Category: Aravot

  • Խուզարկությունները «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են դեռ 2025 թվականի հոկտեմբերից՝ չ…

    🏥 Խուզարկությունները «Իզմիրլյան» ԲԿ-ում սկսվել են դեռ 2025 թվականի հոկտեմբերից՝ չարամտորեն հարկերից խուսափելու եւ փողերի լվացման մեղադրանքով։
    📌 Պաշտպան Էրիկ Ալեքսանյանը մանրամասնում է՝ գործը վերաբերում է 2015–2025թթ. ԲԿ-ի բժշկական պարագաների գնումներին՝ իբրեւ թե բարձր գնով, կապակցված ընկերություններից։ Արդյունքում, ըստ քննիչների՝ խուսափել են խոշոր հարկերից։
    💡 Ըստ պաշտպանի՝ կենտրոնը պատկանում է Մայր Աթոռին, ինչը պարզաբանում է գործարքների հատուկ կապերը։
    💰 Խուզարկության ժամանակ առգրավվել են հաշվապահական փաստաթղթեր, վճարահաշվարկային նյութեր և մի մաս գումար՝ չնայած դատարանը թույլ էր տվել միայն փաստաթղթեր վերցնել։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #բիզնես Ucom-ի և Fast Shift վճարահաշվարկային ընկերության միջև փոխշահավետ պայման…

    #բիզնես
    🟩 Ucom-ի և Fast Shift վճարահաշվարկային ընկերության միջև փոխշահավետ պայմաններով ձևավորված համագործակցության արդյունքում Ucom-ի բաժանորդներն այսուհետ կրկին հնարավորություն ունեն շարժական ծառայությունների և ֆիքսված կապի Unity փաթեթների դիմաց վճարումներ կատարել Fast Shift հավելվածով և վճարային տերմինալների միջոցով։
  • #բիզնես Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է իր բաժանոր…

    #բիզնես
    🔵 Team Telecom Armenia-ն («Տելեկոմ Արմենիա» ԲԲԸ) տեղեկացնում է իր բաժանորդներին, որ վերսկսում է Fast Shift-ի հետ համագործակցությունը:
    Այսպիսով, Team-ի ծառայությունների դիմաց վճարումները հնարավոր է կատարել նաև Fast Shift-ի հավելվածով և վճարային տերմինալներով:
  • «Վարշավա’21»-ը հաղթեց Մոսկվայում• Alpha Media House-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյա…

    🎬 «Վարշավա’21»-ը հաղթեց Մոսկվայում
    • Alpha Media House-ի հիմնադիր Վիկտոր Սողոմոնյանի սերիալը ստացել է «Լավագույն սցենար և գաղափար» մրցանակը «Մեծ երկրի հերոսներ» կինոմրցանակաբաշխությունում։
    • Մրցանակաբաշխությունը նվիրված է նախագծերին, որոնք ձևավորում են հերոսի կերպար և նպաստում երիտասարդության դաստիարակությանը։
    • «Վարշավա’21»-ի շարունակությունը՝ «Բեռլին’23», պրեմիերան կունենա ապրիլի 29-ին Okko հարթակում։
    • Սողոմոնյանը շնորհակալություն հայտնեց իր թիմին ու Okko հարթակին՝ նախագծի քաղաքական բնույթը հասկանալու և աջակցելու համար։
    Ավելին՝ այստեղ
  • Խուզարկություն «Իզմիրլյան» ԲԿ-ումԱյսօր իրավապահները առգրավել են ԲԿ-ի ֆինանսական…

    🏥 Խուզարկություն «Իզմիրլյան» ԲԿ-ում
    Այսօր իրավապահները առգրավել են ԲԿ-ի ֆինանսական գծով փոխտնօրենի և գլխավոր հաշվապահի համակարգիչները։ Խուզարկությունը կատարվում է խոշոր հարկերից խուսափելու և փողերի լվացման գործի շրջանակներում։ Տեր Հովհաննես Թորգոմյանը դա որակել է որպես հակաեկեղեցական արշավ՝ պնդելով, որ կենտրոնը կապ չունի քրեական հետաքննության հետ։
    Ավելին՝ այստեղ
  • «Ուժեղ Հայաստան»-ը` քաղաքական դաշտում• Շնորհանդես՝ լեփ լեցուն դահլիճ, Սամվել Կա…

    💥 «Ուժեղ Հայաստան»-ը` քաղաքական դաշտում
    • Շնորհանդես՝ լեփ լեցուն դահլիճ, Սամվել Կարապետյանը վարչապետի թեկնածու.
    • Օրակարգ՝ աշխատատեղեր, փոքր բիզնես, սոցիալական արդարություն.
    • Առաջին անգամ արհեստական բանականությամբ քաղաքական ելույթ.
    • Իշխանությունը՝ խուճապի մեջ՝ մարզային, կազմակերպչական ու գաղափարական ռեսուրսի պատճառով.
    Ավելին՝ այստեղ
  • Ապրանքային նշանի գրանցման կարգըԱպրանքային նշանը գրանցվում է Մտավոր սեփականությա…

    📌 Ապրանքային նշանի գրանցման կարգը
    Ապրանքային նշանը գրանցվում է Մտավոր սեփականության գրասենյակ ներկայացված հայտի հիման վրա՝ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։
    📍 Հայտը անցնում է նախնական և ըստ էության փորձաքննություն։
    📍 Դրական որոշման դեպքում տրվում է 10 տարի գործող վկայական՝ երկարաձգման հնարավորությամբ։
    📍 Ֆիզիկական անձինք և մինչև 25 աշխատող ունեցող բիզնեսները պետական տուրքերը վճարում են 75% զեղչով։
    🔗 Մանրամասները՝ Առավոտում
  • Խուզարկություններ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ումԱյսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկութ…

    📌 Խուզարկություններ՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում
    Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություն են իրականացրել «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում։
    Առգրավվել է նաև ԲԿ-ի ֆինանսական գծով տնօրենի տեղակալի համակարգիչը։ Վերջինս լրագրողներին ասել է․ «Թող տանեն, ժողովուրդ ջան, ինչ է եղել, թող տանեն»։
    Ըստ տեղեկությունների՝ գործողությունները կապված են հարկերից խուսափելու և փողերի լվացման դեպքերով նախաձեռնված քրեական վարույթի հետ։
    🔗 Մանրամասները՝ այստեղ
  • Մամուլը գրում է Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստե…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»
    🔺 «Քրիստոնեական» քարոզչական նվերներ Վատիկանին՝ Բաքվից. «Ազգ»
    🔺 Դատավարությունն իրավական չէ, ուստի ամեն ինչ հնարավոր է. «Հրապարակ»
    🔺 Խաղաղություն հաստատելու գործընթաց եւ ցմահ դատապարտում. ի՞նչ է սա, եթե ոչ բանակցություններում խաղաղության դիկտատի դիմաց ծանրակշիռ պահանջ. «Ազգ»
    🔺 Վրաստանի «Վրաստան» հայախոս թերթը 105 տարեկան է
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • «Բնականաբար, Արևմտյան Ադրբեջանի մեր հին հայրենի հողերը, որտեղ աշխարհագրական անո…

    📍 «Բնականաբար, Արևմտյան Ադրբեջանի մեր հին հայրենի հողերը, որտեղ աշխարհագրական անունները դավաճանաբար հայաֆիկացվել են, սպասում են բնիկ բնակիչների՝ ադրբեջանցիների վերադարձին»․ սա բառացի թարգմանություն է Ադրբեջանի առաջատար հեռուստաալիքներից՝ «Baku TV»-ով փետրվարի 10-ին հեռարձակված հաղորդումից։
    Նախորդիվ գրել եմ, որ իրենք ունեն հատուկ հաղորդաշար, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջանի խրոնիկա»։ Այն եթեր է դուրս գալիս 2023 թվականի հունվարի 30-ից, այսինքն՝ արդեն 3 տարի․ շաբաթական առնվազն մեկ անգամ պատրաստում են տեսանյութեր ադրբեջաներեն, անգլերեն, երբեմն նաև ռուսերեն լեզուներով, որտեղ Հայաստանի Հանրապետության տարածքը ներկայացվում է որպես «ադրբեջանական հող»։
    Տաթևիկ Հայրապետյան