Category: Aravot

  • «Ստորություն է ասել, թե գերիների հարցին եմ պատասխանել՝ «ծընգլ արիք»»․ Արարատ Մի…

    🎙️ «Ստորություն է ասել, թե գերիների հարցին եմ պատասխանել՝ «ծընգլ արիք»»․ Արարատ Միրզոյան
    Արարատ Միրզոյանը արձագանքել է քննադատություններին՝ հայտարարելով, որ իր «ծընգլ արիք» արտահայտությունը վերաբերում էր լրագրողների հարցադրման ձևին, ոչ թե հայ գերիների թեմային։
    ԱԳ նախարարը նշել է, որ իրականության խեղաթյուրում է ներկայացնել, թե ինքը գերիների մասին հարցին է այդպես արձագանքել՝ դա անվանելով «ստորություն» և մանիպուլյացիա»։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել մեղադրանքի մեկ դրվագըՍամ…

    ⚖️ Սամվել Կարապետյանի պաշտպանները պահանջում են դադարեցնել մեղադրանքի մեկ դրվագը
    Սամվել Կարապետյանի գործով դատական նիստում պաշտպանական կողմը միջնորդել է դադարեցնել «Ստրոյպրոյեկտի» դրվագով քրեական հետապնդումը՝ պնդելով, որ դատարանները նախկինում չեն հաստատել նույնիսկ հիմնավոր կասկածի նվազագույն շեմը։
    Փաստաբան Արշակ Վարդանյանի խոսքով՝ այդ դրվագը պետք է բացառվեր մեղադրական եզրակացությունից, սակայն գործը դատարան է ուղարկվել նաև այդ հիմքով։ Հարցի վերաբերյալ դատարանը դիրքորոշում կհայտնի հաջորդ նիստերից մեկում։
    aravot.am | @aravot
  • «Եթե իմ ձեռքում լինի, գերիները մեկ ամիս էլ չեն մնա Բաքվում»․ Գագիկ ԾառուկյանԳագ…

    🎯 «Եթե իմ ձեռքում լինի, գերիները մեկ ամիս էլ չեն մնա Բաքվում»․ Գագիկ Ծառուկյան
    Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ հայ գերիների հարցը պատվի և արժանապատվության խնդիր է, և այն հնարավոր է լուծել ազդեցիկ միջնորդների՝ Պուտինի, Թրամփի, Մակրոնի կամ Լուկաշենկոյի մասնակցությամբ։ Նրա խոսքով՝ գերիների առկայության պայմաններում երաշխավորված խաղաղություն լինել չի կարող։
    Ծառուկյանը նաև նշել է, որ իշխանությունները երբեք չեն դիմել իրեն՝ միջազգային կապերն օգտագործելու համար, և ընդգծել է. «Եթե դա իմ ձեռքում լինի, իրենք գերության մեջ մեկ ամիս էլ չեն մնա»։
    aravot.am | @aravot
  • «Փաշինյանն է գնալու Ադրբեջան, ոչ թե մենք՝ Ռուսաստան»․ Սամվել ԿարապետյանՍամվել Կ…

    🔥 «Փաշինյանն է գնալու Ադրբեջան, ոչ թե մենք՝ Ռուսաստան»․ Սամվել Կարապետյան
    Սամվել Կարապետյանը մեկնաբանել է The Insider-ի հրապարակումը՝ Ալինա Կաբաևայի հետ կապվող ֆրանսիական վիլլայի մասին՝ նշելով, որ չի կարող պատասխանել, թե ով է այնտեղ ապրել մինչև իր գնումը։ Նա նաև ծաղրել է իր՝ Փաշինյանի հեռացման ծրագրին մասնակցելու մասին հրապարակումները՝ ասելով. «Եկել եմ Հայաստան՝ ձեզ փրկելու»։
    Անդրադառնալով ընտրություններին՝ Կարապետյանը հայտարարել է, որ քաղաքացիները խնդրում են հնարավորինս շուտ հեռացնել Նիկոլ Փաշինյանին, իսկ պարտության դեպքում Ռուսաստան վերադառնալու հարցին արձագանքել է. «Մենք չենք պարտվելու, Փաշինյանն է գնալու Ադրբեջան»։
    aravot.am | @aravot
  • Եկեղեցին մեր ազգի հիմքն է, դուք տեսնում եք՝ ինչպես Ադրբեջանը քանդեց մեր եկեղեցին…

    Եկեղեցին մեր ազգի հիմքն է, դուք տեսնում եք՝ ինչպես Ադրբեջանը քանդեց մեր եկեղեցիները,սրանք էլ էստեղից հիանում են։ Սրանք նույնիսկ Աստծուց չեն վախենում.Սամվել Կարապետյան

  • «Հունիսի 4-ի բանավեճը վերածում են Փաշինյանի ասուլիսի»․ Լևոն ԶուրաբյանԼևոն Զուրա…

    🎙️ «Հունիսի 4-ի բանավեճը վերածում են Փաշինյանի ասուլիսի»․ Լևոն Զուրաբյան
    Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ Հանրային հեռուստաընկերության առաջարկած ձևաչափով ընդդիմադիր թեկնածուները կկարողանան ընդամենը մեկ կարճ հարց ուղղել մրցակիցներին, իսկ հիմնական պատասխանները կտա Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ այդպիսով բանավեճը փաստացի վերածվում է վարչապետի «շոուի»։
    Զուրաբյանը ձևաչափն անվանել է անհավասար և միակողմանի, սակայն նշել է, որ իրենք, այնուամենայնիվ, կմասնակցեն բանավեճին՝ իրենց դիրքորոշումները ներկայացնելու համար։
    aravot.am | @aravot
  • ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջան…

    ❗️ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը
  • «Ալավերդին կորցրեց իր ամենամեծ տնտեսական պոտենցիալը»․ Նարեկ Կարապետյան«Ուժեղ Հա…

    🏭 «Ալավերդին կորցրեց իր ամենամեծ տնտեսական պոտենցիալը»․ Նարեկ Կարապետյան
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանը Ալավերդիում հայտարարել է, որ վերջին ութ տարիներին քաղաքը կորցրել է պղնձաձուլարանը, ինչի հետևանքով հարյուրավոր մարդիկ մնացել են առանց աշխատանքի, իսկ աղքատությունը զգալի աճ է գրանցել։
    Նրա խոսքով՝ առանց փոփոխությունների տարածաշրջանը կարող է կանգնել տնտեսական անկման առաջ, մինչդեռ Ալավերդու արդյունաբերական և զբոսաշրջային ներուժը պետք է օգտագործվի նոր աշխատատեղեր և զարգացում ապահովելու համար։
    aravot.am | @aravot
  • #Բիզնես Ucom-ի աջակցությամբ անցկացվել է Impacture 2026 համաժողովըՄիջոցառումը համ…

    #Բիզնես
    🤝 Ucom-ի աջակցությամբ անցկացվել է Impacture 2026 համաժողովը
    Միջոցառումը համախմբել էր բիզնեսի, հասարակական և կրթական ոլորտների ներկայացուցիչների՝ քննարկելու Հայաստանում պատասխանատու բիզնեսի դերն ու ապագան։
    aravot.am | @aravot
  • Ռուբիոն Երևանում հայտարարեց․ «Պատմական ուղին իրականություն դարձնելու ամենախոշոր…

    🇺🇸 Ռուբիոն Երևանում հայտարարեց․ «Պատմական ուղին իրականություն դարձնելու ամենախոշոր քայլերից մեկն է»
    ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Երևանում հայտարարել է, որ ստորագրված համաձայնությունը Հայաստանի և տարածաշրջանի խաղաղության ու բարգավաճման ճանապարհն է։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և Հայաստանը նոր հիմքեր են ստեղծում տնտեսական համագործակցության և ներդրումների համար։
    Արարատ Միրզոյանն էլ նշել է, որ Հայաստանը թևակոխել է «պատմականորեն աննախադեպ փուլ», իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները երկրի համար բացելու են նոր տնտեսական և զարգացման հնարավորություններ։
    aravot.am | @aravot