Category: Aravot

  • «Եթե բարեփոխումների ռազմավարությունը այլ համակարգից մարդ նշանակելն է, չեմ ընդու…

    🪖 «Եթե բարեփոխումների ռազմավարությունը այլ համակարգից մարդ նշանակելն է, չեմ ընդունում»․ Տիգրան Աբրահամյան
    Տիգրան Աբրահամյանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում քննադատել է բանակում իրականացվող փոփոխությունները՝ նշելով, որ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում այլ համակարգից մարդու նշանակումը բարեփոխում չի համարում։
    Աբրահամյանն ասաց, որ կադրային փոփոխությունից առաջ պետք է ծառայողական քննություն իրականացվի՝ պարզելու, թե ում պատասխանատվության դաշտում է եղել տեղի ունեցածը։
    aravot.am | @aravot
  • «Գործ տալ» արտահայտությունից հետո ԱԺ-ում կրկին միջադեպ տեղի ունեցավԱԺ նիստում մ…

    «Գործ տալ» արտահայտությունից հետո ԱԺ-ում կրկին միջադեպ տեղի ունեցավ
    ԱԺ նիստում միջադեպ է տեղի ունեցել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի և ԱԺ նախագահի տեղակալ Վահագն Ալեքսանյանի միջև։
    Քոչարյանը «գործ տալ» արտահայտությունն օգտագործելուց հետո Ալեքսանյանը այն որակեց որպես քրեական ենթամշակույթի բաղկացուցիչ և պատգամավորին նախազգուշացում հայտարարեց։ Ավելի ուշ թեժ վիճաբանության պատճառով ՔՊ-ական Արման Եղոյանը մեկ նիստով զրկվեց խոսափողից ելույթ ունենալու հնարավորությունից։
    aravot.am | @aravot

  • Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատարանը սկսել է զենքերի փորձաքննությունների…

    ⚖️ Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատարանը սկսել է զենքերի փորձաքննությունների հետազոտումը
    Երևանի քրեական դատարանում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 ամբաստանյալների գործով դատավարությունը հասել է գրավոր ապացույցների հետազոտման փուլին։
    Մեղադրող կողմը ներկայացրել է գործով հայտնաբերված որսորդական հրացանի և ատրճանակների փորձաքննությունների արդյունքները։ Պաշտպաններն ու ամբաստանյալները պնդել են, որ այդ զենքերը որևէ կապ չունեն իրենց և «Սրբազան պայքարի» հետ, իսկ Բագրատ Սրբազանը նշել է, որ դատարանում մի քանի նիստ շարունակ օրինական պահվող զենքերի հարցի քննարկումն անընդունելի է։
    aravot.am | @aravot
  • Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը…

    ‼️Վերացվեց Արեգնազ Մանուկյանի մերձավոր ազգականների հետ շփման արգելքը
  • «Ութ տարի է՝ փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել․ չի ստացվում»․ Արմեն Աշոտյա…

    ⚖️ «Ութ տարի է՝ փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել․ չի ստացվում»․ Արմեն Աշոտյան
    Արմեն Աշոտյանը Գլխավոր դատախազության՝ իր դեմ ապօրինի գույքի բռնագանձման պահանջին անդրադառնալով՝ հայտարարել է, որ գործընթացը քաղաքական հետապնդման հերթական դրսևորումն է։
    Նա ամբողջությամբ հերքել է իրեն կամ ընտանիքին վերագրվող ապօրինի ֆինանսական միջոցների և անշարժ գույքի առկայությունը՝ պնդելով, որ իրավունքները պատրաստվում է պաշտպանել նաև դատարանում։
    aravot.am | @aravot
  • «Չորրորդ Հանրապետությունը նվաստացած, ծնկած հայինն է»․ Աննա ՄկրտչյանՀՀԿ ԳՄ անդամ…

    «Չորրորդ Հանրապետությունը նվաստացած, ծնկած հայինն է»․ Աննա Մկրտչյան
    ՀՀԿ ԳՄ անդամ Աննա Մկրտչյանը Սերժ Սարգսյանի գործով դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում քննադատեց իշխանությունների գործունեությունը՝ հայտարարելով, որ Նիկոլ Փաշինյանը զավթել է ԱԺ-ն և գործադիր իշխանությունը։
    Անդրադառնալով Փաշինյանի՝ Չորրորդ Հանրապետություն մտնելու մասին հայտարարությանը՝ Մկրտչյանն ասաց, որ Երրորդ Հանրապետությունը հաղթող էր, իսկ Չորրորդ Հանրապետությունում հայը, իր գնահատմամբ, պետք է լինի անհայրենիք և զրկված իրավունքներից։
    aravot.am | @aravot
  • Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը…

    Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը

    https://cdn4.telesco.pe/file/a2a9f88ddd.mp4?token=HepQW199_hb3jeWjKUnnDEb36qM0TtSmooyXM9H8n-4B6eklsVZWibNzKGV8MBeTeRrWr6PoT-kq4TuiVp0YdxG5KW-a7z7jTZ7wupajm2y5tp_tW9WX1Pn0vvKlksQCFG5ZzgnPfydH0IoGy_Rhh8Qx_AZeTwSodwl5Y82lsGysx2_MMz2oYbigf4Vk1LilU3zQlkrOz3iqqTfWzEhB0-3oKKhVjSw3KaMutFpDGk-bd6cjg1_FbNSO-mvAc8ygir2jRbDKwAmhRMc9_4_mvja9jXAlbaL7YRgos7kraX4aqs5ok0BL1GQ4NnVXddATP8Fh6_Es75322Ldm3V9kAA

  • Բագրատ սրբազանի և մյուս 17 մեղադրյալների գործով նիստը 20 րոպեով ընդմիջվեցԵրևանի…

    ⚖️ Բագրատ սրբազանի և մյուս 17 մեղադրյալների գործով նիստը 20 րոպեով ընդմիջվեց

    Երևանի քրեական դատարանում այսօր մեկնարկել է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուս 17 մեղադրյալների գործով դատական նիստը։ Պաշտպաններից ոչ բոլորը ներկայացել էին, ինչից հետո մեղադրող կողմն առաջարկել է ընդմիջում հայտարարել։
    Դատավոր Կարեն Ֆարխոյանը 20 րոպե ընդմիջում է հայտարարել՝ նշելով, որ պետք է արմատախիլ անել դատական նիստերին ուշանալու պրակտիկան։
    aravot.am | @aravot
  • «Վրեժխնդրությո՞ւն է ընդդիմության հանդեպ»․ ԱԺ-ում թեժացավ բանավեճը ՔՊ-ի առաջադր…

    🗳️ «Վրեժխնդրությո՞ւն է ընդդիմության հանդեպ»․ ԱԺ-ում թեժացավ բանավեճը
    ՔՊ-ի առաջադրած բոլոր թեկնածուներն ընտրվել են հանձնաժողովոների նախագահների պաշտոնում, իսկ «Ուժեղ Հայաստանի» թեկնածուները չեն ընտրվել Ֆինանսավարկային և բյուջետային, Տարածքային կառավարման և Եվրոպական ինտեգրման հանձնաժողովներում։
    Միաժամանակ «Հայաստան» խմբակցության թեկնածու Լիլիթ Գալստյանն ընտրվել է Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ։
    ԱԺ-ում «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Լիանա Մանուկյանի թեկնածությունը։
    Բաբկեն Թունյանը հարցրեց՝ արդյոք դա կարելի է համարել «վրեժխնդրություն», ինչին Հայկ Ֆարմանյանը հակադարձեց՝ հարցնելով, թե ընդդիմության թեկնածուներին չընտրելը արդյոք «վրեժխնդրություն չէ»։
    aravot.am | @aravot
  • Փաշինյանը հայկական Տիգրանաշենը դարձյալ ադրբեջանական անունով անվանեց եւ ասաց, թե…

    ⚠️ Փաշինյանը հայկական Տիգրանաշենը դարձյալ ադրբեջանական անունով անվանեց եւ ասաց, թե այն «Հայաստանի տարածք չէ»
    Նիկոլ Փաշինյանը, խոսելով սահմանազատման գործընթացի մասին, Տիգրանաշենը կրկին անվանել է ադրբեջանական՝ Քյարքի անունով՝ նշելով, որ Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա կազմված քարտեզներով այն Հայաստանի տարածք չէ։ Նրա խոսքով՝ քարտեզներում Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին և Բարխուդարլուն՝ ոչ, և առկա տարածքային անհամապատասխանությունները պետք է լուծվեն։
    🔗 aravot.am | @aravot