Category: Aravot

  • Հարվարդի համալսարանի աշխատակից, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին պաշտոնյա Դ…

    Հարվարդի համալսարանի աշխատակից, Արժույթի միջազգային հիմնադրամի նախկին պաշտոնյա ԴԱՎԻԹ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ հարցազրույցի հիմնական կետերը.
    Մենք պետք է աշխարհին բացատրենք, թե ինչի համար ենք պետք:
    Հայերի մրցակցային առավելությունն ուղեղն է եւ քրիստոնեական արժեքային համակարգը:
    Հունիսի 7-ին փորձ արվեց զորբայությամբ պահել իշխանությունը:
    Այսօրվա կոռուպիցան քաղաքական եւ որակական առումով ավելի վատն է, քան առաջվանը:
    Դիտեք հաղորդումը 🎥
  • Հենրիխ Մխիթարյանը՝ «Փյունիկի» սաներին. «Նախ լավ մարդ եղեք, հետո՝ լավ ֆուտբոլիստ…

    Հենրիխ Մխիթարյանը՝ «Փյունիկի» սաներին. «Նախ լավ մարդ եղեք, հետո՝ լավ ֆուտբոլիստ»
    Հայաստանի հավաքականի նախկին ավագը և Իտալիայի չեմպիոն Հենրիխ Մխիթարյանը «Փյունիկ» ակադեմիայի սաների հետ հանդիպմանը կոչ է արել նախ կրթվել, լավ մարդ լինել և քրտնաջան աշխատել։
    💬 «Քրտնաջան աշխատեք, հավատացեք, նպատակ դրեք ձեր առջև։ Երբեք մի բողոքեք, մեղավորին ինքներդ ձեր մեջ գտեք, որովհետև եթե կա խնդիր, կա նաև լուծում»։
    🔗 aravot.am | @aravot
  • Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ…

    Նարեկ Կարապետյանը հայց է ներկայացրել Քննչական կոմիտեի դեմ
  • #Բիզնես Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից գուն…

    #Բիզնես
    🎬 Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ստեղծվել է ժամանակակից գունաշտկման լաբորատորիա
    Նախագիծն իրականացվել է «Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ՝ ուսանողներին տրամադրելով DaVinci ծրագրով աշխատելու հնարավորություն։
    aravot.am⁠ | @aravot
  • ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատումներ են սկսվելԸստ հրապարակ…

    ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար աշխատանքից ազատումներ են սկսվել
    Ըստ հրապարակման՝ Վարդենիսի էլցանցի երեք աշխատակիցներից պահանջել են ազատման դիմում գրել, քանի որ նրանք ոչ աշխատանքային ժամին մասնակցել էին «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանդիպմանը։
    ՀԷՑ-ում քաղաքական հայացքների պատճառով ազատումների նոր ալիք է սպասվում։ aravot.am | @aravot
  • Երևանում ավտոբուսը բախվել է կայանված բեռնատարին․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդան…

    🚌 Երևանում ավտոբուսը բախվել է կայանված բեռնատարին․ 3 ուղևոր տեղափոխվել է հիվանդանոց
    Հունիսի 20-ին՝ կեսգիշերից հետո, Զաքարիա Սարկավագի փողոցում «Zhongtong» մակնիշի ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ» բեռնատարին։
    Վթարի հետևանքով 3 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
    aravot.am | @aravot
  • Փողոցներ լցնելու կոչերը կարող են քաղաքացիական բախումներ հրահրել․ Նարինե Դիլբարյ…

    🗣️ Փողոցներ լցնելու կոչերը կարող են քաղաքացիական բախումներ հրահրել․ Նարինե Դիլբարյան
    «Քաղաքագիտական հայեցակետից հրապարակներ լցնելու մասին բղավոցները հույժ նման են քաղաքացիական պատերազմ, նվազագույնը՝ բախումներ հրահրելու մտադրության»,- Aravot.am-ի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի դեմոկրատական կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
    Նրա խոսքով՝ ընտրությունների արդյունքների շուրջ վեճերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով, ոչ թե փողոցային բախումների միջոցով։
    aravot.am | @aravot
  • Մամուլը գրում է Եթե Հայաստանը կատարում է Բաքվի բոլոր նախապայմանները, ինչո՞ւ իբր…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Եթե Հայաստանը կատարում է Բաքվի բոլոր նախապայմանները, ինչո՞ւ իբր խաղաղության ձգտող Ադրբեջանը պաշտոնապես չի հրաժարվում «Արևմտյան Ադրբեջանի» մասին իր կեղծ, աբսուրդային ու վտանգավոր խոսույթից․ «Փաստ»
    🔺Սիրանուշ Սահակյան․ Ադրբեջանցիները, մարդասիրական հարցերին անդրադառնալու փոխարեն, հայերի նկատմամբ բացառապես ատելություն են գեներացնում․ «Հրապարակ»
    🔺Անօդաչու թռչող սարք է ձեռք բերել ԱԱԾ-ն․ ընտրակաշառքի դեմ պայքարի շրջանակում ինչո՞ւ մինչ օրս թեկուզ մեկ տեսագրություն չի հրապարակվել․ «Ժողովուրդ»
    🔺Ձևավորվել է ֆինանսական կախվածության մի շղթա․ «Փաստ»
    🔺Խորհրդարանից հեռանալիս Լենա Նազարյանը հայտարարագրում ներկայացրել է երեք անշարժ գույք․ «ժողովուրդ»
    🔺Ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը տնտեսական պատժամիջոցների հետևանքով առաջացած աղետը դիտարկել որպես հերթական «թոփ նյուզ»․ «Փաստ»
    🔺Էդգար Ղազարյան․ Սամվել Կարապետյանը ջանքեր է գործադրում՝ ընդդիմադիր դաշտի բոլոր ուժերին միավորելու․ «Հրապարակ»
    🔺Անժելա Էլիբեգովա. Նա փորձելու է հասարակության վրա միանձնյա ազդեցություն ունենալ իր եւ Ադրբեջանի քարոզչական թեզերը տարածելու հարցում. «Հրապարակ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • Խորթ մայրը մեղադրվում է 1 տարեկան երեխայի սպանության մեջՔննչական կոմիտեն հայտնե…

    ⚖️ Խորթ մայրը մեղադրվում է 1 տարեկան երեխայի սպանության մեջ
    Քննչական կոմիտեն հայտնել է, որ ավարտվել է 1 տարեկան երեխայի սպանության գործի նախաքննությունը։
    Ըստ մեղադրանքի՝ կինը 2026 թվականի հունվարից մինչև մարտ ամիսը պարբերաբար բռնություն է գործադրել երեխայի նկատմամբ, իսկ մարտի 15-ին երեխայի գլխին հասցրել է մահացու հարվածներ։
    Նա կալանավորված է, իսկ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազին՝ դատարան փոխանցելու նպատակով։
    aravot.am | @aravot
  • Արցախյան թեման «փակելը» խաղաղության՞, թե՞ իշխանության համարԵս չեմ կարծում, թե Ն…

    📰 Արցախյան թեման «փակելը» խաղաղության՞, թե՞ իշխանության համար
    Ես չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանը Արցախյան թեման փակել է, որպեսզի Ադրբեջանը «հայելային» քայլերով չխոսի «Արևմտյան Ադրբեջանի» մասին։ Իրականությունն այն է, որ Բաքուն ոչ միայն չի լռում, այլ ավելի բացահայտ պահանջներ է ներկայացնում՝ ներառյալ այսպես կոչված «ադրբեջանցիների վերադարձի» հարցը, մինչդեռ պաշտոնական Երևանը շարունակում է խոսել միայն «խաղաղության» մասին՝ առանց այդ պահանջներին հստակ հակադարձելու։
    Իմ համոզմամբ՝ արցախյան թեման փակելու հիմնական նպատակը ներքաղաքական է․ այդպես փորձ է արվում խուսափել Արցախի կորստի և հայաթափման քաղաքական պատասխանատվությունից ու ձևավորել իշխանության պահպանման համար անհրաժեշտ հանրային միջավայր՝ պատմական իրողությունները ներկայացնելով այլ լույսի ներքո։
    Հակոբ Բադալյան
    aravot.am | @aravot