Category: Aravot

  • Բիզնեսի աճի գլխավոր խոչընդոտը հաճախ հենց սեփականատերն է․ Ալեքսանդր ՎիսոցկիԲիզնե…

    📈 Բիզնեսի աճի գլխավոր խոչընդոտը հաճախ հենց սեփականատերն է․ Ալեքսանդր Վիսոցկի
    Բիզնես խորհրդատու Ալեքսանդր Վիսոցկին նշում է, որ շատ ձեռնարկատերեր երկար ժամանակ ամեն ինչ պահում են սեփական վերահսկողության տակ, ինչի հետևանքով բիզնեսի աճը կանգ է առնում։
    Նրա խոսքով՝ իրական աճը սկսվում է այն ժամանակ, երբ սեփականատերը ստեղծում է կառավարման համակարգ, պատվիրակում է լիազորություններն ու կենտրոնանում բիզնեսի զարգացման ռազմավարության վրա, այլ ոչ թե առօրյա գործընթացների։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես ՎՏԲ-Հայաստան Բանկում աճել է գյուղատնտեսական «Արագ» վարկի պահանջարկը2026 …

    #Բիզնես
    🌾 ՎՏԲ-Հայաստան Բանկում աճել է գյուղատնտեսական «Արագ» վարկի պահանջարկը
    2026 թվականի առաջին կիսամյակում «Արագ» վարկային պրոդուկտի շրջանակում տրամադրված վարկերի ծավալն աճել է 27%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
    aravot.am⁠ | @aravot
  • ՍԴ-ն պետք է ընտրի՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական ճանապարհը․ Մամիկոն ԱսլանյանՍահմանադ…

    ⚖️ ՍԴ-ն պետք է ընտրի՝ իրավակա՞ն, թե՞ քաղաքական ճանապարհը․ Մամիկոն Ասլանյան
    Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ Մամիկոն Ասլանյանը հայտարարեց, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքների վերաբերյալ ունի մի քանի իրավական տարբերակ և պետք է որոշի՝ առաջնորդվել իրավական լուծումներով, թե քաղաքական շահերով։
    Ասլանյանի խոսքով՝ անկախ ՍԴ-ի որոշումից, ընդդիմությունը շարունակելու է պայքարը՝ մինչև իր հայտարարած նպատակի՝ իշխանափոխության, հասնելը։
    aravot.am | @aravot
  • Ընտրական նոր ցենզի նախագիծը բուռն քննարկումների թեմա է դարձել«Իրազեկ քաղաքացինե…

    🗳️ Ընտրական նոր ցենզի նախագիծը բուռն քննարկումների թեմա է դարձել
    «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի քննարկման ժամանակ ՔՊ պատգամավոր Թագուհի Ղազարյանը հայտարարեց, որ իշխանությունները դեռ տեխնիկական հարցեր են քննարկում՝ կապված այն նախաձեռնության հետ, ըստ որի՝ վերջին 6 ամիսը Հայաստանից բացակայած քաղաքացիները կարող են չընդգրկվել ընտրողների ցուցակներում։
    Ի պատասխան՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշեց, որ նման մոտեցումը հակասում է Սահմանադրությանը և կարող է ընտրելու իրավունքից զրկել արտերկրում բնակվող կամ աշխատող բազմաթիվ ՀՀ քաղաքացիների, այդ թվում՝ մարզիկների և գործուղման մեկնած անձանց։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ստորագրել են 50 մլն…

    #Բիզնես
    💼 Ամերիաբանկը և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամը ստորագրել են 50 մլն դոլարի վարկային պայմանագիր
    Ներգրավված միջոցներն ուղղվելու են հայաստանյան փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորմանը՝ բիզնեսի զարգացման և ընդլայնման նպատակով։
    aravot.am⁠ | @aravot
  • Խոսքի ազատությունը չի կարող լինել անսահմանափակ․ փորձագետներԽոսքի ազատության պաշ…

    💬 Խոսքի ազատությունը չի կարող լինել անսահմանափակ․ փորձագետներ
    Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանը և Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը խոսքի ազատության, ատելության խոսքի և ապատեղեկատվության թեմայով ընդգծել են, որ ազատ արտահայտվելու իրավունքը պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ։
    Նրանց գնահատմամբ՝ սոցիալական մեդիան մեծացրել է խոսքի ազատության հնարավորությունները, բայց նաև դարձել է ապատեղեկատվության, վիրավորանքի և ատելության խոսքի տարածման հարթակ։
    aravot.am | @aravot
  • Առանց Շենգենյան վիզայի, բայց ոչ՝ աշխատանքի․ ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացիների համ…

    🇪🇺 Առանց Շենգենյան վիզայի, բայց ոչ՝ աշխատանքի․ ի՞նչ է փոխվելու ՀՀ քաղաքացիների համար
    Aravot.am-ի հետ զրույցում ՀՀ-ում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը հայտնել է, որ վիզաների ազատականացումից հետո Հայաստանի քաղաքացիները կկարողանան առանց Շենգենյան վիզայի մինչև 90 օր (180 օրվա ընթացքում) այցելել Շենգենյան գոտու երկրներ՝ զբոսաշրջային, գործնական կամ այլ կարճաժամկետ նպատակներով։
    Դեսպանի խոսքով՝ դա չի նշանակում աշխատանքի կամ մշտական բնակության իրավունք։ Միաժամանակ, Եվրոպական հանձնաժողովը նշում է, որ գործընթացի ավարտը կախված է Հայաստանի իրականացվող բարեփոխումներից, և անվիզա ռեժիմը դեռ միջնաժամկետ հեռանկար է։
    aravot.am | @aravot
  • ՍԴ-ն մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ դիմումները ամբողջական կազմով քննելու վ…

    🚨ՍԴ-ն մերժեց ընդդիմության միջնորդությունը՝ դիմումները ամբողջական կազմով քննելու վերաբերյալ
    «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը միացավ միջնորդությանը՝ պնդելով, որ գործը պետք է քննվի ՍԴ ամբողջական կազմով՝ հանրային վստահությունն ապահովելու համար։
    ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ ներկայացված փաստարկները դատավորների մոտ չեն առաջացրել այնպիսի մտահոգություն, որը կբերեր դատավորի մասնակցության անհնարինության հարցի քննարկմանը։
    aravot.am | @aravot
  • ԲՀԿ-ի փաստաբանը կասկածի տակ է դրել ՍԴ կազմի անաչառությունըՍԴ-ում ԲՀԿ-ի շահերը ն…

    🚨 ԲՀԿ-ի փաստաբանը կասկածի տակ է դրել ՍԴ կազմի անաչառությունը

    ՍԴ-ում ԲՀԿ-ի շահերը ներկայացնող Արամ Օրբելյանը հայտարարել է, որ Սահմանադրական դատարանի ներկայիս կազմը, իր գնահատմամբ, ձևավորվել է մեկ քաղաքական ուժի կողմից, ինչը խնդիր է ստեղծում դատարանի անաչառության տեսանկյունից։
    Փաստաբանը, սակայն, նշել է, որ նույնիսկ այդ դեպքում դատարանի որոշում ունենալն ավելի լավ է, քան ընդհանրապես որոշում չունենալը, և հայտնել է, որ ակնկալում է՝ ՍԴ-ն առնվազն մասնակիորեն կբավարարի դիմումները։
    aravot.am | @aravot
  • Կայացած գալա համերգը սոսկ մեկօրյա տոնախմբություն չէր, այլ հայ երաժշտարվեստի լու…

    🎶 Կայացած գալա համերգը սոսկ մեկօրյա տոնախմբություն չէր, այլ հայ երաժշտարվեստի լուսավոր ու հուսալի վաղվա օրվա յուրօրինակ ավետիս. Աննա Ասատրյան
    Երաժշտագետ Աննա Ասատրյանի գնահատմամբ՝ Օպերային թատրոնում կայացած համերգը միավորել է տարբեր երաժշտական կրթօջախներ ու փորձառու երաժիշտներին՝ դառնալով կարևոր փորձ երիտասարդ սերնդի ձևավորման համար։
    🔗 aravot.am | 📲 @aravot