրենի հողին վրայ շատերու մօտ պակսած է ներշնչող եւ ոգեւորող մթնոլորտը. «Ասպարեզ»
    🔺 Դժվար է պատկերացնել, որ ԵՄ-ն ինքը ներկայիս պատրաստ է Ռուսաստանի հետ լարվածության մի նոր թեժ կետ առաջացնել Հարավային Կովկասում, որտեղ խաղաղությունը խիստ փխրուն է. «Ազգ»
    🔺 Իսկ որ մեր «Ջերմուկն» ու լոլիկն էլ Ախալքալաք-Ղարս երկաթուղով արտահանենք Թուրքիա, ֆսյո, պրոբլեմ չենք ունենա. «ՉԻ»
    🔺 Գերմանահայ համայնքում հարցվածների 71 տոկոսը խոստովանել է, որ Գերմանիայում ճանաչում է հակահայկական ռասիզմը, զգացել է վերբալ կամ ֆիզիկական բռնություն. «Ազգ»
    🔺 Քարոզարշավն արդեն մտել է վերջին փուլ, սակայն տպավորություն է, թե այսօր ընդդիմությունը Նիկոլն է, իսկ օրվա ընդդիմությունը իշխանությունն է, որը փորձում է պաշտպանվել Նիկոլից. Նաիրա Զոհրաբյան. «Հրապարակ»
    🔺 «Ադրբեջանական գազը պետք է հասնի հայերին եւ երկրի ներսում բաշխվի ադրբեջանական խողովակաշարերի միջոցով: ՌԴ-ի հետ պատերազմելը մեր շահերից չէ. սև աշխատանքը պետք է կատարի Փաշինյանը». ադրբեջանցի մեկնաբան. «Ազգ»
    🔺 Միայն ասֆալտ փռելով եւ դպրոց կառուցելով չէ, ունենք գլոբալ կարեւոր հարցեր. Աննա Մայիլյան. «Հրապարակ»
    🔺 Այս պարագայում, փաստացի, Ադրբեջանը դիտարկվում է որպես Հայաստանին գազ մատակարարող երկիր. Վահե Դավթյան. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բա…

    📌Մի քանի տեղ քննարկումներ տեսա, թե ինչու զորահանդեսում «Իսկանդերներ» գերճշգրիտ բալիստիկ հրթիռային համակարգերը չերևացին:
    Իսկանդեր օպերատիվ մարտավարական հրթիռային համակարգերը` մոդելից կախված, ի վիճակի են հակաօդային պաշտպանությունը ճեղքել մինչև 500 կմ հեռավորության վրա:
    Հակաօդային պաշտպանության ճեղքումն ապահովվում է հրթիռի թռիչքի բարձր տրաեկտորիայով` թիրախին մոտենալուց ակտիվ ու անկանխատեսելի մանևրելով։
    Միանգամից ասեմ, որ զորահանդեսին այս համակարգին համարժեք կամ նույնիսկ մոտ այլ միավոր չկար:
    Տիգրան Աբրահամյան
  • #սպորտ Հայաստանի շախմատիստուհիները հաջող են հանդես գալիս ԲաթումումՇախմատի Եվրոպ…

    #սպորտ
    ♟️ Հայաստանի շախմատիստուհիները հաջող են հանդես գալիս Բաթումում

    Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնության 4-րդ տուրում 🇦🇲 Էլինա Դանիելյանը և Պոլինա Կոբակը հաղթանակ են տարել, իսկ Լիլիթ Մկրտչյանը և Մարիամ Մկրտչյանը ոչ-ոքի են ավարտել իրենց պարտիաները։
    5-րդ տուրից առաջ Դանիելյանն ու Կոբակը ունեն 3-ական միավոր, իսկ Լիլիթ և Մարիամ Մկրտչյանները՝ 2.5-ական։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Յունիբանկը թողարկել է 9 մլրդ դրամի անժամկետ պարտատոմսերՆոր պարտատոմսերի …

    #Բիզնես
    💰 Յունիբանկը թողարկել է 9 մլրդ դրամի անժամկետ պարտատոմսեր
    Նոր պարտատոմսերի արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է 13.25%։
    Թողարկումը նախատեսված է Յունիբանկի բաժնետերերի համար և ուղղված է երկարաժամկետ ներդրումների խթանմանը։
    aravot.am | @aravot
  • #խմբագրական «Ընտրության իրական հարցը Պուտինը կամ Թրամփը չէ»Իշխանությունը փորձու…

    #խմբագրական
    🗳️ «Ընտրության իրական հարցը Պուտինը կամ Թրամփը չէ»

    Իշխանությունը փորձում է ընտրությունները ներկայացնել որպես աշխարհաքաղաքական ընտրություն՝ «Ռուսաստան, թե Արևմուտք», մինչդեռ իրական խնդիրները մնում են ստվերում։ ԵՄ անդամակցության թեման այսօր ավելի շատ նախընտրական քարոզչության մաս է, քան իրական գործընթաց։
    Քաղաքացիներին պետք է հետաքրքրի ոչ թե արտաքին բևեռների միջև ընտրությունը, այլ այն, թե ինչպիսի պետություն է լինելու Հայաստանը՝ կլինե՞ն ժողովրդավարական ինստիտուտներ, քաղաքական ազատություններ և անկախ դատարաններ։
    🔗 Արամ Աբրահամյանի խմբագրականը