📰 Երբ կանոնները փոխվում են՝ ոչ բոլորի համար
Մեկ տարի առաջ «Առավոտը» ստիպված հեռացավ Մամուլի շենքից, քանի որ պետական գույքի անհատույց տրամադրման համակարգը, ըստ կառավարության, պետք է ամբողջությամբ փոխարինվեր վարձակալական մոդելով։ Սակայն այսօր նույն կառավարությունը մեկ այլ լրատվամիջոցի անհատույց օգտագործման իրավունքով տարածք է տրամադրում՝ ստեղծելով երկակի չափանիշների տպավորություն։
«Առավոտի» վարքականոնի համաձայն՝ թերթը չի քննադատում այլ լրատվամիջոցների և չի պարզում հարաբերություններ նրանց հետ։ Ուստի խնդիրը ոչ թե կոնկրետ լրատվամիջոցի, այլ պետական քաղաքականության հետևողականության և հավասարության մեջ է․ եթե պետությունն աջակցում է մեդիա ոլորտին, ապա դա պետք է իրականացվի թափանցիկ, հստակ և բոլոր լրատվամիջոցների համար հավասար չափորոշիչներով։
Աննա Իսրայելյան
aravot.am | @aravot

Թողնել պատասխան