Category: Aravot

  • Արթուր Ավանեսյան․ «Պետք է ազատ արձակեին՝ առանց որևէ սահմանափակման»Լեգենդար հետա…

    ⚖️ Արթուր Ավանեսյան․ «Պետք է ազատ արձակեին՝ առանց որևէ սահմանափակման»
    Լեգենդար հետախույզ Արթուր Ավանեսյանը (Կանդազ), որի կալանքը փոխարինվել է տնային կալանքով, հայտարարեց, որ իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում և կարծում է, որ պետք է ազատ արձակվեր առանց որևէ խափանման միջոցի։
    Նա նաև նշեց, որ հրապարակված ձայնագրությունը վերաբերում է իրենց ծրագրի ներկայացմանը և որևէ առնչություն չունի ընտրակաշառքի հետ։
    aravot.am⁠ | @aravot
  • Դավիթ Համբարձումյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումըՄասիսի նախկին քաղաքա…

    ⚖️ Դավիթ Համբարձումյանը կբողոքարկի Վերաքննիչ դատարանի որոշումը
    Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը հայտարարեց, որ բողոքարկելու է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը՝ նշելով, որ սպասում էր արդարացման վճռի և շարունակում է պնդել իր անմեղությունը։
    Նա նաև ասաց, որ շարունակելու է մնալ ընդդիմադիր դաշտում և մասնակցել քաղաքական գործընթացներին՝ ընդգծելով, որ «պայքարը նոր է սկսվում»։
    aravot.am⁠ | @aravot
  • «Դադարեցրեք այս խոշտանգումը, հարգեք մեր բոլորի ժամանակը»․ Բագրատ սրբազանի փաստա…

    🚨 «Դադարեցրեք այս խոշտանգումը, հարգեք մեր բոլորի ժամանակը»․ Բագրատ սրբազանի փաստաբանը՝ դատախազներին
    Բագրատ սրբազանի փաստաբան Տաթևիկ Սողոյանը դատական նիստի ընթացքում կոչ արեց դադարեցնել գործին չվերաբերող ապացույցների ներկայացումը՝ նշելով, որ պաշտպանական կողմը չի հասկանում, թե դրանք ինչ կապ ունեն մեղադրյալների հետ։
    Նրա խոսքով՝ այդ կերպ խոշտանգվում են ոչ միայն ներկաների ինտելեկտը, այլև ժամանակը, իսկ նիստն անիմաստ երկարաձգվում է։
    aravot.am | @aravot
  • Սիրելի՛ հայրենակիցներ,Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու…

    Սիրելի՛ հայրենակիցներ,
    Հունիսի 26-ին, ժամը 13.00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց և անկեղծ հանդիպում-քննարկմանը «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ:
    Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու ձեզ հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:
    Հունիսի 26, ժամը` 13:00, «Տաշիր Արենա»:
    Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:
    Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը, քանի որ ուժեղ ու անվտանգ ապագան կառուցվում է միասնական ջանքերով և բաց, փոխադարձ երկխոսությամբ:
    Հանդիպում-քննարկումը անցկացվելու է փակ ձևաչափով և չի լուսաբանվելու:
    «Ուժեղ Հայաստան» կուսակցություն
  • Բագրատ սրբազան․ «Արդարացման ժամանակը կգա»Բագրատ սրբազանը դատական նիստի ընդմիջմա…

    ⚖️ Բագրատ սրբազան․ «Արդարացման ժամանակը կգա»
    Բագրատ սրբազանը դատական նիստի ընդմիջման ընթացքում հայտարարեց, որ իրենց ներկայացվող «ապացույցները» որևէ ապացուցողական արժեք չունեն՝ քննադատելով դատախազների գործողությունները։
    Անդրադառնալով Միքայել սրբազանի գործով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ նա ասաց, որ ուրախ է այդ որոշման համար և վստահություն հայտնեց, որ առաջիկայում կգա նաև իրենց արդարացման ու պատասխանատվության ժամանակը։
    aravot.am⁠ | @aravot
  • Էդուարդ Շարմազանով․ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ռեպրեսիաները պետք է սաստկա…

    🚨 Էդուարդ Շարմազանով․ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ռեպրեսիաները պետք է սաստկանային
    ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի խոսքով՝ իրենք դեռ ընտրություններից առաջ զգուշացրել էին, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրվելու դեպքում ընդդիմության նկատմամբ քաղաքական ճնշումները կուժեղանան։
    Նա նաև նշեց, որ այս փուլում արդյունավետ չի համարում ընդդիմադիր ուժերին քննադատելը, իսկ մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» դաշինքների որոշելիքն է։
    aravot.am | @aravot
  • Լիզա Գասպարյան․ ՔՊ-ն ամեն խմբակցությունից մեկ-մեկ մարդ պակասեցնելով փորձում է փ…

    🚨 Լիզա Գասպարյան․ ՔՊ-ն ամեն խմբակցությունից մեկ-մեկ մարդ պակասեցնելով փորձում է փոխել Գյումրիի իշխանությունը
    «Մեր քաղաքը» խմբակցության ղեկավար Լիզա Գասպարյանի խոսքով՝ Գյումրիի ավագանու շուրջ տեղի ունեցող զարգացումները կանխատեսելի էին, իսկ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների նկատմամբ իրականացվող գործողությունները մեկ նպատակ ունեն՝ փոխել քաղաքում ձևավորված իշխանությունը։
    Նա նաև հայտարարեց, որ իրենք թույլ չեն տա տապալվեն ավագանու նիստերը և «մանդատագողության սցենարը» Գյումրիում չի հաջողվելու։
    aravot.am | @aravot
  • Անահիտ Ավանեսյանը՝ Լիլիթ Ղազարյանի ազատման մասին․ «Քաղաքական պատճառ չկա»Առողջապ…

    🏥 Անահիտ Ավանեսյանը՝ Լիլիթ Ղազարյանի ազատման մասին․ «Քաղաքական պատճառ չկա»
    Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարեց, որ Դեղերի փորձագիտական կենտրոնի տնօրենի տեղակալ Լիլիթ Ղազարյանի ազատումը կապված է հաստիքային փոփոխությունների հետ և որոշումն ընդունել է կենտրոնի ղեկավարը։
    Նախարարի խոսքով՝ եթե ազատումը քաղաքական դրդապատճառ ունենար, այն տեղի կունենար տարիներ առաջ։ Միևնույն ժամանակ Ավանեսյանը չմանրամասնեց, թե կոնկրետ ինչ հիմքով է Լիլիթ Ղազարյանն ազատվել աշխատանքից։
    aravot.am⁠ | @aravot
  • Դավիթ Համբարձումյանին ազատ են արձակել դատարանի նիստերի դահլիճից։…

    ‼️ Դավիթ Համբարձումյանին ազատ են արձակել դատարանի նիստերի դահլիճից։
  • Արամ Վարդևանյան․ «Եթե ՔՊ-ն հաղթել էր, ինչո՞ւ հաղթանակի հանրահավաք չեղավ»ՍԴ-ում …

    Արամ Վարդևանյան․ «Եթե ՔՊ-ն հաղթել էր, ինչո՞ւ հաղթանակի հանրահավաք չեղավ»
    ՍԴ-ում «Ուժեղ Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը հայտարարեց, որ իշխանությունը նույնպես խոսում է ընտրախախտումների մասին և հարց բարձրացրեց՝ եթե ՔՊ-ն ստացել էր 700 հազարից ավելի ձայն, ապա ինչու հունիսի 8-ին հաղթանակի հանրահավաք չկայացավ։
    Նրա խոսքով՝ իշխանությունը փորձել է կազմակերպել հանրահավաք, սակայն այն չի կայացել։ Վարդևանյանը նաև տեղեկացրեց, որ Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացն արդեն սկսված է։
    aravot.am⁠ | @aravot