Category: Aravot

  • «Շուտով փոխելու ենք պարգևավճարների համակարգը․ վերանայված աշխատավարձ ենք ստանալո…

    💰 «Շուտով փոխելու ենք պարգևավճարների համակարգը․ վերանայված աշխատավարձ ենք ստանալու»․ Բաբկեն Թունյան
    Բաբկեն Թունյանը հայտարարել է, որ շուտով պարգևավճարների համակարգը կփոխվի, և դրանց փոխարեն վերանայված աշխատավարձ կլինի։
    Նա նշել է, որ պատասխանատու աշխատանք կատարող մասնագետները պետք է պատշաճ վարձատրվեն, իսկ ծառայողական մեքենաների թիվը ԱԺ-ում արդեն կրճատվել է երկու անգամ։
    🔗 aravot.am | @aravot
  • «Սկսում եմ վտանգ զգալ, ինչո՞ւ են ՔՊ-ում իմ անձի նկատմամբ խանդավառված»․ Լիանա Մա…

    ⚖️ «Սկսում եմ վտանգ զգալ, ինչո՞ւ են ՔՊ-ում իմ անձի նկատմամբ խանդավառված»․ Լիանա Մանուկյան
    «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Լիանա Մանուկյանը տարակուսել է ՔՊ-ի՝ իրեն ընտրելու պատրաստակամությունից՝ նշելով, որ արդեն «մի քիչ սկսում է վտանգներ զգալ»։
    Նա նաև ընդգծել է, որ հանձնաժողովի աշխատանքը անձից կախված չէ, իսկ ֆինանսական համակարգման ոլորտում անհրաժեշտ փորձ ունի։
    🔗 aravot.am | @aravot
  • Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Արմեն Աշոտյանի դեմ քաղաքական գործ…

    🔹 Աննախադեպ հարձակումների և ճնշումների առումով՝ Արմեն Աշոտյանի դեմ քաղաքական գործողությունները սկսել ու չեն ավարտվում․ Տիգրան Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը հայտարարել է, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի դեմ շարունակվում են քաղաքական հետապնդումներն ու ճնշումները։ Նրա խոսքով՝ դատախազության ներկայացրած նոր գործը լրացնում է նախկին հետապնդումների շարքը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ուզում եմ շնորհավորել Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձը»․ Բագրատ Սրբազ…

    🙏 «Ուզում եմ շնորհավորել Վեհափառ Հայրապետի ծննդյան 75-րդ տարեդարձը»․ Բագրատ Սրբազանը շնորհավորեց Կաթողիկոսին
    Բագրատ Սրբազանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-րդ տարեդարձը՝ մաղթելով նրան քաջառողջություն, արևշատություն և անսասանություն։
    Նա ընդգծել է Վեհափառի՝ Հայ Եկեղեցու, պետության և ժողովրդի հոգևոր ու ազգային կյանքի զարգացմանն ուղղված գործունեությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվիՈւկրաինայի…

    🎬 Ռուսական «Մաշան և արջը» մուլտֆիլմի հեռարձակումը Ուկրաինայում կարգելվի
    Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել «Մաշան և արջը» մուլտսերիալի ստեղծողների և տարածողների նկատմամբ։ Որոշումը նախատեսում է մուլտֆիլմի հեռարձակման և տարածման արգելք Ուկրաինայում։
    Ուկրաինական կողմը սերիալը դիտարկում է որպես մանկական բովանդակության ներքո տարածվող պրոռուսական նարատիվների աղբյուր և ազգային անվտանգության սպառնալիք։
    🔗 aravot.am | @aravot
  • ՀՀ-ն դիմել է չեզոք երկրի՝ Բաքվում հայ գերիներին տեսակցելու խնդրանքովՀայաստանը դ…

    🕊 ՀՀ-ն դիմել է չեզոք երկրի՝ Բաքվում հայ գերիներին տեսակցելու խնդրանքով
    Հայաստանը դիմել է երրորդ՝ չեզոք երկրի՝ Բաքվում պահվող հայ գերիներին հյուպատոսական այց կազմակերպելու խնդրանքով։ Սակայն այցի համար անհրաժեշտ է Ադրբեջանի համաձայնությունը։
    ՀՀ ԱԳՆ-ն չի հայտնել, թե որ երկրին է դիմել։ Միաժամանակ շարունակվում են քննարկումները Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ՝ հայ գերիների տեսակցությունները վերականգնելու հարցով։
    🔗 aravot.am | @aravot
  • Մամուլը գրում էԻ՞նչ է պատահելու, մասնավորապես Հայաստանին, եթե TRIPP նախագիծը չի…

    📬📬📬 Մամուլը գրում է
    🔺Ի՞նչ է պատահելու, մասնավորապես Հայաստանին, եթե TRIPP նախագիծը չիրականանա. Սուրեն Սարգսյան. «Ազգ»
    🔺«Մեկ աշակերտի վրա 20 միլիոն ենք ծախսում» ձևակերպումն առանց դպրոցի անվան, աշակերտների թվի, ընդհանուր բյուջեի հրապարակման խիստ սուբյեկտիվ ու չափազանցված է. «Ժողովուրդ»
    🔺Կարո՞ղ են քաղաքական գործիչներն ու դատավորները որոշել, թե ով է արժանի կամ անարժան քահանայի կամ եպիսկոպոսի պաշտոնին. «Ազգ»
    🔺Լեհաստանում հանրային դիսկուրսը մեծապես ձևավորվում է առցանց գործիքների միջոցով. Յակուբ Շիմիկ. «Ռեգիոն»
    🔺«Մինչեւ խնդրին լուծում տան, դեղձը ծառի տակ չիր կդառնա». «Հրապարակ»
    🔺Հայաստանի մէջ տարածուած իսկական «միֆ»ը, կարծես, այն է, թէ հայկական ուժը ուժ է միայն այն ատեն, երբ Երեւանի մէջ կեդրոնացած է. «Ասպարեզ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ
  • ԱԺ-ն այսօր ևս կաշխատի մինչև 20։00-նԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժ…

    ⚖️ ԱԺ-ն այսօր ևս կաշխատի մինչև 20։00-ն
    ԱԺ-ում Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի թեկնածու Լիանա Մանուկյանի հարցի քննարկման ժամանակ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Մխիթարյանն առաջարկեց նիստը երկարացնել մինչև 20։00-ից ավելի։
    ԱԺ փոխնախագահ Հայկ Կոնջորյանը, վկայակոչելով ԱԺ Կանոնակարգ օրենքը, պարզաբանեց, որ կարելի է ավելացնել միայն մեկ նիստ, ուստի ԱԺ-ն այսօր ևս կաշխատի մինչև 20։00-ն։
    aravot.am⁠ | @aravot
  • #առողջություն Աշխարհի գույները փոխվում են, երբ փրկում ես մարդուն․ բժիշկ Արմեն Ավ…

    #առողջություն
    🩺 Աշխարհի գույները փոխվում են, երբ փրկում ես մարդուն․ բժիշկ Արմեն Ավոյանը՝ առաջատար տեխնոլոգիաների, իր երազանքների ու այն պայքարի մասին, որը մղվում է ամեն օր
    «Աստղիկ» բժշկական կենտրոնի ուրոլոգիայի բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Արմեն Ավոյանը պատմել է բժշկության մեջ արհեստական բանականության և ռոբոտային վիրաբուժության կիրառման, իր մասնագիտական ճանապարհի ու բժշկի ամենօրյա պայքարի մասին։ Նա ընդգծել է, որ ժամանակակից տեխնոլոգիաները պետք է օգնական լինեն բժշկին, իսկ ռոբոտային վիրաբուժությունն այսօր ուրոլոգիայի ամենաառաջատար ուղղություններից է։
    🔗 aravot.am | @aravot
  • Լարիսա Ալավերդյան. «Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովր…

    🔴 Լարիսա Ալավերդյան. «Սահմանադրության մեջ գրված է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է, բայց այդ բառերից ոչ մեկը չկա այս իշխանության գործողությունների մեջ»
    Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քննադատել է իշխանությունների վարքագիծը՝ պնդելով, որ այն չի համապատասխանում Հայաստանի՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության սահմանադրական բնորոշումներին։ Նա նաև խոսել է բանակում և քրեակատարողական հիմնարկներում գրանցված մահերի ու դրանց համար պատասխանատվության անհրաժեշտության մասին։
    🔗 aravot.am | @aravot