Category: Aravot

  • ԱԺ-ն հանձնաժողովների նախագահներին կընտրի վաղըԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովնե…

    🗳️ ԱԺ-ն հանձնաժողովների նախագահներին կընտրի վաղը
    ԱԺ-ն ավարտեց մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումը։ 12 հանձնաժողովների նախագահների ընտրությունը կանցկացվի օգոստոսի 20-ին՝ ժամը 10։10-ին․ քվեարկությունը կտևի 2 ժամ։
    Քվեարկությունից հետո ԱԺ նիստը կշարունակվի․ կքննարկվեն կառավարության կառուցվածքի և կառավարության ծրագրի հարցերը։
    aravot.am | @aravot
  • Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել էՕգոստոսի 19-ին՝ ժամ…

    💥 Գյումրիում պայթյուն է տեղի ունեցել․ մեկ մարդ հոսպիտալացվել է
    Օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, ահազանգ է ստացվել Գյումրիի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայնի մասին։ Դեպքի վայր են մեկնել փրկարարական երկու մարտական հաշվարկ։
    Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել գազի արտահոսքի հետևանքով, փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը, իսկ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։
    aravot.am | @aravot
  • Հոգևորականների գործով հերթական դատական նիստն է կայացելԱրագածոտնի մարզի առաջին ա…

    ⚖️ Հոգևորականների գործով հերթական դատական նիստն է կայացել
    Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանում այսօր կայացել է Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի և Տեր Գարեգին քահանա Արսենյանի գործով հերթական նիստը։ Դատարանում հարցաքննվել է տուժող, կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանը։
    Պռոշյանին մեղադրանք է առաջադրվել՝ 2021-ի ընտրություններից առաջ հոգևորականներին իշխող ուժի օգտին չքվեարկելու և 2023-ին իշխանության դեմ հավաքներին մասնակցելու հրահանգներ տալու համար։ Արսենյանին մեղադրում են այդ գործողություններին օժանդակելու մեջ։
    aravot.am | @aravot
  • «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ շենքը՝ նիստերի դահլիճում վիճաբանությունից հետոԱԺ-ում…

    «Ուժեղ Հայաստան»-ը լքեց ԱԺ շենքը՝ նիստերի դահլիճում վիճաբանությունից հետո
    ԱԺ-ում տեղի ունեցած վիճաբանությունից հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքեցին ոչ միայն նիստերի դահլիճը, այլև ԱԺ շենքը՝ հայտարարելով, որ այսօր այլևս չեն մասնակցելու նիստին։
    Դավիթ Ղազինյանը հայտարարեց, որ ԱԺ նիստը նախագահողները, ըստ իրենց, չարաշահում են իրենց լիազորությունները, իսկ նիստերի ընթացքում ընդդիմադիր պատգամավորների ելույթներից հետո երկար մեկնաբանություններ են անում։ Էդգար Ղազարյանը ևս պնդեց, որ ԱԺ նախագահողներն իրավունքը չարաշահում են։
    aravot.am | @aravot
  • «Արեգնազ ջան, ես ամաչում եմ, որ դու կալանքի մեջ ես». ցույց ԵՄ գրասենյակի առաջԵՄ…

    🔴 «Արեգնազ ջան, ես ամաչում եմ, որ դու կալանքի մեջ ես». ցույց ԵՄ գրասենյակի առաջ
    ԵՄ գրասենյակի առաջ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը քննադատեց ԵՄ-ի վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին։ Արեգնազ Մանուկյանի փաստաբան Տաթևիկ Սողոյանն էլ ԵՄ ներկայացուցիչներին կոչ արեց իրավունքների պաշտպանության հարցում չխուսափել «անհարմար» իրավիճակներից։
    🔗 aravot.am | @aravot
  • «Դուք չեք հերքի, չէ՞, որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբե…

    🇪🇺 «Դուք չեք հերքի, չէ՞, որ անցած 7 տարիների ընթացքում Եվրամիության հետ մեր հարաբերություններն աննախադեպ խորացել են»․ Արման Եղոյան
    ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանը հայտարարել է, որ Հայաստանը գնում է Եվրամիություն՝ ընդգծելով, որ վերջին յոթ տարիներին ՀՀ-ԵՄ հարաբերություններն աննախադեպ խորացել են։ Նրա խոսքով՝ դրա վկայությունն են ռազմավարական գործընկերությունը, ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը Հայաստանում և անվտանգային ու արտաքին քաղաքականության ոլորտներում համագործակցությունը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է՝ չբերել բախումը մեր դուռը»․ Նարեկ Կա…

    🇪🇺 «Մեր երկրի կարեւորագույն խնդիրներից մեկն է՝ չբերել բախումը մեր դուռը»․ Նարեկ Կարապետյանը՝ եվրաինտեգրման մասին
    «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանը կարող է եվրոպական համակարգին ինտեգրվել՝ առանց պարտադիր ԵՄ անդամ դառնալու՝ օրինակ բերելով Նորվեգիայի, Շվեյցարիայի և Մեծ Բրիտանիայի փորձը։ Նա ընդգծել է, որ Հայաստանի կարևոր խնդիրներից է խուսափել արտաքին բախումները երկիր ներմուծելուց։
    🔗 aravot.am | @aravot
  • 2,5 տրիլիոն պարտք եք վերցրել, տարին ընդամենը 10 դպրոց եք կառուցել…

    2,5 տրիլիոն պարտք եք վերցրել, տարին ընդամենը 10 դպրոց եք կառուցել

    https://cdn4.telesco.pe/file/72ae2d17a0.mp4?token=aaCyvEV0S9ULSNQ_41AoFhhFH37YclgIVUHQZBvb-D-zJ8xLmCHa_M1XMcoBQb28wy46NbrWEf-apgRw6jj98vdghIzOg0509DMjMN-22NdQf2Vxn-IwnAYeO3sHF3EzwvSGkufO10MGcJlhhiiFXKZh_CxJBHrW_720oKs3ytDyYQXm1TWqiQwhLHJj7bRd9rXQZ-C-hPdda8HLRkQCnZsZc5Z9imZuNNO80e9kCGYv9dLNQRB7VPuRi-jVCj4sjMLKoDLjcYmImm2WBJ8EV8l-cmSxHc8WlkdyTPJTMKTs9gAwRAj8rqoCvZl7OaL6SYpqwA6FZC2zlffSE3sM-Q

  • «Մարդիկ, ովքեր Արցախը հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, արցախցի կնոջը ն…

    🔴 «Մարդիկ, ովքեր Արցախը հանձնել են, պատճառ են դարձել էթնիկ զտման, արցախցի կնոջը նայելով՝ ասում են՝ դե ճանաչեք Արցախն Ադրբեջանի կազմում»
    «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը քննադատեց ՔՊ-ական պատգամավորների հարցադրումները Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Արեգա Հովսեփյանին։ Նրա խոսքով՝ արցախցի կնոջից Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու պահանջը քաղաքական բանավեճի շրջանակում չէ և «անմարդկային» վերաբերմունք է։
    🔗 aravot.am | @aravot
  • ՀՀ-ն բռնապետական երկիր է, մարդիկ կալանավորվում են կարծիք հայտնելու համար. բողոք…

    🔴 ՀՀ-ն բռնապետական երկիր է, մարդիկ կալանավորվում են կարծիք հայտնելու համար. բողոքի ցույց ԵՄ գրասենյակի առաջ
    ԵՄ գրասենյակի առաջ շուրջ 350 կանանց մասնակցությամբ բողոքի ակցիա է անցկացվել՝ ի պաշտպանություն Արեգնազ Մանուկյանի և մյուս կալանավորվածների։ Ակցիայի մասնակիցները պնդել են, որ Հայաստանում մարդիկ ենթարկվում են բռնաճնշումների քաղաքական հայացքների և կարծիքների համար, իսկ Մանուկյանի երեխայի հետ տեսակցությունը թույլատրվել է միայն մեկ անգամ։
    🔗 aravot.am | @aravot