Category: Aravot

  • Հայկական պետականությունը շանտաժի ներքո.Օրվա թեմանՀայկական պետականությունը շանտաժ…

    Հայկական պետականությունը շանտաժի ներքո.Օրվա թեման

    Հայկական պետականությունը շանտաժի ներքո.Օրվա թեման

    Aravot.am պաշտոնական կայք՝ https://www.aravot.am/
    👀Բաժանորդագրվեք եւ հետեւեք մեզ՝
    ➡️Yotube-ում՝ https://www.youtube.com/@AravotDaily?sub_confirmation=1
    ➡️Facebook-ում՝ https://www.facebook.com/aravot.am
    ➡️Telegram-ում՝ https://t.me/aravot
    ➡️Twitter-ում`…

  • Քաղաքացիների կարծիքը, թե արդյոք Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից…

    🔈Քաղաքացիների կարծիքը, թե արդյոք Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից

  • Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Ք…

    Արդարադատության և Ներքին գործերի նախարարությունները, Սահմանադրական դատարանը և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրաժարվել են հանդիպել միջազգային հեղինակավոր փորձագետների հետ. Ռոբերտ Ամստերդամ
  • • Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը հրապարակվել է միայն տեքստայ…

    📺 Իրանի գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի ուղերձը հրապարակվել է միայն տեքստային տարբերակով․ նա հանրությանը չի երևացել և ասել է, որ իր ընտրության մասին իմացել է հեռուստատեսությունից։
    🛑 Նա հայտարարել է, որ պետք է շարունակվի Հորմուզի նեղուցը փակելու լծակի կիրառումը և ուսումնասիրվում են նաև «այլ ճակատների բացման» հնարավորությունները։
    ⚠️ Խամենեին հայտարարել է, որ Իրանը չի հրաժարվի «նահատակների արյան վրեժից» և ընդգծել է, որ այդ գործընթացը դեռ ամբողջությամբ չի ավարտվել։
    🌍 Նա նաև կոչ է արել տարածաշրջանի երկրներին փակել իրենց տարածքում գտնվող ամերիկյան բազաները՝ պնդելով, որ դրանք օգտագործվել են Իրանի դեմ գործողությունների համար։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • ԵԽ նախարարների կոմիտեն քննարկել է Հայաստանի վերաբերյալ «Չիրագովը և այլք» և «Ա․Պ…

    🇪🇺 ԵԽ նախարարների կոմիտեն քննարկել է Հայաստանի վերաբերյալ «Չիրագովը և այլք» և «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործերը
    ⚖️ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Ստրասբուրգում կայացած նիստում քննարկել է ՄԻԵԴ-ի «Չիրագովը և այլք ընդդեմ Հայաստանի» վճռի կատարման ընթացքը։
    💶 Հայաստանին հիշեցվել է պարտավորությունը՝ փոխհատուցում վճարել Լաչինից հեռացած դիմումատուներին կամ նրանց ժառանգներին, եթե բանակցությունները արդյունք չտան։
    👧 «Ա․Պ․-ն ընդդեմ Հայաստանի» գործով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ պետությունը բավարար քայլեր չի ձեռնարկել անչափահասին սեռական բռնությունից պաշտպանելու համար և պարտավորեցրել է վճարել 32 հազար եվրո փոխհատուցում։
    📊 Նախարարների կոմիտեն նաև կոչ է արել արագ ընդունել Երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիրը և դպրոցներում ապահովել անվտանգ բողոքարկման մեխանիզմներ։
    🔗 Ավելին՝ Առավոտում
  • Ռուբեն Մխիթարյանը խորհուրդ տվեց վերապահումով մոտենալ Փաշինյանի «Հեղափոխություն …

    🇦🇲 Ռուբեն Մխիթարյանը խորհուրդ տվեց վերապահումով մոտենալ Փաշինյանի «Հեղափոխություն 3»-ին
    🏛️ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրիում հավաքի ժամանակ հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքը «Հեղափոխություն 3» կլինի և նշաձողը 65%-ն է։
    💬 Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը խորհուրդ տվեց այս հայտարարությանը վերապահումով մոտենալ՝ հիշեցնելով նախորդ խոստումները, որոնք չեն կատարվել։
    🔗 Կարդա՝ aravot.am
  • Պարույր Հայրիկյանը նախարարությանը «կրթելու» նպատակով բողոքի ակցիա անցկացրեց• Ա…

    🇦🇲 Պարույր Հայրիկյանը նախարարությանը «կրթելու» նպատակով բողոքի ակցիա անցկացրեց
    🏛️ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր արդարադատության նախարարության շենքի մոտ բողոքի ակցիա անցկացրեց՝ կրթելու նախարարության աշխատակիցներին։
    📜 Նա դժգոհեց, որ 2014-ին պարտակված Սահմանադրության նախագիծը չի քննարկվել, երբ իշխանություններն անցան իշխանության 2018-ին։
    Հայրիկյանը քննադատեց Նիկոլ Փաշինյանին՝ անվանելով նրան «մեծագույն տկարամիտ» և մեղադրեց հայրենասիրության սխալ ընկալման մեջ։
    «Այո՛, քեզ Ալիևը պարտադրեց, որ հայրենասիրությունը սխալ համարես», – հայտարարեց նա։
    🔗 Կարդա՝ aravot.am
  • Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվող բռնցքամարտի U 19 2026 World Boxing Fu…

    🥊Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում շարունակվող բռնցքամարտի U 19 2026 World Boxing Futures Cup մրցաշարում Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 65 կգ քաշային Սուրեն Կատվալյանն այսօր երկրորդ մենամարտն անցկացրեց ռինգում եւ գրեթե հավասար պայքարում միավորներով զիջեց ամերիկացի Ասաան Ջենքինսին։
  • #մշակույթ «Աննա Մայիլյանը շարունակում է սերունդներ դաստիարակել» ՀՀ վաստակավոր ար…

    #մշակույթ
    🎤 «Աննա Մայիլյանը շարունակում է սերունդներ դաստիարակել»
    🎶 ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Մայիլյանն այսօր նշում է ծննդյան ու մանկավարժական հոբելյանները։ «Նրա դասարանում դաստիարակված երաժիշտները աշխարհում ներկայացնում են Հայաստանը»,– ասում է Նարինե Ավետիսյանը։
    🌍 Համերգներ Ֆրանսիայում, Գերմանիայում, Բելգիայում և ձայն անիմացիոն ու տեսաֆիլմերում՝ Աննան ճանաչված է նաև արտերկրում։
    🎹 Համագործակցություններ լավագույն դաշնակահարների հետ՝ Մարգարիտ Սարգսյան, Արմինե Գրիգորյան, Հայկ Մելիքյան։
    📚 30 տարվա մանկավարժություն՝ նոր սերնդի երաժիշտներ պատրաստելով և պրոֆեսիոնալիզմի օրինակ դառնալով։
    Ավելին՝ Առավոտում
  • «Հայ բանտարկյալներին որպես պատանդ պահելը ազգային ողբերգություն է». Ֆիլիպ Քալֆայ…

    🇦🇲 «Հայ բանտարկյալներին որպես պատանդ պահելը ազգային ողբերգություն է». Ֆիլիպ Քալֆայան
    🎙️ IODA հիմնադիր և համակարգող Ֆիլիպ Քալֆայանը հայտարարեց, որ Բաքվում պահվող հայ բանտարկյալների հարցը պետք է լուծվի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
    ⚖️ Նրա խոսքով՝ հայկական կառավարության կողմից իրական գործողություններ չեն ձեռնարկվում նրանց ազատ արձակումը պահանջելու համար։
    «Հայ բանտարկյալներին որպես պատանդ Ադրբեջանում պահելը վիրավորանք է հայերի ազգային արժանապատվության հասցեին», – ասաց Քալֆայանը։
    📑 Նա հավելեց, որ իրավական ճանապարհով հնարավոր տարբերակը Եվրոպական դատարան դիմելն է, սակայն դա կարող է երկար ժամանակ պահանջել։
    🔗 Կարդա՝ aravot.am