Category: Aravot

  • Արամ Վարդևանյան․ «Եթե ՔՊ-ն հաղթել էր, ինչո՞ւ հաղթանակի հանրահավաք չեղավ»ՍԴ-ում …

    Արամ Վարդևանյան․ «Եթե ՔՊ-ն հաղթել էր, ինչո՞ւ հաղթանակի հանրահավաք չեղավ»
    ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իշխանությունը նույնպես խոսում է ընտրախախտումների մասին և հարց բարձրացրեց՝ եթե ՔՊ-ն ստացել էր 700 հազարից ավելի ձայն, ապա ինչու հունիսի 8-ին հաղթանակի հանրահավաք չկայացավ։
    Նրա խոսքով՝ իշխանությունը փորձել է կազմակերպել հանրահավաք, սակայն այն չի կայացել։ Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսված է։
    aravot.am⁠ | @aravot
  • Գյումրու ավագանու նիստը տապալվեց․ քաղաքապետարանը մեղադրում է կենտրոնական իշխանո…

    🚨 Գյումրու ավագանու նիստը տապալվեց․ քաղաքապետարանը մեղադրում է կենտրոնական իշխանությանը
    Այսօր Գյումրու ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չապահովելու պատճառով։ Առավոտյան խուզարկություն էր իրականացվել «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի տանը, իսկ ընդդիմադիր մեկ այլ ավագանու անդամ գտնվում է տնային կալանքի տակ, ինչի հետևանքով ընդդիմությունը չկարողացավ ապահովել անհրաժեշտ թվաքանակը։
    ՔՊ-ն հայտարարեց, որ նիստը բոյկոտել է օրակարգային տարաձայնությունների պատճառով, մինչդեռ քաղաքապետի պաշտոնակատար Ավետիս Առաքելյանը պնդեց, որ Գյումրիում կառավարման ճգնաժամ չկա, իսկ ավագանու աշխատանքը նպատակային խաթարվում է կենտրոնական իշխանության կողմից։
    aravot.am⁠ | @aravot
  • Արամ Վարդևանյան․ ԿԸՀ-ն անտեսել է Վարչական դատարանի որոշումըՍԴ-ում «Ուժեղ Հայաստ…

    ⚖️ Արամ Վարդևանյան․ ԿԸՀ-ն անտեսել է Վարչական դատարանի որոշումը
    ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանի խոսքով՝ ԿԸՀ-ն սեփական նախաձեռնությամբ անվավեր է ճանաչել երկու ընտրատեղամասի արդյունքները՝ անտեսելով Վարչական դատարանի որոշումը, որով պարտավորեցվել էր կազմակերպել կրկնակի քվեարկություն։
    Նա նաև պնդել է, որ ՔՊ-ն իրականում չի հաղթահարել «50+1» շեմը, իսկ արդյունքները ձևավորվել են փոքր կուսակցությունների ձայների հաշվին։ Վարդևանյանը հույս է հայտնել, որ ՍԴ-ն կընդունի անկախ և օրինական որոշում։
    aravot.am⁠ | @aravot
  • Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, գործո…

    Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, հետախույզ Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի, գործով առաջին դատական նիստին հանրային մեղադրողը միջնորդեց նրա խափանման միջոց կալանքը երկարաձգել 3 ամսով։ Դատավոր Սարգիս Դադոյանը որոշեց փոխարինել տնային կալանքով և բացակայելու արգելքով։
  • Կարեն Սիմոնյան․ խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել, սա քաղաքական ճնշում էԳյու…

    🚨 Կարեն Սիմոնյան․ խուզարկությամբ ոչինչ չեն հայտնաբերել, սա քաղաքական ճնշում է
    Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը հայտնել է, որ իր տանը շուրջ 2.5 ժամ տևած խուզարկության ընթացքում իրավապահները որևէ ապացույց չեն հայտնաբերել։
    Նա պնդում է, որ ընտրակաշառքի հետ որևէ առնչություն չունի, իսկ խուզարկությունն ու հարուցված գործը կապում է քաղաքական ճնշումների և ավագանու նիստը տապալելու փորձի հետ։
    aravot.am⁠ | @aravot
  • Ներքին գործերի նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոն…

    🚨Ներքին գործերի նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին
  • «Այսպիսի հարթակները նպաստում են արվեստագետի ստեղծագործական աճին և գեղարվեստական…

    🔵 «Այսպիսի հարթակները նպաստում են արվեստագետի ստեղծագործական աճին և գեղարվեստական մտքերի փոխանակմանը»
    Հայաստանի նկարիչների միությունում շարունակվում է «Վարկանիշային 2026» ցուցահանդեսը, որը հնարավորություն է տալիս միության անդամ չհանդիսացող արվեստագետներին և ուսանողներին ներկայացնել իրենց ստեղծագործությունները լայն հանրությանը։
    Արվեստագիտության թեկնածու Գայանե Պողոսյանի խոսքով՝ նման նախաձեռնությունները կարևոր դեր ունեն երիտասարդ արվեստագետների մասնագիտական կայացման գործում՝ խթանելով ստեղծագործական աճը, փորձի փոխանակումը և նոր հեղինակների ճանաչելիությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • ՍԴ-ից ակնկալիք չունեցող ընդդիմությունն ինչո՞ւ է դիմում այդ կառույցին՝ փողոցային…

    🔵 ՍԴ-ից ակնկալիք չունեցող ընդդիմությունն ինչո՞ւ է դիմում այդ կառույցին՝ փողոցային պայքար սկսելու փոխարեն
    ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելը անհրաժեշտ քայլ է՝ անկախ այն հանգամանքից, որ ընդդիմությունը կասկածներ ունի դատարանի անկախության վերաբերյալ։ Նրա խոսքով՝ իրավական բոլոր գործիքների կիրառումը կարևոր է թե՛ ներպետական, թե՛ միջազգային հարթակներում հետագա գործընթացների համար։
    Վարդևանյանը պնդել է, որ ՍԴ-ն ունի բավարար հիմքեր ԿԸՀ որոշումն անվավեր ճանաչելու համար
    🔗 aravot.am | @aravot
  • «Չկա իմ, քո, սրա, նրա քաղբանտարկյալ, բոլորը ՀՀ-ում հաստատված կոնցլագերյան համակ…

    🔵 «Չկա իմ, քո, սրա, նրա քաղբանտարկյալ, բոլորը ՀՀ-ում հաստատված կոնցլագերյան համակարգի քաղբանտարկյալներ են»․ ցույց՝ ի պաշտպանություն Անդրանիկ Թևանյանի
    Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ անցկացված ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Նրանք պնդել են, որ վերջինիս ազատազրկումը շինծու գործի արդյունք է և պահանջել են դադարեցնել քաղաքական ճնշումները։
    Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մանուկ Սուքիասյանի խոսքով՝ ակցիայի նպատակն է ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրել մարդու հիմնարար իրավունքների պաշտպանության խնդրին։ Իսկ կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանը հայտարարել է, որ Հայաստանում առկա բոլոր քաղբանտարկյալները նույն քաղաքական համակարգի հետևանքն են։
    🔗 aravot.am | @aravot
  • «ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից…

    🔵 «ՔՊ-ում այսօր տեղի է ունենալու նիստ, որտեղ ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից փակ գաղտնի քվեարկությամբ ընտրվելու է մեկը»
    Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունում այսօր կայանալու է նիստ, որի ընթացքում ԱԺ նախագահի առաջադրված թեկնածուներից մեկին ընտրելու են փակ գաղտնի քվեարկությամբ։ Նրա խոսքով՝ նախ թեկնածուները կներկայացնեն իրենց մոտեցումները, կպատասխանեն հարցերի, ապա կուսակցության անդամները կկատարեն իրենց ընտրությունը։
    Վարչապետը նաև նշել է, որ առայժմ կառավարության անդամների՝ նախարարների և փոխվարչապետերի մակարդակով փոփոխություններ չեն նախատեսվում, սակայն այլ պաշտոններում հնարավոր են կադրային փոփոխություններ։ Նա հավելել է, որ քննարկվում է նաև նախաձեռնություն, որով քաղաքացիները հայտարարագրման համակարգի միջոցով կկարողանան աջակցություն տրամադրել լրատվամիջոցների, կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների։
    🔗 aravot.am | 🔗 @aravot