Category: Aravot

  • Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը» Կառ…

    🇦🇲 Փաշինյանը՝ պետական օրհներգի հոլովակի մասին․ «Պետք է փոխել հնամաշ տարբերակը»
    📍 Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը առաջարկեց փոխել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող պետական օրհներգի հոլովակը՝ նշելով, որ այն տարիներ շարունակ չի թարմացվել։
    🗣️ «Մեր պետությանը նույն շորերն ենք հագցնում, ասում ենք՝ լավ է, էլի»,– ասաց նա՝ ընդգծելով, որ սա վերաբերմունքի հարց է։
    📍 ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ նոր հոլովակի սցենարային առաջարկը կա, եւ այն առաջիկայում պատրաստ կլինի։
    📍 Նրա խոսքով՝ կառավարության կայքում հասանելի է օրհներգի 6 տարբերակ, որոնք կարող են օգտագործվել պաշտոնական նպատակներով։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • #բիզնես Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված…

    #բիզնես
    🟢 Ucom-ը շարունակում է ընդլայնել կորպորատիվ հաճախորդների համար նախատեսված տեխնոլոգիական լուծումների իր փաթեթը և ներկայացնում է ներքին ցանցի (LAN) կառուցման ամբողջական ծառայություն։ Այս լուծումը կազմակերպություններին հնարավորություն է տալիս մեկ գործընկերոջ միջոցով ստանալ ոչ միայն բարձր արագությամբ ինտերնետ, այլև ժամանակակից, կայուն և անվտանգ ներքին ցանց՝ հարմարեցված իրենց կոնկրետ կարիքներին։
    Այսօր ընկերությունների գործունեության արդյունավետությունը մեծապես կախված է հուսալի և ճիշտ նախագծված ցանցային ենթակառուցվածքից՝ տվյալների արագ և անվտանգ փոխանցումից, անխափան ներքին հաղորդակցությունից և համակարգերի կայուն աշխատանքից։
  • Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելո…

    🏛️ Լիլիթ Գալստյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պաշտոնը չի տալիս հանրությանը թունավորելու իրավունք»
    📍 ԱԺ-ում քննարկվում է ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
    📍 Ընդդիմության գնահատմամբ՝ նա խախտել է քաղաքական չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
    🗣️ Լիլիթ Գալստյանը հայտարարեց, որ պաշտոնը թույլ չի տալիս «փաշինյանահաճո նարատիվներով խորացնել ներազգային թշնամանքը»՝ ընդգծելով, որ ԱԺ ամբիոնից երդվել է ոչ թե բանաստեղծը, այլ ՀՌՀ անդամը։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պետք է տարանջատել մտավորականին ու պաշտ…

    🏛️ Արթուր Խաչատրյանը՝ Հակոբ Մովսեսի մասին․ «Պետք է տարանջատել մտավորականին ու պաշտոնյային»
    📍 ԱԺ-ում քննարկվում է ՀՌՀ անդամ Հակոբ Մովսեսի լիազորությունները դադարեցնելու նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը։
    📍 Ընդդիմության կարծիքով՝ նա խախտել է քաղաքական չեզոքության պահանջը՝ քաղաքական գնահատականներ հնչեցնելով ՀՅԴ-ի հասցեին։
    🗣️ Արթուր Խաչատրյանը նշեց, որ պետք է տարանջատել «մտավորական Հակոբ Մովսեսին» և ինքնավար մարմնի անդամ Հակոբ Հակոբյանին՝ ընդգծելով, որ պետական պաշտոնյան ունի վարքագծի սահմանված կանոններ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Մամուլը գրում է Մանե Թանդիլյան. Առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոք…

    📭📭📭 Մամուլը գրում է
    🔺 Մանե Թանդիլյան. Առաջարկում եմ, որ ադրբեջանցիները, ի նշան «բողոքի», հրավիրեն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային՝ սեփական աչքով տեսնելու այնտեղ գտնվող հայերի «դատավարությունները». «Հրապարակ»
    🔺 Տարօրինակ կլիներ, որ «չփիարեին», ախր Փաշինյանը չի խնայում Հայաստանը՝ օտարների շահերին և ախորժակին հագուրդ տալու համար. «Փաստ»
    Մամուլի տեսությունն ամբողջությամբ այստեղ
  • ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂՀՀ ԱԺ ութեր…

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

    ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ. ՈՒՂԻՂ

    ✅Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • «9 միլիարդ դոլարի» առասպելն ու ատոմակայանի իրականությունը• «Վենսի բերած 9 միլի…

    📍 ⚛️ «9 միլիարդ դոլարի» առասպելն ու ատոմակայանի իրականությունը
    • «Վենսի բերած 9 միլիարդ դոլարի» մասին խոսակցությունները ձևակերպումներ են՝ ուղղված սոցցանցային վերնագրերով սահմանափակվող լսարանին։
    • Մեծամորի ԱԷԿ-ը շահագործվում է 1970-ականներից, այժմ աշխատում է միայն երկրորդ էներգաբլոկը, և կայանը պետք է փոխարինվի նորով։
    • Մինչ այժմ դիտարկվում էր հիմնականում «Ռոսատոմի» առաջարկը, իսկ Վենսի այցից հետո օրակարգ է մտել նաև ամերիկյան տարբերակը՝ հավանաբար «Վեստինգհաուսը»։
    • Կարևոր է ունենալ մի քանի առաջարկ և ընտրության հնարավորություն, սակայն ակնհայտ է՝ ատոմակայան «նվեր» չի լինելու, և խոսքը միլիարդավոր ծախսերի մասին է։
    ✍️ Արամ Աբրահամյանի խմբագրականը
  • Գյումրիում 5 մլն դրամի փաստաբանի հարցը հանվեց օրակարգից Քաղաքային իշխանությունը…

    🏛️ Գյումրիում 5 մլն դրամի փաստաբանի հարցը հանվեց օրակարգից
    📍 Քաղաքային իշխանությունը ցանկանում էր 5 մլն դրամ հատկացնել փաստաբանի՝ նախկինում օտարված գույքերը համայնքին վերադարձնելու հայցերի համար։
    📍 ՔՊ-ն առաջարկեց դիմել դատախազություն, ոչ թե վճարովի փաստաբան ներգրավել։
    📍 Իշխանությունները պնդում են՝ կան կասկածելի գործարքներ, որոշ գույքերի ճակատագիրը «օդի մեջ» է։
    📍 «Մեր քաղաքը» և «Իմ հզոր համայնք»-ը դեմ էին՝ նշելով ներդրումային ռիսկերը։
    ❗ Հարցը հանվեց օրակարգից։
    🔗 Ավելին՝ այստեղ
  • Պաշտպան․ «Տուժողները նախաքննությամբ ասել են՝ Համբարձումյանները կապ չունեն»• Դա…

    📰 Պաշտպան․ «Տուժողները նախաքննությամբ ասել են՝ Համբարձումյանները կապ չունեն»
    • ⚖️ Դավիթ Համբարձումյանի պաշտպան Գայանե Պապոյանի խոսքով՝ տուժողները նախաքննության փուլում արդարացնող ցուցմունքներ են տվել, նշելով, որ Դավիթ և Գոռ Համբարձումյանները առնչություն չունեն դեպքերին։
    • 📄 Դատարանը այդ ցուցմունքները անարժանահավատ է համարել՝ հղում անելով չճշտված աղբյուրից ստացված օպերատիվ գրությանը, թե վկաների նկատմամբ ճնշումներ են եղել։
    • 🎥 Պաշտպանի պնդմամբ՝ գործում կա տեսագրություն, որտեղ երևում է, որ տուժողներին ծեծի են ենթարկում այլ անձինք, ոչ թե Համբարձումյանները։
    • 🗣️ «Օպերատիվ գրությունը որևէ ապացույցի ուժ չունի»,– ընդգծել է Պապոյանը։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ու՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ Դի Վենսը.Օրվա թեմանՈւ՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ…

    Ու՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ Դի Վենսը.Օրվա թեման

    Ու՞մ է խաղից դուրս թողնում Ջեյ Դի Վենսը.Օրվա թեման

    ✅Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…