Category: Aravot

  • դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց. նա ազատ արձա…

    🔷դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց. նա ազատ արձակվեց։ Դատավորը ասաց` չի կարող պահվել անազատության մեջ առանց ԱԺ համաձայնության։
  • ՊՆ շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ վարորդը հոսպիտալացվել էՎայոց ձորի մ…

    🚑 ՊՆ շտապօգնության մեքենան վթարի է ենթարկվել․ վարորդը հոսպիտալացվել է

    Վայոց ձորի մարզում Պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է։ Նախնական տվյալներով՝ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
    aravot.am | @aravot
  • «ՌԴ-ի սահմանափակումները քաղաքական ճնշում են»․ Գագիկ ՀամբարյանՔաղաքագետ Գագիկ Հա…

    🥛 «ՌԴ-ի սահմանափակումները քաղաքական ճնշում են»․ Գագիկ Համբարյան
    Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Aravot.am-ի հետ զրույցում պնդել է, որ Հայաստանից կաթնամթերքի ներմուծման նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները, իր գնահատմամբ, քաղաքական բնույթ ունեն, ոչ թե միայն պաշտոնապես նշված սանիտարական պատճառներով են պայմանավորված։
    Նրա խոսքով՝ նման քայլերը կարող են լուրջ վնաս հասցնել հայ արտադրողներին, իսկ առաջիկա ամիսներին, իր գնահատմամբ, հնարավոր են նաև նոր սահմանափակումներ։
    aravot.am | @aravot
  • Դատախազը միջնորդել է Դավիթ Ղազինյանի կալանքը փոխարինել 1 մլրդ դրամ գրավով«Ուժեղ…

    ⚖️ Դատախազը միջնորդել է Դավիթ Ղազինյանի կալանքը փոխարինել 1 մլրդ դրամ գրավով
    «Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով առաջին դատական նիստում հանրային մեղադրողը միջնորդել է կալանքը փոխարինել 1 միլիարդ դրամ գրավով, ինչպես նաև կիրառել վարչական հսկողություն և բացակայելու արգելք։
    Միաժամանակ դատախազը դեմ է արտահայտվել մյուս մեղադրյալների խափանման միջոցների փոփոխությանը՝ պնդելով, որ նրանք ազատության մեջ գտնվելու դեպքում կարող են խոչընդոտել գործի քննությանը։
    aravot.am⁠ | @aravot
  • Երբ կանոնները փոխվում են՝ ոչ բոլորի համարՄեկ տարի առաջ «Առավոտը» ստիպված հեռացա…

    📰 Երբ կանոնները փոխվում են՝ ոչ բոլորի համար

    Մեկ տարի առաջ «Առավոտը» ստիպված հեռացավ Մամուլի շենքից, քանի որ պետական գույքի անհատույց տրամադրման համակարգը, ըստ կառավարության, պետք է ամբողջությամբ փոխարինվեր վարձակալական մոդելով։ Սակայն այսօր նույն կառավարությունը մեկ այլ լրատվամիջոցի անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրում՝ ստեղծելով երկակի չափանիշների տպավորություն։

    «Առավոտի» վարքականոնի համաձայն՝
    թերթը չի քննադատում այլ լրատվամիջոցների և չի պարզում հարաբերություններ նրանց հետ։ Ուստի խնդիրը ոչ թե կոնկրետ լրատվամիջոցի, այլ պետական քաղաքականության հետևողականության և հավասարության մեջ է․ եթե պետությունն աջակցում է մեդիա ոլորտին, ապա դա պետք է իրականացվի թափանցիկ, հստակ և բոլոր լրատվամիջոցների համար հավասար չափորոշիչներով։
    Աննա Իսրայելյան

    aravot.am | @aravot
  • «Գագիկ Ծառուկյանի հետ այսպես վարվելով՝ ներդրողներին վատ ազդակ է փոխանցվում»․ Լո…

    ⚖️ «Գագիկ Ծառուկյանի հետ այսպես վարվելով՝ ներդրողներին վատ ազդակ է փոխանցվում»․ Լուիզա Սարգսյան
    ԲՀԿ անդամ Լուիզա Սարգսյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, իր գնահատմամբ, բացասաբար են ազդում ներդրումային միջավայրի վրա և խաթարում բիզնեսի վստահությունը։
    Նրա խոսքով՝ նման իրավիճակում ներդրողները կարող են հրաժարվել Հայաստանում ներդրումներ կատարելուց, քանի որ բիզնեսը կայուն և կանխատեսելի միջավայր է պահանջում։
    aravot.am | @aravot
  • «15 օրից այլևս խելոք չենք մնալու»․ բեռնափոխադրողները վերջնաժամկետ են տալիս կառա…

    🚛 «15 օրից այլևս խելոք չենք մնալու»․ բեռնափոխադրողները վերջնաժամկետ են տալիս կառավարությանը
    Բեռնափոխադրողները հայտարարում են, որ Ռուսաստանի սահմանափակումների և Վրաստանում ստեղծվող խոչընդոտների պատճառով հայտնվել են ծանր իրավիճակում։ Նրանց խոսքով՝ կառավարության հետ հանդիպումը հստակ լուծումներ չի տվել, իսկ դեպի Ռուսաստան արտահանումների վերականգնման հարցում որևէ երաշխիք չեն ստացել։
    Վարորդներն ու ոլորտի ներկայացուցիչները կառավարությանը 15 օր ժամանակ են տվել՝ խնդիրները լուծելու համար՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում պատրաստվում են բողոքի նոր գործողությունների և ճանապարհների փակման։
    aravot.am⁠ | @aravot
  • «Ի՞նչ կարիք կար նման հետագիծ ունեցող մարդուն այդ ձևով ձերբակալել»․ Ռուբեն Մխիթա…

    ⚖️ «Ի՞նչ կարիք կար նման հետագիծ ունեցող մարդուն այդ ձևով ձերբակալել»․ Ռուբեն Մխիթարյան
    ԱԺ պատգամավոր Ռուբեն Մխիթարյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալության ձևը անհամաչափ էր՝ նշելով, որ նրա նկատմամբ ուժային գործողությունների անհրաժեշտություն չի եղել։
    Նրա խոսքով՝ նման գործելաոճը մտահոգիչ է ոչ միայն Ծառուկյանի գործի, այլև ամբողջ իրավապահ համակարգի աշխատանքի տեսանկյունից։
    aravot.am⁠ | @aravot
  • Արա Այվազյանը հայտնեց, որ միջազգային գործընկերներին կոչ են արել արձագանքել այս …

    🌐 Արա Այվազյանը հայտնեց, որ միջազգային գործընկերներին կոչ են արել արձագանքել այս գործընթացներին
    ՀՀ նախկին արտգործնախարար Արա Այվազյանը Քննչական կոմիտեի բակում հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները, իր գնահատմամբ, քաղաքական բնույթ ունեն։
    Նա նշել է, որ միջազգային գործընկերներին կոչ են արել արձագանքել իրավիճակին՝ ընդգծելով ժողովրդավարական արժեքների և իշխանությունների տարանջատման կարևորությունը։
  • Արմեն Հակոբյանը հերքում է՝ ձերբակալված Գուրգեն Հակոբյանն իր եղբայրը չէՃանապարհա…

    🚔 Արմեն Հակոբյանը հերքում է՝ ձերբակալված Գուրգեն Հակոբյանն իր եղբայրը չէ
    Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Արմեն Հակոբյանը Aravot.am-ին հայտնել է, որ Էրեբունու կրակոցների գործով հիշատակվող Գուրգեն Հակոբյանն իր եղբայրը չէ, այլ միայն ազգակցական կապ ունի նրա հետ։ Նա նաև հերքել է տեղեկությունները, թե Գուրգեն Հակոբյանը ձերբակալվել է քրեական մշակույթին առնչվելու կամ խաղատան գործունեության պատճառով։
    Հակոբյանի խոսքով՝ Գուրգեն Հակոբյանը կրակոցների հետ որևէ կապ չունի և դեպքի պահին եղել է տանը։
    aravot.am⁠ | @aravot