Category: Aravot

  • «Խաղաղության երաշխիքը չկա»՝ Ղուկասյանի պարզ ուղերձը քաղաքացիներին ՀՀ հակակոռուպ…

    🔥 «Խաղաղության երաշխիքը չկա»՝ Ղուկասյանի պարզ ուղերձը քաղաքացիներին
    💬 ՀՀ հակակոռուպցիոն դատարանի նիստի ավարտից հետո լրագրողները հարցրեցին Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանին Նիկոլ Փաշինյանի մասին, ով ասել է՝ եթե ՔՊ-ն առաջիկա ընտրություններում մեծամասնություն չկազմի, սեպտեմբերին պատերազմ կլինի։
    Ղուկասյանը պատասխանեց՝ «Երիտթուրքերը խաղաղության սկզբունքով էին առաջնորդվում, հետո եղեռն կազմակերպվեց։ Հետո Նիկոլ Փաշինյանի խաղաղությունը…», սակայն խոսքը կիսատ մնաց ոստիկանների միջամտության պատճառով։
    📍 Նա շարունակեց՝ «Հասկացա՞ր, Նիկոլ Փաշինյանը երաշխիք չի կարող հանդիսանալ» և քաղաքացիներին կոչ արեց՝ «Քաղաքացին պետք է գնա, ՔՊ-ին դեմ քվեարկի, հաջողություն»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխ…

    🔷 «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հարցազրույցը աշխարհահռչակ բլոգեր և բիզնես ինֆլուենսեր Մարիո Նավֆալին:
  • Վարդան Ղուկասյանի կաշառքի գործը՝ դատարանում Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ …

    ⚖️ Վարդան Ղուկասյանի կաշառքի գործը՝ դատարանում
    Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը մեղադրվում է 4 մլն դրամ կաշառք ստանալու մեջ՝ Սևակ Գոմցյանին պատկանող ինքնակամ կառույցն օրինականացնելու համար, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։
    📍 Նախորդ հարցաքննությունների ընթացքում նա բազմիցս նշել է․ «Չեմ պատասխանում ոչ մի հարցի»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    Գոմցյանը նշեց, որ շենքը կառուցվել է մետաղական կոնստրուկցիայով, առանց շինթույլտվության, սակայն հետագայում ստացել է դրական եզրակացություն քաղաքաշինական կոմիտեից։
    📍 Նա նաև պարզաբանեց, որ գումարը բաժանել է երկու փուլով, իսկ վերջին 4 մլն դրամը ուղղվել է եկեղեցուն, քանի որ շենքը պատկանում է համայնքին, ոչ անձնական սեփականությանը։
    🔗 Կարդա՝ aravot.am
  • «Զինվորը քո զինվորն է, պատերազմը՝ քո պատերազմն է» «Նժար» շարժման համահիմնադիր Ն…

    «Զինվորը քո զինվորն է, պատերազմը՝ քո պատերազմն է»
    💬 «Նժար» շարժման համահիմնադիր Նինա Կարապետյանցը ԱԺ շենքի դիմաց նշեց․ «Հարգելի՛ նախկին գործընկերներ, իրավապաշտպաններ, ո՞ւր եք։»
    Ցուցարարները պահանջում էին հանրայնացնել 44-օրյա պատերազմի զոհերի ու անհետ կորածների մասին ԱԺ Քննիչ հանձնաժողովի զեկույցը։
    🗣️ Նա ընդգծեց․ «Ծնողները չեն տեղեկացվում, մոլորության մեջ են պահվում, Սահմանադրությունը երբեք այսչափ ոտքի տակ չի գնացել, որքան այս իշխանությունների օրոք»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «The Echo»՝ հայ-ավստրիական արվեստի համատեղ ցուցահանդես «ՀայԱրտ» կենտրոնում բացվ…

    🎨 «The Echo»՝ հայ-ավստրիական արվեստի համատեղ ցուցահանդես
    💬 «ՀայԱրտ» կենտրոնում բացվել է «The Echo. Հայ եւ ավստրիացի արվեստագետները մեկ հարկի ներքո» ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են 22 ավստրիացի եւ 22 հայ արվեստագետների աշխատանքներ՝ գեղանկարչություն եւ գեղարվեստական տպագրություն։
    Ցուցահանդեսը կգործի մինչեւ ապրիլի 20-ը և հանդիսանում է «Xylon Austria-ն հանդիպում է Հայաստանին» ցուցադրությունների պատասխան ծրագիրը։
    🗣️ Սոնա Հարությունյանը, «ՀայԱրտ» Կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը, նշեց․ «Ավստրիացի արվեստագետները տեխնիկապես ավելի հմուտ են, մեր արվեստագետների խնդիրն հիմնականում նյութական ու տեխնիկական բազան է»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • «Դպրոցաշինության ծրագիր՝ ոչ ամբողջական» ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավ…

    🏫 «Դպրոցաշինության ծրագիր՝ ոչ ամբողջական»
    💬 ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը տեղեկացրեց՝ 2026-ի փետրվարի դրությամբ Հայաստանում 51 դպրոց կառուցվել կամ վերակառուցվել, ևս 51-ը վերանորոգվել է։
    Նա հիշեցրեց՝ ՔՊ-ն խոստացել էր 300 նոր դպրոց մինչեւ 2026-ի ավարտը, եւ մատնանշեց՝ 2019-2024-ին 22 դպրոց փակվել է։
    🗣️ ՔՊ-ական Արթուր Հովհաննիսյանը արձագանքեց․ «106 դպրոց բացվել է մեր կառավարման տարիներին, 250-ը պատրաստ կլինեն տարեվերջին, 800-ը դեռ պետք է կառուցվի»։
    🔗 Կարդա՝ aravot.am
    📲 Բաժանորդագրվի՛ր՝ @aravot
  • Գյումրու քաղաքապետի գործով դատավարություն՝ վկաների հարցաքննությամբ• ՀՀ հակակոռ…

    ⚖️ Գյումրու քաղաքապետի գործով դատավարություն՝ վկաների հարցաքննությամբ
    🏛️ ՀՀ հակակոռուպցիոն դատարանում շարունակվում է Վարդան Ղուկասյանի ենթադրյալ կաշառքի գործը
    🗣️ Ղուկասյանը դատարան մտնելիս արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը՝ «Իր խոսքերին չարժե հավատալ»
    👥 Այսօր հարցաքննվում են վկաներ, այդ թվում՝ գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու գործարար Սևակ Գոմցյանը
    Գասպարյանը հրաժարվել է ցուցմունք տալ, դատարանը կհրապարակի նախաքննական ցուցմունքը
    🏠 Նշվում է, որ նա գտնվում է տնային կալանքի տակ
    📵 Դատարանը արգելել է տեսահեռարձակումը՝ թույլատրելով միայն ձայնագրություն
    🔗 Մանրամասները՝ այստեղ
  • #բիզնես Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը, որը միավորում …

    #բիզնես
    🔴 Երևանում մեկնարկել է «Հեռահաղորդակցության շաբաթ 2026»-ը, որը միավորում է հեռահաղորդակցության օպերատորներին, պետական և կարգավորող մարմիններին, միջազգային տեխնոլոգիական կազմակերպություններին, ինչպես նաև կրթական հաստատություններին՝ քննարկելու ոլորտի զարգացման առաջնահերթությունները, նորարարությունները և թվային ապագան։
    Շաբաթվա շրջանակում Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը մասնակցել է «Կապից դեպի թվային ծառայություններ․ օպերատորների նոր դերը» պանելային քննարկմանը։
  • ՔՊ-ականների կոշտ արձագանքը ընդդիմությանը ԱԺ-ում• Հասմիկ Հակոբյանը հայտարարեց, …

    🏛️ ՔՊ-ականների կոշտ արձագանքը ընդդիմությանը ԱԺ-ում
    🗣️ Հասմիկ Հակոբյանը հայտարարեց, որ Աննա Մկրտչյանի ուժը «հավանաբար չի մասնակցի ընտրություններին» կամ կստանա 1–1.5%
    Նա նաև «Հայաստան» խմբակցությանը վերագրեց մոտ 6–7% հնարավոր արդյունք
    Քննադատություն հնչեց ընդդիմադիրների ելույթների և վարքագծի հասցեին
    🔥 Մարիա Կարապետյանն էլ կոշտ արտահայտվեց՝ անդրադառնալով Մկրտչյանի քաղաքական կապերին
    🔗 Մանրամասները՝ այստեղ
  • Լեզվակռիվ ԱԺ-ում՝ փոխադարձ կոշտ հայտարարություններով• Հակոբ Արշակյանը Աննա Մկր…

    🏛️ Լեզվակռիվ ԱԺ-ում՝ փոխադարձ կոշտ հայտարարություններով
    🗣️ Հակոբ Արշակյանը Աննա Մկրտչյանին մեղադրել է՝ «պետությունից գողացողների հետ կապ ունենալու» մեջ
    Մկրտչյանն իր հերթին ՔՊ-ականներին անվանել է «անհայրենիք» և կոչ արել հեռանալ քաղաքականությունից
    Քննարկումը վերածվել է փոխադարձ վիրավորանքների ԱԺ դահլիճում
    🔥 Արշակյանը նաև ակնարկել է Մկրտչյանի ընտանիքի և քրեական գործերի մասին
    🔗 Մանրամասները՝ Առավոտում