Category: Aravot

  • «ՀայաՔվե»-ն և «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա անցկացրին Ուրսուլա ֆոն դեր Լայենի ա…

    🚨 «ՀայաՔվե»-ն և «Մայր Հայաստանը» բողոքի ակցիա անցկացրին Ուրսուլա ֆոն դեր Լայենի այցի ընթացքում
    Ակցիայի մասնակիցներին թույլ չտրվեց հավաքվել կառավարության շենքի մոտ, և ցույցն անցկացվեց ավելի հեռու։
    Նրանք հայտարարեցին, որ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղարկել են նամակ՝ Հայաստանում, իրենց գնահատմամբ, քաղաքական հետապնդումների և քաղբանտարկյալների վերաբերյալ։
    Ելույթներում նաև քննադատեցին եվրոպական կառույցների քաղաքականությունը՝ կոչ անելով չաջակցել գործող իշխանություններին։
    aravot.am | @aravot
  • https://www.aravot.am/2026/07/02/1566816/ ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի ևս 18 մլն ե…

    🔵 ԵՄ-ն Հայաստանին կհատկացնի ևս 18 մլն եվրո, իսկ հայկական արտահանման շուրջ 80%-ը կազատվի մաքսատուրքերից Կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ ԵՄ-ն Հայաստանին լրացուցիչ…

    «Կստանաք լրացուցիչ 18 մլն եվրո՝ բազմազանեցնելու ձեր առևտուրը»․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն

    Եվրոպական հանձնաժողովի նախագահը նաև տեղեկացրեց․ «Մենք ևս մեկ քայլ ենք անում․ առաջարկ ենք ներկայացնում ինքնավար առևտրային միջոցների։ Սա նշանակում է՝ կազատականացվի ՀՀ արտահանումների 80 տոկոսը դեպի ԵՄ։ Սա նշանակում է, որ 80 տոկոսը ձեր առևտրի մեզ հետ սակագների…

  • «Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Էս տեմպով շուտով կորոշեք՝ ով հաց ուտի, ով՝ ոչ»»ԱԺ արտահերթ …

    🔵 «Լեզվակռիվ ԱԺ-ում․ «Էս տեմպով շուտով կորոշեք՝ ով հաց ուտի, ով՝ ոչ»»
    ԱԺ արտահերթ նիստում ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկումը վերածվել է կոշտ փոխհրաձգության՝ իշխանության և ընդդիմության միջև փոխադարձ մեղադրանքներով։ Քննարկման ընթացքում ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը պնդել է, որ նախաձեռնությունները բխում են «հանրային պահանջից», ինչին ընդդիմադիրները հակադարձել են՝ վիճարկելով այդ հիմնավորումը։
    Լարվածությունը սրվել է հատկապես Ծովինար Վարդանյանի և Արծվիկ Մինասյանի միջև․ վերջինս նշել է, որ նման մոտեցումը կարող է բերել «սահմանափակման տրամաբանության», անգամ հռետորական համեմատություն անելով՝ «ով հաց ուտի, ով՝ ոչ»։ Նիստի ընթացքում հնչել են նաև փոխադարձ կոշտ արձագանքներ, իսկ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ է արել պահպանել կոռեկտության սահմանները՝ ընդգծելով պատգամավորի կարգավիճակը։
    🔗 aravot.am | @aravot
  • «Ներդնում ենք բնակության ցենզ, հանրային պահանջ կար»․ Արփինե Սարգսյանը՝ ԸՕ փոփոխ…

    🔵 «Ներդնում ենք բնակության ցենզ, հանրային պահանջ կար»․ Արփինե Սարգսյանը՝ ԸՕ փոփոխությունների մասին
    ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հայտարարեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններով առաջարկվում է ընտրություններին և հանրաքվեներին մասնակցելու համար սահմանել բնակության ցենզ՝ ընդգծելով, որ նախաձեռնությունը բխում է հանրային պահանջից։ Ըստ նրա՝ փոփոխությունների նպատակը ընտրական գործընթացին պետության հետ իրական կապ ունեցող քաղաքացիների մասնակցությունն ապահովելն է, մինչդեռ ընդդիմությունը բարձրաձայնեց հանրային քննարկումների և միջազգային փորձաքննության բացակայության վերաբերյալ մտահոգություններ։
    🔗 aravot.am | @aravot
  • Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպմանն ու ասուլիսին զուգահեռ՝ կառավարության դիմաց ան…

    🔵 Փաշինյան-Ֆոն դեր Լայեն հանդիպմանն ու ասուլիսին զուգահեռ՝ կառավարության դիմաց անցկացվում է բողոքի ակցիա
    Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ «Ազատություն քաղբանտարկյալներին» կարգախոսով։ Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել տարբեր քրեական գործերով անցնող ընդդիմադիր գործիչների, այդ թվում՝ Ավետիք Չալաբյանին և Անդրանիկ Թևանյանին։
  • Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5…

    📈 Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
    Ucom-ը գործարկել է նոր uMix 5000 մարզային փաթեթը, որը ներառում է 100 Մբ/վ արագությամբ տնային ինտերնետ, 200+ հեռուստաալիք և 180 րոպե ֆիքսված հեռախոսակապ։
    Առաջարկը հուլիսի 1-ից հասանելի է Արտաշատում, Աշտարակում, Բյուրեղավանում, Գորիսում, Գավառում, Եղվարդում, Իջևանում, Նոր Հաճնում, Սևանում և Վանաձորում՝ նոր միացումների համար։
    aravot.am | @aravot
  • «Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզ…

    «Ընտրախախտումները եղել են զանգվածային, եղել են համակարգային և բավարար են, որպեսզի Սահմանադրական դատարանը ԿԸՀ ընդունած որոշումը ճանաչի անվավեր»․ Արամ Վարդևանյան

    https://cdn4.telesco.pe/file/b5a9820e54.mp4?token=Otfjql-a5izDV0DhDxtVqUA_PNdBu3iQPbH48MwfQfshHa6pwX2vxCEk430h_wcu2YRzPtQclB2Ma50buzvCn68erAb5t_3X3Zgia6_HzGg3u9FRk-yIQqySUD_IWiLogPBECcSoeIHfhGMBPcZLdjfMdwS4GTSy-5ImWcmMGILzKuoY0eVvIdxEgQ3YiG_M0vAJ1LtIsMGlV08WuC6cBfyq34k0R1qdmCEdi5HWKuC4ODAXGqIeb4BVBXizBhRxMxKcyFxtHxLvHadScJDwmUqQpT4VfaYlGzRA1jUKfwfvRJgpHxzSWUefWmfwpZLrzvC8LoOIjFySK1v-Rk86Lw

  • TRIPP-ը՝ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճակա՞տՀայաստան–ԱՄՆ TRIPP ռազմավ…

    🎯 TRIPP-ը՝ Հարավային Կովկասի նոր աշխարհաքաղաքական ճակա՞տ
    Հայաստան–ԱՄՆ TRIPP ռազմավարական համաձայնագիրը ոչ միայն ենթակառուցվածքային նախագիծ է, այլեւ Հարավային Կովկասում ուժերի նոր դասավորության առանցքային գործոն։ Այն կարող է դառնալ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ անուղղակիորեն՝ Չինաստանի շահերի բախման նոր հարթակ։
    Ռուսաստանը պնդում է, որ առանց իր մասնակցության նախագիծը լիարժեք չի կարող իրականացվել՝ շեշտադրելով Հայաստանի երկաթուղային համակարգի, ԵԱՏՄ կանոնների, սահմանային անվտանգության եւ տարածաշրջանում իր ռազմաքաղաքական ներկայության նշանակությունը։ Այդ համատեքստում Սյունիքն աճող աշխարհաքաղաքական մրցակցության կենտրոն է։
    ✍️ Էմմա Գաբրիելյանի վերլուծականը
  • Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին Հանդի…

    🔵 Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում հյուրընկալել է Ուրսուլա ֆոն դեր Լայենին
    Հանդիպումը կայանում է վերջինիս աշխատանքային այցի շրջանակում, որի ընթացքում նախատեսված են Հայաստան–ԵՄ համագործակցության օրակարգին վերաբերող քննարկումներ։

    https://cdn4.telesco.pe/file/a2faca1423.mp4?token=m97e0gyy5ZWgeztE_lAZalS0QiiLG-_7XSiIzkQZywX8XeLWkR7xkl6zkVqibu0xc6lwKDZc8kl3zDzEykrMrL8QNh-9nvxPeNCtZSxkvKtBCsCwtlXjjj80qPlj1IumKivI0M26HXmUISB2SKViGqyDHg3CEPXW3lwF9DYhD36zeWpl0e8aHdXvBgTERoj0PmDDlZ4JaWLDTuE1q-uiipFDivCZCvfe-Llx8mtm40hzPFcb5D64TEwT4SbdZSIW_uUleKoCM6B5DhMWnLoCjh7-yupNVbFOOk-Rx_nNhR0XCdChWUqArGtQiOOfgCJR0qewpRxKnKJeP7ijZ8Jm1Q

  • Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է ԵրևանԵվրոպական հանձնաժողով…

    🔵 Ուրսուլա ֆոն դեր Լայենն աշխատանքային այցով ժամանել է Երևան
    Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստանում է։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Այցի շրջանակում նախատեսված է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։