Category: Aravot

  • Կառավարությունը կհաստատի ԱՄՆ-ի հետ «ԹՐԻՓՓ» ռազմավարական համաձայնագրի վավերացման…

    🇦🇲🇺🇸 Կառավարությունը կհաստատի ԱՄՆ-ի հետ «ԹՐԻՓՓ» ռազմավարական համաձայնագրի վավերացման նախագիծը
    Կառավարությունը հուլիսի 16-ի նիստում նախատեսում է հավանություն տալ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) շրջանակային համաձայնագրի վավերացման օրենքի նախագծին։
    Սահմանադրական դատարանի դրական եզրակացությունից հետո նախաձեռնությունը կներկայացվի Ազգային ժողով։
    aravot.am | @aravot
  • #վերլուծական Լեգիտիմությունը չի որոշվում մանդատ վերցնելով կամ չվերցնելովԱյսօր շ…

    #վերլուծական
    🔷 Լեգիտիմությունը չի որոշվում մանդատ վերցնելով կամ չվերցնելով
    Այսօր շատերը լեգիտիմությունը փորձում են կապել պատգամավորական մանդատ վերցնելու կամ չվերցնելու հետ, բայց կարծում եմ՝ դա սխալ մոտեցում է։ Իշխանության լեգիտիմությունը որոշվում է նրանով, թե քաղաքացիներն որքանով են նրա գործողությունները համարում օրինական։
    Կարծում եմ՝ ավտոկրատական համակարգերում ընտրություններն ավելի շատ իշխանության կայունությունը ցուցադրելու միջոց են, իսկ իրական փոփոխությունները հնարավոր են կազմակերպված ու ինստիտուցիոնալ քաղաքական պայքարի միջոցով։
    Արամ Աբրահամյանի վերլուծականը | @aravot
  • Արման Աբովյան․ «Հայաստանում ձևավորվում է ավտորիտար կառավարման համակարգ»Քաղաքակա…

    🗣️ Արման Աբովյան․ «Հայաստանում ձևավորվում է ավտորիտար կառավարման համակարգ»
    Քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի ձերբակալությունն ու Արմեն Գրիգորյանի գործը ավտորիտար կառավարման դրսևորումներ են՝ պնդելով, որ երկրում սահմանափակվում են ազատ արտահայտվելու հնարավորությունները։
    Նրա խոսքով՝ ավտորիտարիզմի հիմքում վախն է, իսկ իշխանությունների քաղաքական գծից շեղվողները ենթարկվում են հետապնդումների։
    aravot.am | @aravot
  • Այս տարի Զբոսաշրջության կոմիտեն կաջակցի 12 փառատոնի, որոնք կանցկացվեն Հայաստանի…

    🎉 Այս տարի Զբոսաշրջության կոմիտեն կաջակցի 12 փառատոնի, որոնք կանցկացվեն Հայաստանի տարբեր մարզերում՝ զարգացնելով գաստրո, արկածային և իրադարձային զբոսաշրջությունը։
    Արդեն հայտնի են մի շարք միջոցառումների ժամկետներ․ հուլիսի 25-ին Վայոց ձորում առաջին անգամ կանցկացվի Մեղրի փառատոնը, օգոստոսի 1-ին՝ Ստեփանավանի Խորովածի փառատոնը, իսկ օգոստոսի 7-9-ը Գյումրիում կվերադառնա «Դալան ֆեստ» ռոք-փառատոնը։
    aravot.am | @aravot
  • Գյումրու ավագանին արտահերթ նիստ է անցկացնում՝ նոր անդամովԳյումրիում մեկնարկել է…

    🏛️ Գյումրու ավագանին արտահերթ նիստ է անցկացնում՝ նոր անդամով
    Գյումրիում մեկնարկել է ավագանու արտահերթ նիստը, որը նախորդ նիստից հետո անցկացվում է քվորումի ապահովման պայմաններում։
    Նիստի սկզբում «Մեր քաղաքը» խմբակցության նոր անդամ Արա Պետրոսյանը ստացել է մանդատ՝ փոխարինելով տնային կալանքի տակ գտնվող Արտակ Հովսեփյանին։
    aravot.am | @aravot
  • «Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով»…

    ⚖️ «Հրապարակումը պետք է պահպանվի կայքում անժամկետ կամ նվազագույնը 2 տարի ժամկետով»
    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թվականի մայիսից Երևանի քաղաքացիական դատարան է ներկայացրել առնվազն հինգ հայց՝ կապված իր հասցեին հնչած հայտարարությունների և հրապարակումների հետ։
    Հայցերում պահանջվում են հրապարակային հերքումներ, ներողություններ և ընդհանուր առմամբ միլիոնավոր դրամների փոխհատուցումներ՝ զրպարտության ու վիրավորանքի համար։
    aravot.am | @aravot
  • Եթե մեզ պատասխան չտան, կտրուկ գործողությունների ենք դիմելու․ «Մուլտի սթոուն»-ի …

    ⚖️ Եթե մեզ պատասխան չտան, կտրուկ գործողությունների ենք դիմելու․ «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել իրենց կապարակնքված աշխատավայրը
    «Մուլտի սթոուն»-ի տասնյակ աշխատակիցներ հավաքվել են ընկերության դիմաց՝ պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը։ Նրանք նշում են, որ գործարանը 10 օր է՝ պարապուրդի մեջ է, իսկ աշխատակիցները հստակ տեղեկություն չունեն իրենց աշխատանքի և եկամուտների վերաբերյալ։
    Աշխատակիցները հայտարարել են, որ եթե իրենց հարցերին պատասխան չտան, պատրաստ են դիմել կտրուկ քայլերի՝ ընդգծելով, որ իրենց ընտանիքների ապրուստի խնդիրն է բարձրացվել։
    aravot.am | @aravot
  • Եթե Փաշինյանի դեմ հայց ներկայացներ 600 հազար մարդ, ընտրովի արդարադատությունն այ…

    ⚖️ Եթե Փաշինյանի դեմ հայց ներկայացներ 600 հազար մարդ, ընտրովի արդարադատությունն այլևս չէր աշխատի. Լուսինե Ավագյան
    Փաստաբան Լուսինե Ավագյանը հայց է ներկայացրել ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով ճանաչել, որ նրա հայտարարությունը ընդդիմությանը ձայն տված քաղաքացիների վերաբերյալ չի համապատասխանում իրականությանը և արատավորում է իրենց պատիվն ու արժանապատվությունը։
    Ավագյանը նշել է, որ եթե նման հայցերով դատարան դիմեին հարյուր հազարավոր քաղաքացիներ, ընտրովի արդարադատության կիրառման հնարավորությունը կվերանար։ Նա նաև անդրադարձել է դատարանների անկախության խնդիրներին և նախկինում ներկայացրած իրավական նախաձեռնություններին։
    aravot.am | @aravot
  • Կեսդարյա առաքելություն՝ անաղմուկ նվիրումով Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան եր…

    🎼 Կեսդարյա առաքելություն՝ անաղմուկ նվիրումով
    Ալավերդու Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրի ուսուցչուհի Անահիտ Շահվերդյանը տասնամյակներ շարունակ սեր ու նվիրում է փոխանցել իր սաներին՝ նրանց համար լինելով ոչ միայն ուսուցիչ, այլև դաստիարակ և ոգեշնչման աղբյուր։
    Մանկավարժի առաքելությունը միայն տեխնիկա սովորեցնելը չէ, այլ նաև օգնել աշակերտներին բացահայտել իրենց ստեղծագործական ներուժն ու երաժշտության միջոցով արտահայտել ներաշխարհը։
    aravot.am | @aravot
  • Ո՞վ է վերահսկելու TRIPP-ի «տեղանքը» …

    🎯 Ո՞վ է վերահսկելու TRIPP-ի «տեղանքը»
    AECOM ընկերությունն արդեն սկսել է ենթակառուցվածքների ուսումնասիրությունը, մինչդեռ ԱՄՆ-ն հայտարարում է, որ նախագիծը պետք է իրականացվի Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության լիարժեք պահպանմամբ։
    Միևնույն ժամանակ, կան մի շարք անորոշություններ՝ երթուղու վերահսկողության, Ռուսաստանի հնարավոր դերակատարման, ԵԱՏՄ կանոնակարգերի կիրառման և երրորդ կողմի օպերատորի ներգրավման վերաբերյալ, որոնք դեռևս հստակ պատասխաններ չունեն։
    Էմմա Գաբրիելյանի վերլուծականը | @aravot