Category: Aravot

  • Նարեկ Կարապետյանի հարցով ԿԸՀ որոշումը հետաձգվել էԿենտրոնական ընտրական հանձնաժող…

    ⚖️ Նարեկ Կարապետյանի հարցով ԿԸՀ որոշումը հետաձգվել է
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մինչև վաղը՝ ժամը 13:00-ը, հետաձգել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդության քննությունը։
    Նարեկ Կարապետյանի պաշտպաններ Արամ Վարդևանյանն ու Արմեն Ֆերոյանը պնդում են, որ միջնորդությունն իրավական հիմքեր չունի, այն գնահատում են որպես քաղաքական գործընթաց և հայտարարում, որ վաղվա նիստում կրկին կպահանջեն, որպեսզի քննարկումն անցկացվի դռնբաց ռեժիմով։
    aravot.am | @aravot
  • Լեզվակռիվ՝ ԿԸՀ նիստումԿԸՀ նիստում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու…

    🗳️ Լեզվակռիվ՝ ԿԸՀ նիստում
    ԿԸՀ նիստում «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Սեմյոն Բաբայանը փորձել է բացարկ հայտնել հանձնաժողովի անդամներից մեկին և պահանջել պարզաբանել իր ինքնաբացարկի պատճառները, ինչից հետո բանավեճ է ծավալվել ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի հետ։
    Հովակիմյանը հարցրել է՝ արդյոք Բաբայանի ինքնաբացարկը ներկայացվել է ճնշման հետևանքով, ինչին վերջինս պատասխանել է, որ իրեն չեն ստիպել, սակայն քննադատել է հանձնաժողովի աշխատակազմի գործողությունները։
    aravot.am | @aravot
  • Սամվել Կարապետյանը 200 հազար դրամով տուգանվել էԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժ…

    ⚖️ Սամվել Կարապետյանը 200 հազար դրամով տուգանվել է
    Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 200 հազար դրամ վարչական տույժ է կիրառել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի նկատմամբ՝ կուսակցության ղեկավարի պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ գույքի և եկամուտների հայտարարագիրը օրենքով սահմանված ժամկետում չներկայացնելու համար։
    Որոշման համաձայն՝ տույժը կիրառվել է այն բանից հետո, երբ հայտարարագիրը չի ներկայացվել նաև Հանձնաժողովի գրավոր ծանուցումից հետո՝ օրենքով նախատեսված լրացուցիչ ժամկետում։
    aravot.am⁠ | @aravot
  • «Եթե տեսնեմ, որ մեծ վնաս եմ տվել Հայաստանին, կարող եմ հրաժարական տալ»․ Վահագն Հ…

    🗳️ «Եթե տեսնեմ, որ մեծ վնաս եմ տվել Հայաստանին, կարող եմ հրաժարական տալ»․ Վահագն Հովակիմյան
    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ հրաժարական տալու մասին չի մտածում, սակայն եթե երբևէ համոզվի, որ իր գործունեությամբ մեծ վնաս է հասցրել Հայաստանին, կարող է նման որոշում կայացնել։
    Նա նաև նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ավելի քան մեկ տարի չի հանդիպել, իսկ նախկին գործընկերների հետ շփումները պահպանվում են այնքան, որքան թույլ են տալիս ժամանակն ու զբաղվածությունը։
    aravot.am | @aravot
  • Նոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կոր…

    Նոր գյուղտեխնիկա Ստեփանավանի և հարակից բնակավայրերի համար. բերքահավաքն այլևս կորուստներ չի ունենա, իսկ գյուղմթերքի ինքնարժեքը կնվազի
    «Ուժեղ Հայաստան»

    https://cdn4.telesco.pe/file/d51f9599b4.mp4?token=EW0G19D5LU5J2E_AmmthkxmW7IYvjfYlUWL0a4cDMjDwQX26feyez8Z0snNoA6vo-kUVPzbvCr97OWuKVUBTS-4QbUzu0JXqdV8woiDIsS0yie08gSckIHevgkSPJBq85dh-dinBsUcCJMohXiYEwPjfqoVsyc34FIUlX9mk1rokldSvLo-NtYEpKxRQ4JE5wS7yWf_kBDcg3SFJ68KLJe8XyDQeJraavnraTg-BDj_kGIlNjB8MtyjuUxv_BBuH65dIU5kkdK1CzWKvHAtm48LqkK6iefoBqB4Lv1kZVLvog9jWCbnvHobIOIzan1RrT-VnIFOhxQCjJRt9LYFZWg

  • Կարեն Դեմիրճյանը դեմ էր իր եւ Քոչարյանի թիմերի «մրցապայքարին».Վարդան Խաչատրյան…

    Կարեն Դեմիրճյանը դեմ էր իր եւ Քոչարյանի թիմերի «մրցապայքարին».Վարդան Խաչատրյան

  • «Դատավորը սահմանափակել է Արեգնազ Մանուկյանի կապը անչափահաս դստեր հետ»․ Դերենիկ …

    ⚖️ «Դատավորը սահմանափակել է Արեգնազ Մանուկյանի կապը անչափահաս դստեր հետ»․ Դերենիկ Մալխասյան
    «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Դերենիկ Մալխասյանի պնդմամբ՝ կալանքի ընթացքում Արեգնազ Մանուկյանին արգելվել է հեռախոսով կապ հաստատել իր անչափահաս դստեր և 86-ամյա մոր հետ, ինչը նա որակել է որպես արդարադատության հետ անհամատեղելի որոշում։
    Մալխասյանը նաև քննադատել է դատավորների, քննիչների և դատախազների գործողությունները՝ պնդելով, որ դրանք քաղաքական ճնշումների դրսևորում են և ապագայում պետք է արժանանան իրավական գնահատականի։
    aravot.am | @aravot
  • Արամ Վարդևանյանը պահանջում է բաց անցկացնել Նարեկ Կարապետյանի հարցով ԿԸՀ նիստը«Ո…

    ⚖️ Արամ Վարդևանյանը պահանջում է բաց անցկացնել Նարեկ Կարապետյանի հարցով ԿԸՀ նիստը
    «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավոր, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտարարել է, որ Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը իրավական հիմքեր չունի և պատրաստվում է պահանջել, որպեսզի ԿԸՀ նիստն անցկացվի դռնբաց, ոչ թե դռնփակ։
    Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայումս դռնփակ ռեժիմով քննում է Նարեկ Կարապետյանի վերաբերյալ ներկայացված միջնորդությունը։
    aravot.am | @aravot
  • ԿԸՀ-ն այսօր կքննի Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունըԿԸՀ…

    ⚖️ ԿԸՀ-ն այսօր կքննի Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը
    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի խոսքով՝ մինչև օգոստոսի 2-ը, երբ նորընտիր խորհրդարանը կսկսի աշխատանքը, հանձնաժողովը իրավասու է քննել պատգամավորներին վերաբերող քրեական հետապնդման և անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունները։
    Նա հայտնել է, որ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանի վերաբերյալ դատախազության միջնորդությունը կքննարկվի այսօր՝ դռնփակ նիստում, քանի որ ներկայացվելու են նախաքննական գաղտնի նյութեր։
    aravot.am | @aravot
  • Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ինԿԸՀ նախագահ Վահագն Հո…

    🗳️ Նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը կկայանա օգոստոսի 2-ին

    ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարել է, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին՝ ժամը 10:00-ին՝ երեք քաղաքական ուժերի պատգամավորների ցուցակների հաստատումից հետո։
    Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատություններին՝ Հովակիմյանը նշել է, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները գնահատում է որպես ազատ և թափանցիկ, իսկ վիրավորական արտահայտությունների մասով իրավական գործընթաց նախաձեռնելու անհրաժեշտություն չի տեսնում։
    aravot.am | @aravot